Jump to content

Տարաբ Աբդուլ Հադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարաբ Աբդուլ Հադի
Դիմանկար
Ծնվել է1910
ԾննդավայրJenin, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին
Մահացել է1976
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում,  Մանդատային Պաղեստին և  occupied Palestinian territories
Կրոնիսլամ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, քաղաքական ակտիվիստ և սոցիալական բարեփոխիչ
ԱմուսինAwni Abd al-Hadi?
 Tarab Abdul Hadi Վիքիպահեստում

Տարաբ Աբդուլ Հադի (արաբ․՝ طَرب عبد الهادي‎‎, գրադարձմամբ՝ Տարաբ 'Աբդ ալ-Հադի, 1910, Jenin, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին - 1976, Կահիրե, Եգիպտոս), պաղեստինցի ակտիվիստ և ֆեմինիստ[1][2]։ 1920-ականների վերջին նա համահիմնադրել է Պաղիստինի արաբ կանանց կոնգրեսը (ՊԱԿԿ), որը Պաղեստինում Բրիտանիայի մանդատի կանանց առաջին կազմակերպությունն էր, և նա ակտիվ կազմակերպիչ էր նաև Արաբական կանանց ասոցիացիայում (ԱԿԱ)։

Քաղաքական ակտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարաբ Աբդուլ Հադին Ավնի Աբդ ալ-Հադիի կինն էր, ով ակտիվորեն զբաղվում էր քաղաքականությամբ և դարձել է «Իստիկլալ» կուսակցության նշանավոր անդամ[3]։ Աբդուլ Հադին և Երուսաղեմի այլ նշանավոր ընտանիքներից կանայք հիմնադրել են Պաղիստինի արաբ կանանց կոնգրեսը (ԵԱԿԿ), որպեսզի հստակ ցույց տան իրենց անհամաձայնությունը Պաղեստինում սիոնիստների ներկայությանը և անկախության ազգային պայքարում աջակցեն տղամարդկանց[4]։

ԵԱԿԿ-ի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Աբդուլ Հադիի տանը 1929 թվականի հոկտեմբերի 26-ին այն ժամանակ, երբ «առաջին անգամ» պաղեստինցի կանայք մտան քաղաքական դաշտ[3]։ Աբդուլ Հադին դարձավ ՊԱԿԿ-ի գործադիր համայնքի անդամ, որը կազմված էր տասնչորս կանանցից, ովքեր հիմնականում Երուսաղեմի նշանավոր ընտանիքներից էին (ինչպիսիք են, օրինակ՝ Հուսեյնիսը, Ալամիսը, Նաշաշիբիսը և Բուդեիրսը)[3]։ Պաղեստինյան ծանր դրության մասին մասին իրազեկության բարձրացման համար նամակներ և հեռագրություններ գրելուց բացի, ՊԱԿԿ-ը նաև զբաղվել էր բանտարկյալների պաշտպանությամբ։ Դիմելով բրիտանական իշխանություններին՝ դա իրենից ներկայացնում էր խիստ երկարաժամկետ բանտարկության կրճատման փորձեր և գումարների հավաքագրում այն ընտանիքների աջակցելու համար, որոնց աշխատողները բանտարկվել էին[4]։

Աբդուլ Հադին ակտիվ գործունեություն էր ծավալում նաև 1929 թվականին հիմնված Արաբ կանանց ասոցացիայում (ԱԿԱ), որը Պաղեստինում դարձել էր ամենանշանավոր ֆեմինիստական կազմակերպությունը[5]։ Որպես ԱԿԱ-յի կազմակերպիչ, նա 1933 թվականի ապրիլին բրիտանացի գեներալ Ալլենբի հետ Սուրբ Հարության տաճարում հանդիպման ընթացքում հանդես է եկել ելույթով, որում ասել է․

«Արաբ կանայք լորդ Ալլենբիին խնդրել են հիշել և պատմել սա իշխանությանը․․․ Արաբ զոհերի մայրերը, դուստրերը, քույրերը հավաքվել են այստեղ, որպեսզի աշխարհը ականատես լինի բրիտանական դավաճանությանը։ Մենք ուզում ենք բոլոր արաբները հիշեն, որ Բրիտանիան է մեր տառապանքները պատճառը, և նրանք պետք է դաս ստանան»[5]։

Աբդուլ Հադին ակտիվ էր նաև կանանց գլխաշորերի (քողերի) դեմ արշավին, որը պաղեստինցի կանանց քաջալերում էր դեն նետել իրենց քողերը[6]։

1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմից հետո Աբդուլ Հադին իր ամուսնու հետ հայտնեցին Կահիրեում (Եգիպտոս), և որտեղ էլ նա 1976 թվականին մահացել էր[1][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Tarab Abdul Hadi». Palestine: Information with Provenance. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Penny Johnson (2004 թ․ օգոստոս). «Women of "Good Family"». Jerusalem Quarterly. Issue. Institute of Jerusalem Studies. 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ellen Fleischmann (1995 թ․ մարտ). «Jerusalem Women's Organizations During the British Mandate, 1920s-1930s». PASSIA. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 Karmi, 2002, pp. 31-33.
  5. 5,0 5,1 Susan Muaddi Darraj (2004 թ․ մայիս). «Palestinian women: fighting two battles». Monthly Review.
  6. «Palestine Facts – Personalities: Chronological listing». Palestinian Academic Society for the Study of International Affairs (PASSIA). Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]