Պարկի գլխավոր տեսարժան վայրը Տարոկո է կամ «Մարմարե կիրճ»-ը, որն ունի շուրջ 19 կիլոմետր երկարություն և ձգվում է մերձափնյա լեռների գծով՝ Տարոկո պարկի կենտրոնով։ Տյանսյան գյուղը գտնվում է կիրճի եզրին, որը մեծապես հայտնի է իր կախովի կամրջով և գերժամանակակից «հինգ աստղանի» հյուրանոցով։ Տարոկո կիրճի շուրջը կան շատ արահետներ, որոնք նախատեսված են զբոսաշրջիկների համար։ Բացի այդ, կան բազմաթիվ տաք աղբյուրներ, տաճարներ և Ամի ցեղերին պատկանող հնագույն գյուղեր։ Մոտակա Հուալյան քաղաքը հայտնի է որպես մարմարե իրերի արտադրության լավագույն կենտրոն։ Այստեղ արտադրվում է գրեթե ամեն ինչ, ինչ կարելի է ստանալ քարից, սկսած ավանդական մահարձաններից մինչև շախմատ, սպասք և կահույք։