Jump to content

Տելենոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տելենոր
պատկերանիշ
Տեսակբիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1995
ՎայրԲերում, Ակերսհուս, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա[1][2]
ՏնօրենSigve Brekke?[3][4] և Benedicte Schilbred Fasmer?[4]
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն
Հասույթ114 մլրդ kr (2019)
Աշխատողների թիվ20 000 մարդ (2020)[5]
Դուստր ընկերություններYettel Serbia?, Yettel Hungary?, Telenor Denmark?, Yettel Bulgaria?, Telenor Sweden?, DTAC?, Telenor Pakistan?, One Montenegro?, Telenor India?, Telenor Maritim Radio?, ATOM?, Telenor Cinclus?, Telenor Broadcast Holding?, Telenor Infra?, DNA?, Talkmore?, Nordix Data?, Canal Digital? և Allente?
Կայքtelenor.com(անգլ.)
Մասնակից էՀամացանցի կոնսորցիում[6]
ԲորսաTEL[7]
 Telenor Վիքիպահեստում

Տելենոր (նորվ.՝ Telenor), նորվեգական հեռահաղորդակցային ընկերություն։ Հանդիսանում է Նորվեգիայի ամենախոշոր ընկերությունը, բջջային հեռախոսակապի միջազգային շուկայի առաջատար ներդրողներից։ Գլխավոր շտաբը տեղակայված է Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեի Բերում կոմունայի Ֆորնեբու շրջանում (մայրաքաղաք Օսլոյի մոտ)։

Ընկերությունը հիմնադրվել է 1855 թվականին Telegrafverket անունով և մատուցել է հեռագրական ծառայություններ։ 1966 թվականին ընկերությունը թողարկում է ձեռքի կոմպլեկտացիայով բջջային հեռախոսակապի ծառայություններ։ 1981 թվականին այն փոխարինում է ավտոմատ հեռախոսային կապով (NMT): Այդ քայլով Նորվեգիան դառնում է Եվրոպայում ավտոմատ հեռախոսային կապի անցած առաջին երկիրը։ 1993 թվականից սկսել է զարգացնել GSMկապը։ 2004 թվականին շահագործման է հանձնվել 3G (UMTS) ցանցը։

2000 թվականի հոկտեմբերին ընկերությունը մասամբ սեփականաշնորհվում է և ֆոնդային բորսաներում ստանում է լիստինգ։

Սեփականատերեր և ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելենորը հանրային կազմակերպություն է, որի հիմնական բաժնետերը Նորվեգիայի կառավարությունն է, որը տնօրինում է բաժնետոմսերի 54 %-ը։ Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են Օսլոյի և ՆԱՍԴԱՔ ֆոնդային բորսաներում։ 2006 թվականի դեկտեմբերի 6-ին շուկայական կապիտալիզացիան կազմել է $22,8 միլիարդ։

Ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչն է Տորլեֆ Էնգերը (Thorleif Enger), իսկ գործադիր տնօրենը՝ Յոն Ֆրեդրիկ Բաքսոսը (Jon Fredrik Baksaas):

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության հիմնական բիզնես գործունեությունը հանդիսանում է բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցելը։ Տելենորը ղեկավարում է բջջային օպերատորներ Նորվեգիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, Դանիայում (Telenor Denmark), Հունգարիայում, Սերբիայում, Չերնոգորիայում, Մալազիայում (DiGi.Com), Բանգլադեշում (GrameenPhone), Պակիստանում, Հնդկաստանում, Թալիանդում։ 2004 թվականի տվյալների համաձայն Տելենորի դուստր ընկերությունները ունեցել են 22,1 միլիոն բաժանորդ։

Բջջային կապի ծառայություններ մատուցելուն զուգահեռ Տելենորը զբաղվում է նաև սկանդինավյան երկրներում հեռուստահեռարձակման և համացանցային ծառայություններ մատուցելով։

Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքականը 21,8 հազար մարդ է։ Ընկերության 2008 թվականի եկամուտը աճել է 5,1 %-ով և կազմել €11,23 միլիարդ, զուտ շահույթը նվազել է 21,6 %-ով և կազմել €1,73 միլիարդ[8]։

Միջազգային ակտիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տելեկոր ընկերության 2009թ.-ի գործունեության աշխարհագրությունը
Տելեկոր Շվեդիա ընկերության գլխավոր գրասենյակը Ստոկոհոլմում
Երկիր Օպերատոր Բնօրինակ անվանում Կայք
Նորվեգիա ՆորվեգիաՏելենոր ՆորվեգիաTelenortelenor.no
Շվեդիա ՇվեդիաՏելենոր ՇվեդիաTelenortelenor.se
Դանիա ԴանիաՏելենոր ԴանիաTelenortelenor.dk
Սերբիա ՍերբիաՏելենոր ՍերբիաТеленорtelenor.rs
Չեռնոգորիա ՉեռնոգորիաՏելենոր ՄոնտենեգրոТеленорtelenor.me
Հունգարիա ՀունգարիաՏելենոր ՀունգարիաTelenortelenor.hu
Բուլղարիա ԲուլղարիաՏելենոր ԲուլղարիաТеленорtelenor.bg
Բանգլադեշ ԲանգլադեշԳրամենֆոնগ্রামীণফোনgrameenphone.com
Թաիլանդ ԹաիլանդԴՏԱՍดีแทคdtac.co.th
Մալայզիա ՄալայզիաԴիգի Տելեկոմունիկացիոնdigidigi.com.my
Պակիստան ՊակիստանՏելենոր Պակիստանٹیلی نارtelenor.pk
Հնդկաստան ՀնդկաստանՏելենոր ՀնդկաստանTelenortelenor.in
Մյանմա ՄյանմաՏելենոր Մյանմարတယ်လီနောtelenor.com.mm

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Յոն Սթեֆենսոն ֆոն Թեչները (Jon Stephenson von Tetzchner) և Գեիր Իվարսյոյը (Geir Ivarsøy), հանդիսանալով Տելեվարկետ (ներկայիս Տելենոր) ընկերության աշխատակիցներ, ստեղծել են Օպերա դիտարկիչը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]