Տափերական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տափերական (բնակավայր)ից)
Գյուղ
Տափերական
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՇրջանԱրարատի շրջան
ԳյուղՏափերական
Համայնքի ղեկավարՄիհրան Մանասերյան
Հիմնադրված է1932 թ.
Մակերես8,83 կմ²
ԲԾՄ835 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3128[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս0628
Տափերական (Հայաստան)##
Տափերական (Հայաստան)
Տափերական (Արարատի մարզ)##
Տափերական (Արարատի մարզ)

Տափերական (նախկինում՝ Կիրովի անվան սովխոզ, N2 սովխոզ կամ Կիրովի սովխոզ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Տափերական 1991 թ. ապրիլի 3-ին[2]։ Անվանումը կապված է պատմական աղբյուրներում հիշատակվող Արաքս գետի Տափերական կամրջի հետ, որը գտնվել է Արտաշատ մայրաքաղաքի մոտ;

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1930-ական թ.։ Գյուղի տարածքը պատկանել է (Յուվա) Շահումյան գյուղին։ Սովետական Հայաստանի երկրորդ սովխոզը հիմնադրվել է այստեղ, հետո Շահումյանի կոլտնտեսությունը «Կիրովի» անվամբ կոչելուց հետո, N2 սովխոզը 1939 թ.ին վերանվանվում է Կիրովի սովխոզ և հանդես է գալիս որպես առանձին սովետական տնտեսություն, որն էլ 1968թ.ին շրջանների վերաձևավորումից հետո մտնում է Արարատի շրջանի կազմի մեջ։ 1946 թ. գյուղում հաստատվեցին Պարսկաստանից հայրենադարձվածները։[փա՞ստ]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տափերականի մշտական բնակչությունը կազմել է 3128, առկա բնակչությունը՝ 2927 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 645 2321 2956 3003 3495 3708 3128[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ-ին գյուղն ունեցել է 600 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։[փա՞ստ]

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի վերանորոգումը։[փա՞ստ]

2015 թ-ին գյուղն ունի 660 տնտեսություն[փա՞ստ]

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքում կան 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ, ալրաղաց, հացի թխման 3 ձեռնարկություն։[փա՞ստ]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 62
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափերական» հոդվածին։