Jump to content

Տգեղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անճոռնի դքսուհին» (նկարը՝ Քվինտեն Մասեյս, 1513թ.)

Տգեղություն կամ անճոռնիություն, մարդու արտաքին հատկանիշ, երբ ֆիզիկական առանձնահատկությունները տհաճ են համարվում։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տգեղությունը մարդու կամ առարկայի այն հատկությունն է, որին նայելը տհաճ է և հանգեցնում է խիստ բացասական գնահատման: Տգեղությունը անհրապույր, տհաճ կակմ զզվելի լինելն է[1]։

Ժան-Պոլ Սարտրը ուներ շլություն, այտուցներ, ասիմետրիկ դեմք, և իր փիլիսոփայական գաղափարներից շատերը վերագրում էր նրան, ողջ կյանքի ընթացքում փորձում էր հաշտվել իր տգեղության հետ[2]։ Սոկրատեսը եզրակացրել է, որ փիլիսոփայությունը կարող է մարդուն փրկել իր արտաքին տգեղությունից։

Իր ենթադրյալ տգեղությամբ հայտնի էր Աբրահամ Լինքոլնը[3]։ Այնուամենայնիվ, Լինքոլնի արտաքինը դարձավ նրա անձնական և քաղաքական հարաբերությունների առավելությունը։ Իր փաստաբանական գործընկեր Ուիլյամ Հերնդոնը գրել է . «Նա ամենևին գեղեցիկ տղամարդ չէր, ոչ էլ տգեղ էր. նա սովորական արտաքինով մարդ էր, անփույթ իր արտաքինի նկատմամբ, պարզ տեսքով և պարզ վարքագծով։ Նա շքեղ չի եղել, չի ունեցել ցուցադրականություն կամ այսպես կոչված արժանապատվություն։ Նա պարզ կեցվածք ուներ։ Նա տխուր տեսքով մարդ էր։ Նրա ակնհայտ մռայլությունը տպավորում էր իր ընկերներին և համակրանք էր առաջացնում իր անձի նկատմամբ»[4]։

Տգեղության խնդիրը նաև պատմություն ունի աստվածաբանության և քրիստոնեական մտքի մեջ, որտեղ այն հաճախ կապված է եղել վտանգավոր կարծրատիպերի հետ:

Խտրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ գեղեցիկ մարդկանց նկատմամբ խտրականությունը կամ նախապաշարմունքը երբեմն անվանում են լուքիզմ, կակոֆոբիա կամ ասկեմոֆոբիա[5], իսկ եթե դա մարդու դեֆորմացիայի արդյունք է՝ էյբլիզմ[6]։ Տերատոֆոբիան հակակրանք կամ վախ է հրեշավոր տեսք ունեցող, թերություններ ունեցող կամ դեֆորմացված մարդկանց նկատմամբ։ Երբ նման հակակրանքը զուգորդվում է խտրականության հետ, այն կարող է դիտվել որպես ծաղրի մի ձև[7]։ Սիրային հարցերում ուրիշներին միայն արտաքին տեսքի հիման վրա դատելը հաճախ դիտվում է որպես մակերեսային մոտեցում[8]։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս դատավճիռների անհավասարություն, որտեղ ոչ գեղեցիկ մարդկանց «ավելի հավանական է, որ խորհուրդ կտրվի դիմել հոգեբուժական օգնության»[9]։

Օրինականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ օրենսդրություններ արդեն իսկ անօրինական են համարում արտաքին տեսքի անփոփոխ ձևերի հիման վրա խտրականությունը, օրինակ՝ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում լուքիզմը օրինապես ճանաչվել է որպես խտրականություն 1995 թվականին[10]։ Միացյալ Նահանգներում մի քանի նահանգներում և խոշոր քաղաքներում կան արտաքին տեսքի հետ կապված խտրականությունն արգելող օրենքներ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Perpinyà, Núria (2014). Ruins, Nostalgia and Ugliness. Five Romantic perceptions of Middle Ages and a spoon of Game of Thrones and Avant-garde oddity. Berlin: Logos Verlag. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  2. ↑ Martin, Andy (2010 թ․ օգոստոսի 10). «The Phenomenology of Ugly». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  3. ↑ «David S. Reynold's Book 'Abe' Reveals New Information About Lincoln». NPR.org. 2020 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. ↑ Carpenter, F. B. (1866). Six Months at the White House with Abraham Lincoln. New York: Hurd and Houghton. ISBN 1-58218-120-9.
  5. ↑ Warhurst, Chris; van den Broek, Diane; Hall, Richard; Nickson, Dennis (2009 թ․ փետրվար). «Lookism: The New Frontier of Employment Discrimination?». Journal of Industrial Relations. 51 (1): 131–136. doi:10.1177/0022185608096808. ISSN 0022-1856. S2CID 154159277.
  6. ↑ Reel, Justine J.; Bucciere, Robert A. (2010). «Ableism and body image: Conceptualizing how individuals are marginalized». Women in Sport and Physical Activity Journal. 19 (1): 91–97. doi:10.1123/wspaj.19.1.91.
  7. ↑ Steinberg, Neil (2015 թ․ հունիսի 23). «Facial discrimination: Living with a disfigured face». CNN. CNN. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  8. ↑ de Jong, Michelle; Collins, Anthony (2017). «Love and looks: A discourse of romantic love and consumer culture». Acta Academica. 49 (1): 84–102. doi:10.18820/24150479/aa49i1.5 (inactive 2025 թ․ օգոստոսի 2). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2025 (link)
  9. ↑ McKelvie, Stuart J.; Coley, James (1993). «Effects of crime seriousness and offender facial attractiveness on recommended treatment». Social Behavior and Personality. 21 (4): 265–277. doi:10.2224/sbp.1993.21.4.265.
  10. ↑ Harris, Candice; Small, Jennie (2013). «Obesity and hotel staffing: Are hotels guilty of 'lookism'?». Hospitality & Society. 3 (2): 111–127. doi:10.1386/hosp.3.2.111_1.
  11. ↑ Newman, Michael; Isenhath, Faith (2010). «Appearance: A New Protected Class Under Title VII?» (PDF). The Federal Lawyer. 57 (Nov–Dec): 16–21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տգեղություն» հոդվածին։