Տափաստանային ծիծառակտցար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տափաստանային ծիծառակտցար
Տափաստանային ծիծառակտցար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Լատիներեն անվանում
Glareola nordmanni
Հատուկ պահպանություն

Տափաստանային ծիծառակտցար (լատ.՝ Glareola nordmanni), ծիծառակտցարների ընտանիքի թռչուն։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-68 սմ, կենդանի զանգվածը՝ 7-105 գ։ Պոչի ծայրը փակված թևերի ծայրին հավասար է կամ նրանից ավելի կարճ։ Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է՝ կանաչավուն երանգով։ Կտուցը հիմնականում սև է, հիմքում՝ փոքր կարմիր բծով։ Թռչելիս նկատելի են սև թևատակը, թևի մուգ հետնեզրը, սպիտակ գոտկատեղը, մկրատաձև պոչը։ Թևի սև գծերը հաճախ աննկատելի են։ Թևավերևի ծածկող և սևավուն թափահարող փետուրների ցայտերանգությունը բացակայում է։ Հետբնադրման շրջանում կոկորդի գիծը բեկվածքով է, կուրծքը՝ մոխրադարչնագույն խայտերով։ Երիտասարդի կոկորդը և կուրծքը խայտերով են։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջ-հուլիսի սկզբին։ Դնում է 32 մմ տրամագծով, մոխրադեղնավուն՝ մուգ դարչնագույն և մանուշակագույն պտերով 3 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10%-ը)։ Հունիսի վերջին հանդիպում են բնից դուրս եկած ձագեր, որոնց դեռևս կերակրում են ծնողները։ Աշնանային չուն՝ մինչև հոկտեմբերի կեսը։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի անհատական պաշտպանության։ Բնադրում է կիսաանապատային գոտում, Արարատյան դաշտի ձկնաբուծական լճակների մերձակայքում՝ չոր, աղքատ բուսականությամբ տարածքներում, փոքր ջրածիծառի, ոտնացուպիկի, ծովային քարադրի, ավելի հաճախ՝ մարգագետնային ծիծառակտցարի հարևանությամբ։

Կենսաբանական տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Հանդիպում է կավային և ավազային (կավավազային) կիսաանապատներում, խոնավ մարգագետիններում, աղուտաբույսերով հարուստ լեռնատափաստանային խոնավ տարածքներում։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ գետնին՝ ցամքարով կամ առանց դրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png