Տարմո Կինկ
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1985[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 6 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Տարմո Կինկ (էստ․՝ Tarmo Kink) հոկտեմբերի 6, 1985[1][2], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ, Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, հունգարական Դյոր ակումբում որպես հարձակվող խաղացող էստոնացի ֆուտբոլիստ։ Ծնվել է 1985 թ.–ի նոյեմբերի 6–ին Էստոնիայի ԽՍՀ–ի մայրաքաղաք Տալլինում։
Ֆուտբոլային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլ խաղալ սովորել է Տալլինի ֆուտբոլային դպրոցում և 4 խաղաշրջան է անցկացրել հայրենիքում՝ Տալլինում։ 2003 թ․–ին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ» թիմի հետ և ստացել 37 համարի մարզաշապիկը։ Սակայն պահեստայինից հիմնական խաղացող դառնալու հնարավորությունները քիչ էին, և նա նոր պայմանագիր է կնքում էստոնական «Լևադիայի» հետ։ Նոր թիմի հետ դառնում է Էստոնիայի եռակի չեմպիոն, իսկ 2007 թ.–ին՝ Էստոնիայի գավաթակիր։
2009 - 2010 թթ.–ին խաղացել է հունգարական Դյորի» կազմում։
2010 թ.–ին 1,2 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրով տեղափոխվում է անգլիական «Միդլսբրո» և 2010 թ.–ի օգոստոսի 7–ին արդեն խաղի 60–րդ րոպեին դուրս է գալիս խաղադաշտ՝ «Իփսվիչի» հետ մրցավեճում փոխարինելով Ջասթին Հոյթին։ Սակայն նրա խաղը չօգնեց թիմին հաղթանակ տոնել և ակումբը պարտվեց 1։ 3 հաշվով։ «Միդլսբրոյի» կազմում առաջին գոլը խփել է 2010 թ.–ի սեպտեմբերի 14–ին անգլիական «Բերնլիի» հետ մրցավեճում։ Այս խաղում նա իրեն լավ դրսևորեց և մրցակցի դարպասը ուղարկեց ևս մեկ գնդակ։
2010 թ.–ի նոյեմբերի 6–ին Տարմո Կինկը, «Քրիստալ Փելասի» հետ մրցավեճում փոխարինման դուրս գալով, խփում է իր երրորդ գնդակը։ «Միդլսբրոյի» կազմում չորրորդ խաղը էստոնացի ֆուտբոլիստը անցկացրել է 2011 թ.–ի ապրիլի 25–ին։ 65–րդ րոպեին «Քովենթրիի» հետ մրցավեճում խաղադաշտ դուրս գալով Տարմո Կինկը խաղի լրացուցիչ րոպեին հրաշալի հարվածով գրավում է մրցակցի դարպասը։
2012 թ.–ի փետրվարի 28–ին տեղափոխվում է ուկրաինական «Կարպատներ», որտեղ, խաղալով հինգ խաղ, մրցաշրջանի վերջում լքում է ակումբը։[3].
Վեցամսյա ընդմիջումից հետո պայմանագիր է կնքում իտալական «Վարեզեյի» հետ, որը հանդես էր գալիս Իտալիայի երկրորդ լիգայում։ Այս ակումբում Կինկը խաղում է մինչև 2012 թ.–ը։
2013 թ.–ի հունվարից խաղում է հունգարական «Դյորում», որտեղ նախկինում խաղացել է։[4].
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
- ↑ Կինկը լքում է «Կարպատները»
- ↑ Hivatalos: Tarmo Kink az ETO-ban
|
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Էստոնացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ