Տարաբեկություն
Տարաբեկություն, օպտիկական համակարգերի թերություններից մեկը, որն առաջանում է ընկնող լուսային փնջի տարբեր հատույթներում օպտիկական մակերևույթի ոչ միատեսակ կորության պատճառով։ Գնդաձև ալիքային մակերևույթն օպտիկական համակարգով անցնելիս ձևափոխվում է և դադարում գնդաձև լինելուց։ Լուսատու կետից ելնող ճառագայթների փունջը, օպտիկական համակարգով անցնելուց հետո, հավաքվում է ոչ թե մի կետում, այլ երկու փոխուղղահայաց ուղղագիծ հատվածներում, միմյանցից որոշ հեռավորությամբ։ Միջանկյալ հատույթներում պատկերներն ունենում են էլիպսի, իսկ դրանցից մեկը՝ շրջանի ձև (նկար)։ Տարաբեկությունը Տարաբեկ ու թյուն ունեցող օպտիկական համակարգով անցած լուսային փունջ։ Ներքևում ցույց են տրված փնջի հատույթները՝ ըստ օպտիկական համակարգի առանցքին ուղղահայաց հարթությունների առաջանում է օպտիկական համակարգի (օրինակ, գլանաձև ոսպնյակների) ասիմետրիայի պատճառով, իսկ սովորական ոսպնյակներում՝ այն դեպքում, երբ ճառագայթների փունջն ընկնում է գլխավոր օպտիկական առանցքի նկատմամբ մեծ անկյունով։ Օբյեկտիվներում տարաբեկություն կարելի է շտկել ոսպնյակների համապատասխան ընտրությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 605)։ |