Տարաս Շևչենկոյի կիսանդրի (Կրասնոդար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարաս Շևչենկոյի հուշարձան (այլ կիրառումներ)
Տարաս Շևչենկոյի կիսանդրի | |
---|---|
Տարաս Շևչենկոյի կիսանդրին | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Q85859251? |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կրասնոդար |
Շինության ձև | Կիսանդրի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Տարաս Շևչենկոյի կիսանդրի (ռուս.՝ Бюст Тараса Шевченко), ուկրաինացի մեծանուն բանաստեղծ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։ Բացվել է 1980 թվականին՝ նրա անվան փողոցի և քաղաքի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկի` Ստավրոպոլսկայա փողոցի խաչմերուկում[1]։ Կիսանդրին Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է և պահպանվում է պետության կողմից։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը հայտնի մոնումենտալիստ քանդակագործ Իվան Պետրովիչ Շմագունի քանդակագործական ստեղծագործությունն է։ Նրա աշխատանքներից են ոչ միայն Ստավրոպոլսկայա և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում տեղադրված Տարաս Շևչենկոյի կիսանդրին, այլև շատ այլ կոթողներ Կրասնոդարում և այլ քաղաքներում[2]։ Կիսանդրու ճարտարապետն է Վալերի Տիմոֆեևիչ Գոլովերովը[3]։
Կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1980 թվականին[3]։ Կիսանդրին տեղադրված է Ստավրոպոլսկայա փողոցի թիվ 85 շենքի հարևանությամբ[4]։
Կիսանդրին պատրաստված է բետոնից` մարմարի փշրանքի հավելումով։ Բանաստեղծը պատկերված է տարեց հասակում, առանց գլխարկի։ Նրա ձեռքերը ծալված են կրծքի մոտ։ Կիսանդրին ասես դուրս է գալիս պատի միջից[3]։ Կիսանդրու պատվանդանին փակցված է ուկրաինացի բանաստեղծի ստորագրությունը։
Ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի կիսանդրին Կրասնոդարում Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է և պահպանվում է պետության կողմից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бюст Тараса Шевченко». www.afisha.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Stanislav. «Шмагун Иван Петрович». www.neklib.kubannet.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Памятник Тарасу Шевченко в Краснодаре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Бюст Т.Г. Шевченко».
- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.