Տարբեր ճակատագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր ճակատագրեր
ռուս.՝ Разные судьбы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Լուկով
Սցենարի հեղինակԼեոնիդ Լուկով
ԴերակատարներՏատյանա Պիլեցկայա, Յուլիան Պանիչ, Գեորգի Յումատով, Լև Սվերդլին և Օլգա Ժիզնևա
ՕպերատորՄիխայիլ Կիրիլով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն101 րոպե
IMDbID 0049603

«Տարբեր ճակատագրեր» (ռուս.՝ «Разные судьбы»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Լուկովը[1][2][3] 1956 թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ լենինգրադցիներ՝ նախկին դպրոցականները, մտնում են հասուն կյանք։ Սոնյան սիրում է Ստյոպային, բայց նա սիրահարված է Տանյային, իսկ Տանյան նախապատվությունը տալիս է Ֆեդյային։ Մերժված Ստյոպան մեկնում է հեռավոր սիբիրյան քաղաք, այնտեղ ընդունվում գործարան և երեկոյան ինստիտուտ։ Սոնյան գնում է նրա հետևից։

Բայց Լենինգրադում Ֆեդյայի և Տանյայի միջև հարաբերությունները չեն ստացվում։ Գեղեցիկ և եսասեր Տանյան, ցանկանալով ավելի հարմար տեղ գտնել կյանքում, սիրավեպ է սկսում հայտնի կոմպոզիտոր Ռոշչինի հետ, բայց Ռոշչինի առաջին իսկ ձախողումից հետո լքում է նրան։

Ստյոպան, վերջապես գնահատելով Սոնյայի նվիրվածությունը, ամուսնանում է նրա հետ։ Մտածելով, թե ինչպես կարելի է գումար փոխանցել ծանր հիվանդ Ֆեդյային բուժման համար, Ստյոպան և Սոնյան այդ խնդրանքով դիմում են Վերային, որը մեկնում է Լենինգրադ։ Վերայի և Ֆեդյայի միջև համակրանք է առաջանում, և երբ Ֆեդյան մեկնում է Սիբիր՝ ընկերների մոտ, Վերան նրան ուղեկցում է կայարան։ Այնտեղ նրանք հանդիպում են Տանյայի հետ։ Նա լսում է բացատրությունը երիտասարդների միջև և հասկանում է, որ Ֆեդյան սիրահարվել է Վերային։ Տանյան մնում է մենակ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատյանա Պիլեցկայա[4][5] - Տանյա Օգնևա
  • Յուլիան Պանիչ – Ֆեդյա Մորոզով
  • Գեորգի Յումատով – Ստյոպա Օգուրցով
  • Տատյանա Կոնյուխովա – Սոնյա Օռլովա
  • Վալենտինա Ուշակովա – Վերա Զուբովա
  • Լև Սվերդլին – Նիկոլայ Կապիտոնովիչ, Տանյայի հայրը
  • Օլգա Ժիզնևա – Ելենա Սեմյոնովնա, Տանյայի մայրը
  • Բրունո Ֆրեյնդլիխ – կոմպոզիտոր Իգոր Ստեպանովիչ Ռոշչին
  • Սերգեյ Ֆիլիպով – Կոստյա, Ռոշչինի վարորդը
  • Վսեվոլոդ Սանաև – Վլադիմիր Սերգեևիչ Ժուկով, կուսկազմակերպիչ
  • Սերգեյ Բլիննիկով – Եգոր Պետրովիչ Զուբով, արտադրամասի պետ
  • Վլադիմիր Դորոֆեև – Իվան Ռոմանովիչ Սերգեյչուկ, սեմինարի վարպետ
  • Աննա Կոլոմիյցևա – Լյուդմիլա Իվանովնա, Եգոր Զուբովի կինը
  • Լիլիա Մաքսիմովա – Մաշա, Ռոշչինի կինը
  • Վերա Օրլովա – Նինա Նիկիֆորովնա, Մորոզովների հարևանը
  • Ալեքսանդր Պելևին – Պետրունինի արտադրամասի կուսակցական կոմիտեի քարտուղար
  • Յուրի Սարանցև – Գալկին, կոմերիտական կազմակերպության քարտուղար
  • Կոնստանտին Սորոկին – Պյոտր Պետրովիչ, գործարանի կադրերի բաժնի պետ
  • Ադա Վոյցիկ – Մարիա Յակովլևնա, Ֆեդյայի մայրը
  • Էդուարդ Բրեդուն – Ստեպան բաժակակից ընկերը
  • Եվգենի Կուդրյաշև – Ստեպանի բաժակակից ընկերը
  • Ալեքսանդր Տոլստիխ – Ստեպան բաժակակից ընկերը
  • Մուսա Կրեպկոգորսկայա – Գալյա, Սոնյայի հարևանը հանրակացարանում
  • Վալենտինա Բերեզուցկայա – Սոնյայի հարևանը հանրակացարանում
  • Միխայիլ Դերժավին – Կոստյա, ուսանող ժողովում
  • Վլադիմիր Զեմլյանիկին – ուսանող ժողովում
  • Իրինա Զարուբինա – Ստեպան Օգուրցովի մորաքույրը
  • Եվգենի Զինովև – Ստեպանի հարևանը հանրակացարանում
  • Ալլա Բուդնիցկայա – Ստեպանի համակուրսեցին
  • Լեոնիդ Սատանովսկի – Ստեպանի համակուրսեցին
  • Լև Բորիսով – ուսանող ժողովում
  • Յուրի Բոգոլյուբով – ուսանող ժողովում
  • Վիկտոր Շչեգլով – ուսանող ժողովում
  • Եվգենի Գուրով – կուսակցական կոմիտեի բյուրոյի անդամ
  • Նիկոլայ Սմիրնով – կուսակցական կոմիտեի բյուրոյի անդամ
  • Ալեքսանդր Տիտով – կուսակցական կոմիտեի բյուրոյի անդամ
  • Կլավդիա Կոզլենկովա – Սոնյայի հարևանը հանրակացարանում (լուսագրերում նշված չէ)
  • Լյուբով Ստուդնևա – Մորոզովների հարևանը
  • Մարկ Նիկելբերգ – Ռոշչինի ընկերը (լուսագրերում նշված չէ)

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գելենա Վելիկանովա - վոկալ - շրջանավարտների վալս
  • Վլադիմիր Տրոշին - վոկալ - շրջանավարտների վալս
  • Ալեքսանդր Բորիսով - վոկալ - Ռոշչինի ռոմանս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Լեոնիդ Լուկով, Յակով Սմոլյակ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Լեոնիդ Լուկով
  • Գլխավոր օպերատոր՝ Միխայիլ Կիրիլով
  • Ռեժիսոր՝ Բորիս Կանևսկի
  • Նկարիչ՝ Պյոտր Պաշկևիչ
  • Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Ն. Կրատենկովա
  • Մոնտաժող՝ Լիդիա Ժուկովա
  • Երգերի տեքղտի հեղինակ՝ Նիկոլայ Դորիզո
  • Խմբագիր՝ Վ. Բիրյուկովա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Ն. Մարդիսովա
  • Զգեստների նկարիչ՝ Շ. Բիկովսկայա
  • Օպերատոր՝ Ա. Խվոստով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Պ. Պոզնանսկայա, Էրիկ Պիրև
  • Օպերատորի օգնական՝ Ս. Եգորով
  • Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ
    • Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
  • Ֆիլմի տնօրեն՝ Վլադիմիր Բերենշտեյն

Ֆիլմի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության հեղինակ՝ Ն. Բոգոսլովսկի
Տեքստի հեղինակ՝ Ն. Դորիզո
  • Ուվերտյուրա և շրջանավարտների երգ, Գելենա Վելիկանովա, Վլադիմիր Տրոշին, երգչախումբ և նվագախումբ
  • Աստիճանների վրայի տեսարանի երաժշտություն, նվագախումբ
  • Почему ж ты мне не встретилась? (Ռոշչինի երգը), Ալեքսանդր Բորիսով

1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին ֆիլմի երաժշտությունը թողարկվել է «Ակորդ» գրամպլաստինկաներում (Դ-003483 և այլն), 1960-ականների կեսերից այն թողարկվել է «Մելոդիա» ընկերության ձայնապնակներում։

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-ականներին ֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոընկերության կողմից՝ տեսաերիզների վրա։ 2000 թվականին ֆիլմը վերաթողարկվել է «Дом Видео» ընկերության կողմից։
  • 2000-ական թվականներին ֆիլմը վերականգնվել և DVD-ով թողարկվել է Russian Cinema Councill-ի կողմից, իսկ 2009 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Новый Диск»-ի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]