Տաք քարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաք քարը
ռուս.՝ Горячий камень
Տեսակպատմվածք
Ժանրհեքիաթ

Տաք քարը (ռուս.՝ Горячий камень), 1965 թվականին նկարահանված խորհրդային նկարված մուլտֆիլմ[1], որի ռեժիսորը Պերճ Սարգսյանն է, նկարահանվել է ըստ Արկադի Գայդարի համանուն հեքիաթի, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաք քարը» մուլտֆիլմը նկարահանվել է ըստ խորհրդային գրող Արկադի Գայդարի փիլիսոփայական հեքիաթի։ Գայդարի վերջին աշխատանքն է` գրված երեխաների համար։

Մուլտֆիլմն սկսվում է հետևյալ լուսագրով. «Գյուղում ապրում էր մի միայնակ ծերունի։ Նա պահպանում էր կոլտնտեսության այգին։ Ծերուկը վաղուց էր եկել գյուղ, լուռ էր և փակ...»:

Իվաշկա անունով տղան կոլտնտեսության այգի է մտնում` խնձոր հավաքելու, սակայն պահակը բռնում է նրան։ Ծերունին ամոթանք է տալիս Իվաշկային։ Իվաշկան նստում է քարին` հանգստանալու, իսկ քարը, պարզվում է, տաք է։ Իվաշկան վեր է թռչում և քարի վրա գրություն է կարդում. «վ այս քարը սար բարձրացնի ու ջարդի այն, կվերադարձնի իր երիտասարդությունն ու կյանքը նորից կսկսի»։

Տղան մտածում է, որ խնձորի այգու պահակ ծերուկն արժանի է երիտասարդությունը վերադարձնելուն։ Ծերուկը համաձայնում է, բայց ասում է, որ տղան ինքը պետք է քարը քարշ տա սար, այնուհետև ինքը կգա և կկոտրի այն։

Իվաշկան դժվարությամբ կարողանում է բարձրացնել քարը։ Ծերուկը գալիս է, քարը զննում է, բայց չի ջարդում այն։

Ծերուկը բացատրում է, որ ինքը չի ցանկանում նորից ապրել կյանքը, քանի որ իր կյանքում տեղի է ունեցել Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն և Քաղաքացիական պատերազմ։ Բոլոր աշխատող մարդկանց հետ միասին նա կարողացել է տապալել ատելի ցարիզմը ոչնչացնել բուրժուազիան՝ ճնշելով բանվորներին ու գյուղացիներին։ Նա հպարտ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու դրան։ Նրա կյանքը երջանիկ էր, և նա չի ցանկանում այն նորից սկսել և կորցնել իր հերոսական անցյալը։

Տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում Իվաշկան հարցնում է. «Հույս ունե՞ս փայտով ջարդել քարը»։ Մինչդեռ գրքում նա հարցնում է. «Դուք հույս ունե՞ք քարը ձեռքով կոտրել»։ «Ես ընդհանրապես քարը չեմ կոտրելու» պատասխանից հետո գրքում ծերունին, բացի հեղափոխությունից և քաղաքացիական պատերազմից, խոսում է այն մասին, թե ինչպես է նա կաղություն և վերքեր (հեղափոխական անցյալ) ձեռք բերել, իսկ ֆիլմում նա դրանից առաջ խոսում է այն մասին, թե ինչպես է ապրել հեղափոխությունից առաջ։ Բացի այդ, ֆիլմում չի նշվում, որ նա հիվանդ է եղել տիֆով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տաք քարը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում