Տափաստանային սպիտակ սունկ
| Տափաստանային սպիտակ սունկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Pleurotus eryngii | ||||||||||||
|
|
Տափաստանային կախասունկ կամ տափաստանային սպիտակ սունկ (լատիներեն՝ Pleurotus eryngii), բազիդիավոր սնկերի ականջասնկայինների (Pleurotaceae) ընտանիքի տեսակ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխարկը (տրամագիծը՝ 8-15 սմ) տափակ է կամ ուռուցիկ, թեթևակի կողքային, սպիտակ, դեղնամոխրագույն, հարթ կամ թեփուկավոր, մսալի։ Պտղամիսը սպիտակ է, ամուր, հաճելի համով և հոտով։ Թիթեղներն սպիտակ են՝ վարդագույն երանգով, նոսր և լայն իջնում են ոտիկի վրա։ Ոտիկը (երկարանում է՝ 3-5 սմ, հաստանում է՝ 1-2 սմ) ապակենտրոն է, երբեմն՝ կողքային, սպիտակավուն, ամուր։
Էկոլոգիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն տարածում ունի Եվրոպայում և Հարավային Աֆրիկայում։
Հայաստանում հանդիպում է Երևանի շրջակայքում՝ հովանոցավոր բույսերի (երնջնակ, Նարդես) արմատների կամ մահացած ցողունների վրա՝ գարնանը (1300-1800 մետր բարձրություններում)։
Կիրառում և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ տարածված, ուտելի, համեղ սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ կամ թթու դրած։ Մի շարք երկրներում աճեցվում է արհեստականորեն։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boekhout, T. Pleurotus // Flora agaricina Neerlandica / ed. C. Bas. — 1990. — Vol. 2. — P. 22. — 137 p. — ISBN 90-6191-971-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pleurotus eryngii photos Արխիվացված 2016-11-01 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային սպիտակ սունկ» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |