Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք
Տեսակշենք
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունՏարտու
ՀասցեTartu, Ülikooli tn 18
Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք (Էստոնիա)##
Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք (Էստոնիա)
Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք, Էստոնիա
 Main building of Tartu University Վիքիպահեստում

Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք (էստ․՝ Tartu Ülikooli peahoone), Տարտուի համալսարանի գլխավոր շենքն է։ Այս շենքն Էստոնիայում դասական ճարտարապետության ակնառու նմուշներից մեկն է։

Կառուցվել է 1804 - 1809 թվականներին, նախագծվել է ճարտարապետ Յոհան Վիլհելմ ֆոն Կրաուզի (գերմ.՝ Johann Wilhelm von Krause) կողմից[1][2]։ Շինարարության թույլտվությունը ստացվել է 1799 թվականի մայիսին։ Ճակատի կենտրոնում տեղակայված են դորիական վեց սյուներ։

Շենքի ներսում կան նաև համալսարանական արվեստի թանգարանի տարածքներ։

Շենքը բազմիցս վերականգնվել է, այդ թվում՝ 1965 թվականի հրդեհից հետո և բոլորովին վերջերս՝ 2007 թվականին[1][2]։

Այն ունի մեծ լսարան, ինչպես նաև ձեղնահարկի փակ սենյակներ, որոնք օգտագործվել են 19-րդ դարում՝ ուսանողներին պատժելու նպատակով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է վերջերս հիմնադրված Դորպատի համալսարանի համար՝ Մարիինյան եկեղեցու ավերակների տեղում, և հանդիսավորությամբ բացվել է 1809 թվականի հուլիսի 3-ին։ Ավելի ուշ շենքին կից կառուցվել են թևերը (1856- 1859) և համալսարանական եկեղեցին։

1965 թվականի դեկտեմբերի 21-ի գիշերը շենքում հրդեհ է բռնկվել, որմ ավերել է 900 քառակուսի մետր տարածք (հիմնական շենքի ընդհանուր մակերեսը 6255 քառակուսի մետր է)։ Շենքը վերականգնվել է 1966 թվականի սեպտեմբերի 1-ին, սակայն հանդիսությունների սրահի վերականգնումը ձգձգվել է մինչև 1967 թվականի ապրիլի 28-ը[4]։

Հնագիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մասնաշենքը կառուցվել է նախկին եկեղեցու ավերակների վրա։ Շինարարության ընթացքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, որոնք թաղված են եղել եկեղեցու գերեզմանատանը։ Վերաթաղման վայրում Կրաուզի նախագծով կանգնեցվել է ժողովուրդների հուշարձանը։

2010 թվականին գլխավոր շենքի և համալսարանի հին քիմիական շենքի տարածքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում Սուրբ Մարիամի եկեղեցու հին գերեզմանոցից հայտնաբերվել են նոր մնացորդներ[5]։

Հուշատախտակներ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային թևի ծայրին տեղադրված է հուշատախտակ՝ ի պատիվ քիմիկոս Վիլհելմ Ֆրիդրիխ Օստվալդի՝ Նոբելյան մրցանակի միակ դափնեկրի, ով դասավանդել է Տարտուում։ Հարավային թևի վերջը զարդարված է հուշտախտակով՝ ի պատիվ Ստեֆան Բատորիի, ով քաղաքին շնորհել է ներկայիս դրոշը և հիմնել է համալսարանի նախատիպը՝ ճիզվիտական գիմնազիան։ Շենքի հետևում գտնվում է թագավորական հրապարակը՝ Գուստավ II Ադոլֆ թագավորի նախապատերազմյան հուշարձանի պատճենով, ով 1632 թվականին հիմնադրել է Գուստավյան ակադեմիան։

Պատկերասարահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Tartu Ülikooli peahoone». info.raad.tartu.ee (էստոներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  2. 2,0 2,1 «The Main Building». Kunstimuuseum. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «Crime and Punishment: University Lock-up». Kunstimuuseum. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Ando Leps. «The fire at the university. This year marks 45 years of fire to the main building of the University of Tartu». Culture and Life. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  5. Юри Саар (16 августа 2010). «Археологи нашли множество скелетов». Postimees. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք» հոդվածին։