Տատրաներ
Jump to navigation
Jump to search
Տատրաներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Poprad District?, Liptovský Mikuláš District?, Kežmarok District?, Պրեշովյան շրջան և Lesser Poland Voivodeship? |
Լեռնաշղթա | tatrak և Eastern Tatras? |
Կազմված է | Tatra National Park? |
Բարձրություն (ԲԾՄ) | 2655 մետր |
Երկարություն | 26 կիլոմետր |
Մակերես | 341 կմ² |
Մեծագույն գագաթ | Գեռլախովսկի Շտիտ |
![]() ![]() |
Տատրաներ, Բարձր Տատրաներ (սլովակ.՝ Vysoké Tatry, լեհ.՝ Tatry Wysokie), լեռնային զանգված Լեհաստանում և Սլովակիայում, ամենաբարձրը Կարպատներում։ Երկարությունը 65 կմ է, բարձրությունը՝ մինչև 2655 մետր (Գեռլախովսկի Շտիտ լեռ)։
Կազմված է առավելապես գրանիտներից, գրանոդիորիտներից և կրաքարերից։ Բնորոշ է ալպյան ռելիեֆը։ Կան հնագույն սառցապատման հետքեր, կարստային քարայրեր։ Տարածված են ասեղնատերև անտառները, ալպյան մարգագետինները։ Տատրաներում է Կարպատների ամենաբարձր օդերևութաբանական դիտարանը (Լոմնիցկի Շտիտ, 2632 մետր)։ Կան լեռնակլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը, ալպինիզմը, լեռնադահուկային սպորտը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 603)։ ![]() |