Տգիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգիտություն և աղքատություն (Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգ»-ի պատկերազարդումներից)

Տգիտություն, անտեղյակություն, անգիտություն, անտեղյակ լինելու վիճակն է, գիտելիքի բացակայությունը[1]: Տգետ բառը ածական է, որով նկարագրում են այն անհատները, որոնք մտացածին կերպով խուսափում են կամ հաշվի չեն առնում կարևոր տեղեկատվությունը կամ փաստերը։ Տգիտությունը պետք է տարբերել հիմարությունից, չնայած երկուսով էլ կարող են նկարագրվել ոչ տրամաբանական քայլերը։

Իրավաբանական ignorantia juris non excusat սկզբունքը, որը բառացի նշանակում է՝ «իրավունքի անգիտությունը ներում չունի», նշանակում է, որ՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում ըստ Աղայանի «Հայոց լեզվիԱրդի հայերենի բացատրական բառարան» «տգիտություն» բառն ունի հետևյալ բացատրությունը՝ տգետ լինելը, տգետի հատկությունը՝ վիճակ, գիտության և ուսման բացակայությունը, մտավոր խավար, հետամնացություն[2]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ, որոնք մակերեսային պատկերացում ունեն թեմայի մասին կարող են ավելի վատը լինել, քան ոչինչ չիմացողները։ Ինչպես Չարլզ Դարվինը նշել է՝ «տգիտությունը շատ հաճախ ավելի շատ է վստահություն առաջացնում, քան գիտելիքը»[3]:

Տգիտությունը կարող է խանգարել ուսուցմանը, հատկապես, երբ տգետ մարդը հավատում է, որ ինքը տգետ չէ։ Այն մարդը, որը սխալմամբ հավատում է, թե ինքը գիտելիքներ ունի, երբեք չի կարող բացատրություն գտնել իր հավատալիքների համար և միշտ հիմնվելու է իր սխալ դիրքորոշումների վրա։ Նա կարող է նաև մերժել ճշմարիտ, բայց հակասական տեղեկատվությունը, երբեք չգիտակցելով դա հասկանալու կարևորությունը։ Այս ամենը բերված է Ջասթին Կրյուգերի և Դեյվիդ Դյունինգի աշխատանքում և հայտնի է Դյունինգ-Կրյուգերի էֆեկտ անվանումով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագնոտոլոգիա, մշակույթով պայմանավորված անգիտությունը կամ կասկածը հետազոտող գիտությունը։
  • Ավիդայա, անգիտություն, Վեդանտայի հասկացություն։ Վիդյան բանիմացն է։ Բառացիորեն Վեդանտա նշանակում է ոչ բանիմաց։
  • Ավիդյա, անգիտությունը որպես բուդդայականության հասկացություն
  • Ֆալլիբիլիզմ, փիլիսոփայական սկզբունք, ըստ որի մարդիկ հնարավոր է սխալվում են իրենց հավատալիքներում, սպասելիքներում և աշխարհի ճանաչման գործընթացում և դեռ։
  • Անմեղություն, տերմին, որը հաճախ օգտագործվում է հասկանալու կամ գիտելիքի միամիտ բացակայությունը։
  • Ջահիլիյահ, «ասվածային կառավարման անգիտության» հասկացության իսլամական հասկացությունը
  • Տառաճանաչություն
  • Գիտակցական անգիտություն, անգիտության կամավոր վիճակ, երբ կրթության արժեքը գերազանցում է այն հնարավոր օգուտը, որը կրթությունը կարող է տրամադրել։
  • Գիտական անգիտության սոցիոլոգիա, անգիտության ուսումնասիրությունը որպես հարաբերական երևույթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wordnet։ «Ignorance»։ Վերցված է 9 March 2011 
  2. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 2 (խմբ. Գ. Բ. Ջահուկյան), Երևան, ««Հայաստան» Հրատարակչություն», 1976, էջ 1428 — 950 էջ։
  3. Charles Darwin (1871)։ «The Descent of Man» (w)։ էջեր Introduction, page 4։ Վերցված է 2008-07-18 
    On related note, greater knowledge can, if improperly taken account of, work against you. See: Hall C. C., Ariss L., Todorov A (2007)։ «The illusion of knowledge: When more information reduces accuracy and increases confidence»։ Organizational Behavior and Human Decision Processes 103: 277–290։ doi:10.1016/j.obhdp.2007.01.003։ Վերցված է 21 January 2014 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Տգիտություն հոդվածին