Տարանտելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տարանտելլաից)
Տարանտելա
Ծագել է Իտալիա

Տարանտելա (իտալ.՝ Tarantella), իտալական ազգային պար, որ կատարվում է կիթառի, տամբուրինի ու կաստանետի (Սիցիլիա) ուղեկցությամբ, երաժշտական չափը՝ 6/8, երբեմն՝ 18/8 կամ 4/4։ Տարանտելայի առաջացման վերաբերյալ կան բազմաթիվ լեգենդներ։ 15-րդ դարից ի վեր շուրջ երկու հարյուրամյակի ընթացքում այս պարը համարվել է «տարանտիզմի» բուժման միակ միջոց։ «Տարանտիզմ» կոչվել է խելագարությունը, որը, ինչպես ենթադրվում էր, առաջանում էր տարանտուլ սարդի խայթոցից (և՛ սարդի, և՛ պարի անունները ծագել են Իտալիայի հարավում գտնվող Տարանտո քաղաքի անունից)։ Երկրում տեղծվում էին նվագախմբեր, որ նվագում էին տարանտիզմով հիվանդների համար։ Մեղեդին սովորաբար իմպրովիզացիոն էր, որին հատուկ էին կրկնությունները։ Պարը կարող էր տևել մի քանի ժամ։

Տեմպն արագ է, սրընթաց։ Կատարվում է մեկ կամ մի քանի զույգերով (նաև մենապարով)։ Տարանտելայի ձևն օգտագործել են շատ կոմպոզիտորներ (Զ․ Ռոսսինի, Ֆ․ Լիստ, Ֆ․ Շոպեն, Մ․ Ի․ Դլինկա, Պ․ Ի․ Չայկովսկի, Ա․ Ա․ Պրոկոֆև, Ի․ Ֆ․ Ատրավինսկի և ուրիշներ), գրել վոկալ և գործիքային պիեսներ, դրանցից շատերը՝ վիրտուոզ բնույթի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բակունցի «Խաղլացավ» ստեղծագործության մեջ պատկերված է խաղլացավ կոչված հիվանդության բուժումը։ Այն նույնպես կատարվում էր պարի միջոցով, որ կարող էր տևել մի քանի օր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակսել Բակունց, Երկեր, Երևան, 1955, էջ 66։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 612