Տարիքային հետընթաց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տարիքային հետընթաց (լատին․՝ regressus — հետընթաց [1]), հիպնոզային երևույթ է, որի ընթացքում անձը կրկին վերապրում է իրադարձություններ իր անցյալից։ Ինտենսիվ տարիքային հետընթաց դեպքում անձը կրկին վերապրում է իրադարձությունները այնպիսի ուժով, ինչպես այն կկատարվեր ներկա ժամանակ։ Մասնավորապես, հիպնոզային տրանսի ժամանակ հոգեբանորեն առողջ տարիքով մարդկանց նոտ կարող են առաջանալ վարքի ձևեր, որոնք բնորոշ են մանկության վաղ ժամանակաշրջանին։ Շրջապատող աշխարհի ընկալումը նույնպես կլինի այնպիսին, ինչպիսին նա եղել է համապատասխան տարիքում(օրինակ, մանկության հետընթաց ժամանակ անձը կարող է տեսնել շրջապատող առարկաները և մարդկանց ավելի մեծ չափսերի).Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ ֆենոմենները իսկապես տարիքով մարդու հոգեկանի ստեղծած վերակառուցումն է։ Բացի դրանից, նույնիսկ շատ ինտենսիվ տարիքային հետընթաց դեպքում անձի գիտակցության մեջ դեռևս պահպանվում է մասնակի կապ իրականության հետ։
Այդ երևույթը կարող է առաջանալ ինչպես հանկարծակի, այնպես էլ հիպնոթերապևտի ազդեցությամբ։ Տարիքային հետընթացի երևույթը կարող է առաջանալ նաև ռուս.՝ гештальттерапии(չաշխատող հղում),գիտակցաբար երազի, հոգեվերլուծության, փսիխոդրամայի մեթոդների օգնությամբ։
հետընթացն կարող է օգտագործվել նաև մանկական կամ դեռահաս տարիքում, օրինակ, գովազդում և այդպես կոչված «քրեական հիպնոզի» ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիքային հետընթացի մեթոդը հայտնի է դեռևս 1880-ականների վերջից։ Այդ ձևը օգտագործել է, օրինակ, ֆրանսիացի բժիշկ՝ Պիեր Ժանեն (ռուս.՝ Пьер Жане)։1889 թվի մի հոդվածում Ժանեն նկարագրում է տարիքային հետընթացի օգտագործումը Սալպետրիեռ Սալպետրիեռ|(ռուս.՝ Сальпетриер) հոգեբուժարանի հիվանդ՝ Մարիի համար։ Այդ 19 ամյա աղջիկը տառապում էր բազմաթիվ հիստերիկ ախտանշաններով։ Օրինակ՝ նրա ձախ աջքը կույր էր։ Սակայն՝ հիպնոսի վիճակում, երբ Ժանեն ներշնչեց Մարիին, որ նա 5 տարեկան աղջիկ է՝ նրա տեսողությունը վերադարձավ։ Մարին պատմեց, որ այդ տարիքում նրան ուժով քնեցրել են մի երեխայի կողքին, որը տառապում էր դեմքի մաշկի հիվանդությամբ։ Դրանից հետո նմանատիպ ախտանիշներ հայտնվեցին Մարիի դեմքին, այնուհետև նրա ձախ աջքը կուրացավ։ Հիպնոսի սեանսի ժամանակ Ժանեն ներշնչեց Մարիին, որ երեխան ոչ-մի մաշկային հիվանդություն չունի։ Սեանսից հետո հիվանդի կուրուցունը ընդմիշտ անհետացավ։
Տարիքային հետընթացի ձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինիմալ հետընթացն- անցյալից որոշակի եպիզոդի վերաբերյալ հասարակ հիշողություն է։ Այդպիսի հետընթացն կարող է լինել ինքնաբերաբար, ոչ-մի կապ չունենալով հիպնոսային ներշնչանքի հետ։ Այն կարող է առաջանալ, օրինակ, ֆիլմ կամ հին լուսանկարներ դիտելու ժամանակ։
Հիպերմնեզիայի (այդ տերմինը կարելի է թարգմանել որպես գերհիշողություն) ժամանակ անձը մնում է իր իրական տարիքում, բայց նրա հիշողությունները զգալիորեն վառ են և մանրամասն քան սովորաբար լինում է։ Այդ ժամանակ անձը իրեն զգում է միաժամանակ և՛ գործող, և՛հետևող, պահպանում է գիտելիքի փորձը և տարիքով մարդու անալիտիկ ընդունակությունները։ Հիպնոթերապիայում հետընթացիայդ ձևը օգտագործվում է սովորաբար ծանր տրավմատիկ հիշողությունների հետ, քանզի անձը ոչ լիովին է ընկղմվում նրա մեջ։
Ռեվիֆիկացիա ֆենոմենի առաջացման ժամանակ (այսինքն «կրկնակի ապրել») անձը մտածում է և իրեն այնպես է պահում, ասես իրականում վերադարձել է համապատասխան տարիք (օրինակ՝ իրեն պահում է փոքր երեխայի պես)։Հաճախ հատկապես ռեվիֆիկացան են անվանում «իրական տարիքային հետընթաց»:Տարիքային հետընթացիայդ ձևում անձը իրեն զգում է գործող, այլ ոչ թե հետևող։ Նա կորցնում է ամբողջ իմածությունը, ձեռքբերված չափահաս տարիքում, և այնպես է մտածում, ասես նա իրականում վերադարձել է իր մանկության համապատասխան ժամանակաշրջան (օրինակ՝ չի կարողանում կարդալ)։Անձը անցյալից հատվացը այնպես է վերապրում, ասես եթե հայտնվեր այնտեղ առաջին անգամ։ Այդ վիճակում անձը հաճախ ցուցաբերում է երեխաներին բնորոշ էմոցիոնալ վերապրումների ինտենսիվություն (այդ պատճառով հիպոթերապևտը պետք է ցուցաբերի զգուշություն մանկական տրավմատիկ հիշողությունների հետ)։Բարձր աստիճանի հիպնոստիկ ներշնչանք ունեցող անձանց մոտ հնարավոր է նույնիսկ առաջանան հալյուցինացիաներ.նրանք կարող են հայտնվել խոր էքստազի վիճակում բաց աչքերով։ Նրանք կարող են, օրինակ, հիպնոթերապևտի ընդունարանը ընկալել որպես դասասենյակ, որտեղ նրանք երբևէ սովորել են։ Ռեվիֆիկացիան նույնպես կարող է առաջանալ ինքնաբերաբար, օրինակ,հոգեախտաբանական վերապրումի ձևով։