Տարգովիշտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարգովիշտե
Targovishte-MainSquare.jpg
Տեսակքաղաք
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ՎարչատարածքTargovishte Municipality?
ԲԾՄ170±1 մետր
Մակերես87,427 կմ²
Կոորդինատներ: 43°14′48.000000101188″ հս․ լ. 26°34′19.0000000984″ ավ. ե. / 43.24666666669477166° հս․. լ. 26.571944444471779° ավ. ե. / 43.24666666669477166; 26.571944444471779

Տարգովիշտե (բուլղար․՝ Търговище; նաև՝ Tǎrgovište), քաղաք Բուլղարիայում, նույնանուն մարզի ու համայնքի կենտրոնը: Տարածվում է Պրեսլավ սարի հյուսիսային ստորոտին, Վռանա գետի երկու ափերին, երկրի մայրաքաղաք Սոֆիայից 335 կիլոմետր և Վառնայից ու Սև ծովի բուլղարական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա: Տարգովիշտեն հնուց ի վեր հայտնի է որպես առևտրական քաղաք:

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունն առաջացել է սլավոնական տարգ (առևտուր) արմատի և տեղ, վայր նշանակող, նույնպես սլավոնական -իշտե վերջածանցի միացումով: Օսմանյան տիրապետության ժամանակներում անվանվել է Eski Cuma (հին շուկա), որը, հավանաբար, հին բուլղարական Սբորիշտե (հավաքավայր, ժողովատեղի) անվանման պատճենումն է եղել:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօրվա Տարգովիշտեի տեղում ու նրա շրջակայքում առաջին բնակավայրերը հիմնվել են դեռևս քարե դարի վերջին-պղնձի դարի սկզբներին՝ մեր թվականությունից առաջ 5-րդ ու 4-րդ հազարամյակների միջև: Քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են մ. թ. ա. 5-3-րդ դարերի թրակիական, մեր թվականության 2-4-րդ դարերի հին հռոմեական և 5-6-րդ դարերի բյուզանդական բնակավայրերի հետքեր: Գտնվել են նաև 10-րդ դարի բուլղարական բնակավայրի ավերակները, որը, սակայն, մինչև 12-րդ դարը աճ ու զարգացում չի ունեցել՝ թերևս միջնադարյան մայրաքաղաք Պրեսլավի մոտիկության պատճառով: 12-րդ դարում՝ մայրաքաղաքը Վելիկո Տռնովո տեղափոխվելուց հետո, բնակավայրը հայտնվել է առևտրական ճանապարհի վրա, այստեղ կառուցվել է "Сборище" (Սբորիշտե) անվանումով մի բերդ:

18-րդ և 19-րդ դարերում բնակավայրը դարձել է անասունների ու արհեստագործական ապրանքների վաճառքի հայտնի շուկա՝ Eski Cuma (Հին շուկա) անվանումով[1][2][3][4][5][6]: 18-րդ դարում այստեղ բացվել է նախ՝ վանական, ապա, որոշ ժամանակ անց, քաղաքի Վարոշա հին թաղամասում՝ աշխարհիկ դպրոց, որն իր հիմնադիր ուսուցչի՝ Պետկո Սլավեյկովի անունով կոչվել է Սլավեյկովի դպրոց: Կառուցվել է նաև գրադարան՝ chitalishte:

Քաղաքի արդյունաբերական զարգացումն սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սկզբում բացվել են սննդի արդյունաբերության մեքենաներ և ավտոմեքենաների մարտկոցներ արտադրող գործարանները, այնուհետև՝ կահույքի ու տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկաները: Ներկայումս Տարգովիշտեում է գործում Բուլղարիայի խոշորագույն գինու գործարաններից մեկը, ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ ապակեգործական ֆաբրիկաներից մեկը, որի շահագործման նպատակով ներդրվել է 380 միլիոն եվրո, և որտեղ ներկայումս աշխատում է շուրջ 1.500 մարդ[7]:

Հնագիտական պեղումների արդյունքում 2000 թվականին Տարգովիշտեի մերձակայքում հայտնաբերվել են հին հռոմեական Միսսիոնի քաղաքի ավերակները:

Քաղաքը, լինելով նույնանուն համայնքի ու մարզի կենտրոնը, ունի բազմաթիվ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթօջախներ, մշակութային հաստատություններ, այդ թվում՝ դրամատիկական ու տիկնիկային թատրոններ, հարուստ պատկերասրահ, որը կրում է նրա ճանաչված քանքարավոր զավակի՝ նկարիչ Նիկոլա Մարինովի անունը:

Քաղաքի համայնապատկերը

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի տվյալների համաձայն՝ Տարգովիշտեն ունեցել է 37,341, իսկ նունանուն համայնքը, այսինքն՝ քաղաքն ու շրջակա գյուղերը միասին՝ 56,868 բնակիչ[8]: Քաղաքի բնակչության թվաքանակը իր գագաթնակետին է հասել 1980-1990 թվականներին, երբ հատել է 45,000-ի սահմանագիծը՝ 1989 թվականին արձանագրելով 47,798 ցուցանիշը[9] [9][10] [11] [12] [13]:

Էթնիկ կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի էթնիկ կազմն ունի հետևյալ պատկերը[14][15]

Ընդամենը- 37,611

Տարգովիշտե համայնքի էթնիկ կազմը հետևյալ տեսքն ունի. 33,229 բուլղարներ, 14,883 թուրքեր և 3,902 գնչուներ ու այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ, Նյու Յորքի մետրոպոլիտ
  • Նիկոլա Մարինով, (նկարիչ)
  • Նիկոլա Սիմով, հեղափոխական, ազատամարտիկ
  • 100 Kila, (երաժիշտ)
  • Յորդան Կամջալով, (դիրիժոր)
  • Խրիստո Խրիստով, (ֆինանսիստ)
  • Ռոզեն Վլադիմիրով, Բուլղարիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարգովիշտեի քույր քաղաքներն են[16]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Gallery[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Николай Мичев, Петър Коледаров. „Речник на селищата и селищните имена в България 1878-1987“, София, 1989.
  2. (թուրքերեն)http://arsiv.ntvmsnbc.com/news/371369.asp
  3. (թուրքերեն)http://hurarsiv.hurriyet.com.tr/goster/haber.aspx?viewid=596088
  4. (թուրքերեն)http://gazetearsivi.milliyet.com.tr/Arsiv/1992/02/16
  5. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-25-ին։ Վերցված է 2011-11-11 
  6. (թուրքերեն)«Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-07-ին։ Վերցված է 2011-11-11 
  7. «Shishedzham inauguration»։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-03-06-ին։ Վերցված է 2010-01-29 
  8. National Statistical Institute - 2012 Archived 2012-11-13 at the Wayback Machine.
  9. 9,0 9,1 National Statistical Institute - Towns population 1956-1992(չաշխատող հղում)
  10. Bulgarian National Statistical Institute - Bulgarian towns in 2009 Archived November 13, 2010, at the Wayback Machine.
  11. (անգլերեն) „WorldCityPopulation“
  12. „pop-stat.mashke.org“
  13. Bulgarian Academy of Sciences Archived July 6, 2011, at the Wayback Machine.
  14. Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute Archived September 8, 2013, at the Wayback Machine.
  15. Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute Archived 2013-04-05 at WebCite
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 «International Contacts»։ Targovishte Municipality։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-08-21-ին։ Վերցված է 2013-08-29 
  17. «Our twin cities- Cottbus»։ http://www.cottbus.de/։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-11-04-ին։ Վերցված է 2013-06-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]