Տափոլոռ պալարակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տափոլոռ պալարակիր
Տափոլոռ պալարակիր
Տափոլոռ պալարակիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Տափոլոռ (Lathyrus)
Տեսակ Տափոլոռ պալարակիր (L. tuberosus)
Միջազգային անվանում
Lathyrus tuberosus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տափոլոռ պալարակիր (լատ.՝ Lathýrus tuberósus), պատկանում է բակլազգիների ընտանիքին։ Երիտասարդ պալարներն ունեն շեկ գույնի ճկուն մաշկ: Նրանք ձմեռելուց առաջ մեծանում են և կուտակում սննդանյութերի մեծ պաշար։ Այդ ժամանակ նրանց մաշկը հաստանում է, դառնում առավել փխրուն և սևանում, իսկ պալարամիսը՝ սպիտակ։ Պալարներն ու կոճղարմատահանգույցները կրում են թերզարգացած կարճ արմատիկներ։ Ունի երկար բեղիկներ, տերևաթիթեղները ոլորուն են։

Այս բույսի ցողունները նուրբ են, մագլցող և խավոտ։ Նրանց երկարությունը հասնում է մինչև 100 սմ-ի։ Պտուղը գլանաձև է, բաց դեղին կամ դեղնագորշ, սերմը գնդաձև է։

Lathyrus tuberosus — Flora Batava — Volume v3.jpg
Lathyrus tuberosus

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմանականում տարածված է գրեթե բոլոր աշխարհամասերում, Սիբիրում, Միջին Ասիայում, Կովկասում: ՀՀ նախալեռնային, միջին լեռնային հատվածներում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]