Տարնմանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարնմանում, հնչյունափոխական երևույթ, երբ բառի երկու նույնական կամ նման հատկանիշներ ունեցող հնչյուններից մեկը վերածվում է մեկ այլ հնչյունի։ Շունչ >սունչ, շրջան >սրջան, շրջել > սրջել (ժողովրդական լեզվում) բառերում նախաքմային շ և չ, ջ ունեն արտաբերման նույն տեղը։ Տարնմանման հետևանքով առաջին հնչյունը՝ շ, փոխում է արտաբերման տեղը՝ վերածվելով ետատամնային ս-ի։ Նույն երևույթն է տեղի ունեցել նաև բոկիկ >բոբիկ >բոպիկ բառում։ Տարնման առնմանության հակառակ երևույթն է։ Տարնման կարող է լինել առաջընթաց, ետընթաց, հեռավոր և կից, մասնակի և լիակատար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 616