Տարոն Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարոն Անդրեասյան
1993 - 2020
ԾննդավայրՄխչյան, Արարատի մարզ, Հայաստան
Մահվան վայրՔաշունիք, Քաշաթաղի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

Տարոն Հարությունի Անդրեասյան (դեկտեմբերի 23, 1993(1993-12-23), Մխչյան, Արարատի մարզ, Հայաստան - նոյեմբերի 9, 2020(2020-11-09), Քաշունիք, Քաշաթաղի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում։ Հայրը՝ Հարությունը Արցախյան ազատամարտի մասնակից է, մայրն է՝ Թամարան։ Ունի կրտսեր եղբայր[1]։

44-օրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի լուրը լսելով՝ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում գտնվող Տարոն Անդրեասյանը վերադառնում է Հայաստան ու սեփական ցանկությամբ կամավորագրվում և մասնակցում է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Մարտական գործողությունների մեկնել է հոկտեմբերի 21-ին[2]։ Մարտական ընկերներից մեկը նշում է, որ Տարոնը եղել է իրենց վաշտի հրամանատար և երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, նա չի նահանջել և գնացել է առաջ։ Նրա համագյուղացին նշում է, որ զոհվելու օրը Տարոն Անդրեասյանը զանգում է հորն ու ասում, որ շրջափակման մեջ է ընկել, սակայն գերի չի հանձնվելու՝ նռնակով պայթեցնելու է իրեն[1]։

2022 թվականի սեպտեմբերի 6-ից համացանցում շրջանառության մեջ է դրվում մի տեսանյութ[3][4], որում երևացող երիտասարդը հայտնվել էր շրջափակման մեջ ու փոխարեն հանձնվելուն՝ նախահարձակ էր եղել և զոհվել մարտի ժամանակ[2]։ Հետագայում պարզ է դառնում, որ տեսանյութում երևացող և ադրբեջանցիներին «վախկոտ» անվանող կամավորականը՝ ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ Տարոն Անդրեասյանն է[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարոնի կրտսեր եղբայրը ազատոճային ըմբշամարտիկ Արման Անդրեասյանն է։ 2024 թվականի փետրվարի 17-ին նա դարձել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և իր հաղթանակը նվիրել զոհված եղբորը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Պա՛պ, ես շրջափակման մեջ եմ, բայց գերի չեմ ընկնի․ համագյուղացիները՝ Տարոնի մասին». yerevan.today. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ոչ թե հարյուր, այլ 105 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութում իմ տղան է՝ իմ Տարոնը. Տարոն Անդրեասյանի հայրը կիսվում է որդու մասին հուշերով». infoport.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին ՊՆ-ն նույնականացնելու աշխատանքներ է սկսել». news.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Մի վախեցիր, քեզ չենք սպանի․․․Ադրբեջանցիները՝ հային․ Միջադեպի ամսաթիվը և վայրը անհայտ է». youtube. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.