Տատու (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատու
«Տատու»-ն Viva Comet-ում, Վարշավա, 2008 թվական հոկտեմբերի 2
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունТату
t.A.T.u.
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, տեխնո, պարային երաժշտություն
Գործունեություն1999 (1999)–2011 (2011)
ԼեյբլUniversal Music / Interscope Records (2001-2006)
T.A. Music (2006-2011)
Անդամներ
Յուլիա Վոլկովա
Լենա Կատինա
 T.A.T.u. Վիքիպահեստում

Տատու (ռուս.՝ «Тату»,անգլ.՝ «t.A.T.u.»), ռուսական երաժշտական խումբ, որի կազմի մեջ մտնում են Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան։ Խումբը ստեղծվել է 1999 թվականին պրոդյուսեր Իվան Շապովալովի կողմից երգահան Ալեքսանդր Վոյտինսկու հետ համատեղ։ Սկզբնապես «Տատու»-ն օգտագործում էր լեսբուհիների իմիջը, սակայն, հետագայում, հրաժարվում են նրանից։

«Տատու»-ն հանդիսանում էր համաշխարհային ճանաչում նվաճած առավել հաջողակ ռուսական փոփ-խումբ։ Նրանց սինգլները, ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսալեզու, գլխավորում էին Ռուսաստանի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հիթ-շքերթները։ Նրանց նորամուտային անգլալեզու «All the Things She Said» սինգլը դառնում է տարվա ամենահաջողակ սինգլներից մեկը և գլխավորում է աշխարհի գլխավոր հիթ-շքերթները։ «Տատու»-ն հանդիսանում է առաջին և միակ ռուսական խումբը, ով արժանացել է «IFPI» մրցանակի՝ վաճառված ալբոմների քանակի համար։

2003 թվականի մայիսին խումբը մասնակցում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ 2004 թվականին խումբը հայտարարում է ստեղծագործական դադարի մասին, ««Տատու»-ն Երկնատակում» շոուի նկարահանման ժամանակ։

2004 թվականին խզում են իրենց պայմանագիրը պրոդյուսեր Իվան Շապովալովի հետ։

2005 թվականի հոկտեմբերին թողարկում են իրենց երկրորդ միջազգային ալբոմը՝ «Dangerous and Moving», որը արժանանում է «պլատինե» կարգավիճակի և գլխավորում է բազմաթիվ միջազգային հիթ-շքերթներ։

2009 թվականի մարտին խմբի մենեջմենթը հայտարարում է երկու երգչուհիների մենկատարային նախագծերի, ծրագրերի և մեծամասշտաբ ռեժիմով խմբի աշխատանքների դադարեցման մասին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տատու» դուետը ստեղծվել է գովազդային հոլովակների սցենարիստ Իվան Շապովալովի կողմից 1999 թվականին երգահան Ալեքսանդր Վոյտինսկու հետ համատեղ։ Շապովալովը և Վոյտինսկին քասթինգ անցկացրեցին մենակատարուհու ընտրության համար, որի արդյունքում ընտրվեց Լենա Կատինան։ Ձայնագրվում են մի քանի երգ, այդ թվում «Հարավսլավիա» (ռուս.՝ «Югославия»), որը քննադատում էր 1999 թվականի ամերիկյան ռմբակոծումները Հարավսլավիայում։ Հետագայում Իվան Շապովալովը որոշում է ստեղծել դուետ և Լենա Կատինային առաջարկում է խումբ հրավիրել մեկ այլ աղջկա։ Նա հրավիրում է Յուլիա Վոլկովային (ով մինչ այդ մասնակցում էր քասթինգին), նրա թեկնածությունը արժանանում է Շապովալովի հավանությանը[2][3]։ Յուլիա Վոլկովան այդ ժամանակ 14 տարեկան էր, իսկ Ելենա Կատինան՝ 15 տարեկան։ Դուետի համար ընտրվում է լեսբուհու իմիջը։ Աղջիկները ծանոթ էին մինչ «Տատու»-ի ստեղծումը, երկուսն էլ ելույթ էին ունենում «Նեպոսեդի» (ռուս.՝ «Непоседы») մանկական երաժշտական համույթում։ Խմբի անվանումը, ինչպես այնուհետև ասում էին դուետի մասնակիցները, կարող էր նշանակել «Նա սիրում էր Նրան» (ռուս.՝ «Та любит Ту»

«Ես ցնորվել եմ» («Я сошла с ума») երգի տեքստը գրել է լրագրողուհի Ելենա Կիպերը և Ա.Ս. Գերասիմիովի անվան կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական համալսարանի (ՎԳԻԿ) ուսանող Վալերի Պոլիենկոն, երաժշտությունը՝ Սերգեյ Գալոյանը։ Ֆինանսական հովանավոր հանդես է գալիս գործարար Բորիս Ռենսկին։ Ստեղծագործական գործընթացը կառավարելու նպատակով ստեղծվում է «Նեֆորմատ» («Неформат») ընկերությունը՝ Շապովալովի գլխավորությամբ։

Դուետի համապրոդյուսեր Ելենա Կիտերը ասում էր, որ լեսբուհիների իմիջը օգտագործելու գաղափարը նրան եկավ շվեդացի կինոռեժիսոր Լուկաս Մուդիսոնի «Ցույց տուր ինձ սեր» (շվեդ.՝ «Fucking Åmål», 1998 թվական) ֆիլմը դիտելուց հետո[4]։ Ֆիլմի սյուժեն հիմնված է երկու դպրոցական աղջիկների սիրո վրա։

2000-2001 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին թողարկվում է «Ես ցնորվել եմ» սինգլը, որը մի քանի ամսվա ընթացքում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը ռուսական ռադիոկայանների հիթ-շքերթներում։ Հոկտեմբերին թողարկվում է տեսահոլովակը, անմիջապես զբաղեցծնելով առաջին տեղը «MTV Russia»-ում։ Մենակատարուհիների տեսողական կերպարի վրա, Շապովալովի հետ համատեղ, աշխատում էր վիզաժիստ Անդրեյ Դրիկինը։ Դեկտեմբերի 19-ին խմբի մենակատարուհիները տալիս են առաջին պրես-կոնֆերենցիան դպրոցում, որտեղ սովորում էր Յուլիա Վոլկովան։

2001 թվականին «Նեֆորմատ» ընկերությունը պայմանագիր է ստորագրում «Universal Music»-ի ռուսական բաժանմունքի հետ։ Ըստ պայմանագրի խումբը պետք է թողարկի երեք ալբոմ։

2001 թվականի մայիսի 21-ին թողարկվում է «200 հանդիպակացով» («200 по встречной») ալբոմը և «Մեզ չեն հասնի» («Нас не догонят») երգի տեսահոլովակը։ Առաջին երկու ամիսների ընթացքում ալբոմը վաճառվում է 500 000 կրկնօրինակ պաշտոնական տպաքանակով։ Ընդհանուր առմամբ, 2001 թվականի ընթացքում, ալբոմի վաճառքը կազմում է ավելի քան 2 միլիոն կրկնօրինակ։ Ալբոմը, չնայած ռուսալեզու լինելուն, գերազանցում է հանրաճանաչության բոլոր ռեկորդները (60 հազար վաճառված կրկնօրինակ առաջին շաբաթվա ընթացքում), ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայում։ «Ես ցնորվել եմ» երգի համար հունիսին խումբը արժանանում է «Хит FM» ռադիկայանի «Հարյուր փութանոց հիթ» մրցանակին[5][6]։ Օգոստոսին սկսվում են ալբոմի անգլալեզու տարբերակի ձայնագրությունները։

2001 թվականի սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում խումբն արժանանում է «MTV Video Music Awards» մրցանակի, V«iewers' Choice - Best Russian Video» անվանակարգում, «Ես ցնորվել եմ» երգի տեսահոլովակի համար։ Թողարկվում է «30 րոպե» («30 минут») սինգլը և հոլովակը, որը 2001 թվականի աշնանից մինչև 2002 թվականը ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվում է ավելի քան 3000 անգամ։ «MTV Russia»-ն «Ես ցնորվել եմ» տեսահոլովակը ճանաչում է տարվա լավագույն երաժշտական տեսագրություն։ Խումբն ուղևորվում է շրջագայության Ռուսաստանում, Բելառուսիայում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Գերմանիայում։ 2001 թվականի ընթացքում խումբը, ընդհանուր առմամբ, տալիս է ավելի քան 150 համերգ տասնյակ քաղաքներում։ 2001 թվականի նոյեմբերի 17-ին, Կրեմլում, «Տատու»-ն արժանանում է «Ոսկե Գրամոֆոն» մրցանակի։

2002-2003 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Վոլկովան և Ելենա Կատինան 2003 թվականին

2002 թվականի հունվարին «Տատու»-ն սկսում է ալբոմի անգլալեզու տարբերակի սինգլների ձայնագրությունը, ԱՄՆ-ում («Not Gonna Get Us») և Գերմանիայում («I’ve Lost My Mind») թողարկելու համար։ Մանչեսթերում գործընթացը ղեկավարում էր «F.A.F/Cap Com Production»-ը, որը պրոդյուսավորել էր Sonique, Moby, Rammstein, Eskimos & Egypt, Steps հանրահայտ խմբերին։ Լոնդոնում երգերի վերաձայնագրումը իրականցվում էր պրոդյուսեր Թրևոր Հորնի հետ միասին[7]։ Թրևոր Հորնը հետագայում նշում է, որ սկավառակը նրան «շատ դուր է եկել», ասելով մենակատարուհիների մասին. «նրանք շատ լավիկն են։ Խաղաղ, հաճելի, ընկերասեր, մի քիչ վայրենի գազանիկներ»[8]։

2002 թվականի փետրվարի 15-ին թողարկվում է «200 հանդիպակացով» ալբոմի վերահրատարակումը, «Ծաղրածուները» («Клоуны») նոր տրեկով և նոր ռեմիքսներով («30 րոպե» և «Տղա-գեյ»)։ Առաջին շաբաթում վաճառքը կազմում է 60 000 օրինական կրկնօրինակ։ 2002 թվականի մայիսի 15-ին «Տատու»-ն արժանանում է Ֆոնոգրամաների արտադրության միջազգային ֆեդերացիայի «IFPI Platinum Europe Award» մրցանակին, Եվրոպայում «200 հանդիպակացով» ալբոմի մեկ միլիոն վաճառված կրկնօրինակի համար[9]։ «Տատու»-ն դառնում է պատմության մեջ առաջին խումբը Ռուսաստանից և Արևելյան Եվրոպայից, ով արժանանում է այդ մրցանակին։

2002 թվականի մայիսի 30-ին կայանում է «Պարզ շարժումներ» («Простые движения») նոր հոլովակի շնորհանդեսը։ Հուլիսին սկսվում են «All the Things She Said» («Ես ցնորվել եմ») սինգլի անգլալեզու տարբերակի տեսահոլովակի նկարահանումները։ «200 km/h in the Wrong Lane» ալբոմը թողարկվում է ԱՄՆ-ում։ Օգոստոսին «Տատու»-ն փոխում է իր անվանումը «t.A.T.u.»-ով, կապված նրա հետ, որ Ավստրալիայում արդեն գոյություն ուներ «Tatu» խումբը։ Օգոստոսի 12-ին «Տատու»-ն ելույթ է ունենում Լաս Վեգասում, «Billboard» ամսագրի մրցանակների հանձնման արարողության շոուի ժամանակ (2002 Fox Billboard Bash)[11].

2002 թվականի սեպտեմբերի 3-ին «All the Things She Said»-ը եթեր է հեռարձակվում Իսպանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի ռադիո և երաժշտական ալիքներով։ Առաջին օրը, Իտալիայում, այն արժանանում է «ոսկե» կարգավիճակի (25 հազար վաճառված կրկնօրինակ)։ Սեպտեմբերի 10-ին սինգլը թողարկվում է ԱՄՆ-ում։ 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Արևմտյան Եվրոպայում թողարկվում է «200 հանդիպակացով» ալբոմի անգլալեզու տարբերակը՝ «200 km/h in the Wrong Lane» անվանումով, անմիջապես դառնալով բեսթսելլեր։ Խումբն ուղևորվում է Եվրոպայով պրոմո-շրջագայության։ Պրոմո-շրջագայության ընթացքում «Տատու»-ն տալիս է մոտ 50 հարցազրույց, հրապարակված բոլոր եվրոպական լեզուներով։

2002 թվականի նոյեմբերի 14-ին խումբը կատարում է «All the Things She Said» հիթը, «MTV Europe Music Awards» մրցանակների հանձնման արարողության ժամանակ։ Տեսահոլովակը ընկնում է «MTV US»-ի և «MTV UK»-ի մշտական կրկնության տակ, Իտալիայում և Շվեդիայում սինգլը ստանում է «պլատինե» կարգավիճակ։ Խումբը հարցազրույց է տալիս «Rolling Stone»-ին։

2003 թվականի փետրվարին «Տատու»-ն ելույթ է ունենում ամերիկյան NBC հեռուստաընկերության հանրահայտ «Tonight» հեռուստաշոուի ժամանակ։ Մենակատարուհիների շապիկների վրա ռուսերենով գրված էր հակապատերազմական բովանդակության արտահայտություն։ Այդ ժամանակ ամերիկյան հեռուստատեսությունը փորձում էր թույլ չտալ արտահայտություններ Իրաքում պատերազմի վերաբերյալ։

2003 թվականի մայիսի սկզբին, չնայած 500 հազար օրինակի հասած «200 km/h in the Wrong Lane» ալբոմի վաճառքին, հետաձգվում են խմբի ելույթները Լոնդոնում և Մանչեսթերում։ Ըստ համերգի կազմակերպիչների խոսքերի, դրա պատճառ են հանդիսանում տոմսերի վատ վաճառքը։ 12 հազար հանդիսական տեղավորող «Ուեմբլի Արենայի» համերգին վաճառվել էր մոտ հազար տոմս[10]։ Ինչպես հայտնում էր «Էքսպերտ» ամսագիրը, համերգի գովազդի համար ընդգրկվել էին փիար-ընկերություններ, որոնք կենտրոնացել էին Բրիտանիայում ապրող ռուսների վրա և գովազդները տաղեվորում էին ռուսալեզու լրատվական միջոցներում[11]։ Սակայն խմբի պրոդյուսեր Իվան Շապովալովը, ով ծրագրավորել էր համերգին 300 աղջիկների մասնակցությունը դպրոցական համազգեստով, համերգի չեղարկումը կապում էր համերգի կազմակերպիչների վրա հասարակական կարծիքի ճնշմամբ[12][13]։

2003 թվականի մայիսի 24-ին «Տատու»-ն ներկայացնում էր Ռուսաստանը Ռիգայում կայացող «Եվրատեսիլ» երգի մրցույթին, «Մի հավատա, մի վախեցիր, մի խնդրիր» («Не верь, не бойся, не проси») երգով։ Մրցույթի կազմակերպիչները նախազգուշացրել էին, որ խուլիգանության դեպքում խումբը կորակազրկվի[14]։ Խումբը զբաղեցնում է երրորդ տեղը (164 միավոր), Թուրքիայից (167 միավոր) և Բելգիայից (165 միավոր) հետո[15]։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կողմից խումբը ստանում է 0 միավոր, ընդ որում Իռլանդիայում հեռախոսային քվեարկությունը տեխնիկական պատճառներով փոխարինվում է ազգային ժյուրիի քվեարկությամբ (իռլանդական պրովայդերի և RTE ալիքի անհամաձայնության պատճառով)։ Ռուսական «Առաջին ալիք»-ը փորձեց բողոքարկել արդյունքները, միավորները անվանելով «ոչճշմարտանման ցածր» և պահանջեց հրապարակել ազգային քվեարկությունների արդյունքները։ Սակայն RTE հեռուստաընկերությունը հայտարարեց, որ ցանկացած դեպքում արդյունքը մնում է նույնը[16]։ Եվրոպական հաղորդակցման միությունը մերժում է «Առաջին ալիք»-ի պահանջները։

2003 թվականին «Տատու»-ն ստանում է «IFPI Platinum Europe Award» Ֆոնոգրամայի արտադրության միջազգային ասոցիացիայի իր երկրորդ մրցանակը՝ Եվրոպայում «200 km/h in the Wrong Lane» ալբոմի մեկ միլիոն կրկնօրինակի վաճառքի համար[17]։ Խումբը երկրորդ տեղն է զբաղեցնում Ֆրանսիայի ազգային հիթ-շքերթում և առաջին տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում։ Հոկտեմբերին «Տատու»-ն դառնում է մրցանակակիր «World Music Awards»-ում, «Լավագույն համաշխարհային փոփ-խումբ», «Լավագույն համաշխարհային դուետ» և «Լավագույն պարային խումբ» անվանակարգերում։ Շապովալովը առաջարկում է արարողության ժամանակ մասնակցուհիներին հանձնեն իսկական ինքնաձիգեր՝ ոչմարտական փամփուշտներով, որով Յուլիան և Լենան պետք է «գնդակահարեին» հանդիսասրահը։ Սակայն կազմակերպիչները հանձնում են խաղալիք ինքնաձիգեր, արդյունքում խումբը հրաժարվում է մասնակցությունից և չի ստանում մրցանակները։ Դուետը, նաև, հրաժարվում է մասնակցել «MTV Europe Music Awards» մրցանակի համար պայքարին, «Best Russian Act» («Ռուսաստանի լավագույն կատարող») անվանակարգում։ Իր հայտարարությունում «Տատու»-ն իր արարքը բացատրում է նրանով, որ 2001 թվականին նրանք արդեն դարձել էին տվյալ անվանակարգի հաղթողներ և ցանկանում են հաղթելու հնարավորություն տալ ուրիշ կատարողներին։ MTV-ի հանդիսականների հավաքած ձայները «Տատու»-ն խնդրում էր փոխանցել «Լենինգրադ» խմբին և Սերգեյ Շնուրովին, սակայն հեռուստաալիքի պատասխան հայտարարությունում ասվում էր, որ դա արգելված է[18][19]։

2003 թվականի դեկտեմբերին Տոկիոյում անց են կացվում երկու համերգ, Tokyo Dome համերգային հրապարակում[20]։ Տոկիոյում «Տատու»-ն «Nippon Television» ալիքի ուղիղ եթերում հանդիպում է Ճապոնիայի վարչապետ Ձյունիտիրո Կոիդզումիի հետ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նաոտո Կանի հետ և կինեմատոգրաֆիստ Տակեսի Կիտանոյի հետ[21]։

2003 թվականը դառնում է աշխարհում խմբի հանրաճանաչության գագաթնակետը։ «Տատու»-ն վստահորեն առաջին տեղերն է զբաղեցնում եվրոպական երկրների հիթ-շքերթներում։ Տարվա արդյունքներով «Տատու»-ի նորամուտային ալբոմը ստանում է «Ոսկե սկավառակ»-ի կարգավիճակ Անգլիայում, Հարավային Աֆրիկայում, Կորեայում, Սինգապուրում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, (Իսպանիա)յում, (Մեքսիկա)յում, «Պլատինե սկավառակ»՝ Թայվանում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Իտալիայում, «Կրկնակի պլատինե սկավառակ»՝ Հոնկոնգում, Չեխիայում, Կանադայում։ «Տատու»-ն սահմանում է նաև բացարձակ ռեկորդ Ճապոնիայում վաճառքի ծավալներով՝ 1,8 միլիոն «200 km/h in the Wrong Lane» ալբոմի օրինակ, առաջ անցնելով «The Beatles» խմբի, Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի սկավառակների վաճառքի ծավալների ռեկորդից[22][23]։ Առաջին ալբոմի վաճառքի ընդհանուր ծավալները, ըստ Universal-ի ռուսական բաժանմունքի ղեկավար Դմիտրի Կոննովի տվյալների, կազմում են 4,3 միլիոն օրինակ ամբողջ աշխարհով և «մի քանի հարյուր հազար» Ռուսաստանում և ԱՊՀ-ում[24]։

Խմբի ելույթը «Գաուդի Արենա»-ում, 2005 թվական, հոկտեմբերի 28

Գերմանական «Rammstein» ռոք-խումբը ծրագրել էր «Տատու»-ի հետ համատեղ ձայնագրել «Moskau» երգը, իրենց «Reise, Reise» ալբոմից, սակայն բանակցությունները անարդյունք են ավարտվում[25]։

2004-2006 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տատու»-ն Կիրովում կայացած համերգի ժամանակ, 2006 թվական հոկտեմբերի 31

2004 թվականի հունվարին, СТС հեռուստաալիքով սկսվում է ցուցադրվել ««Տատու»-ն Երկնատակում» շոուն։ Ենթադրվում էր, որ ռեալիթի-շոուի ռեժիմով կցուցադրվի դուետի աշխատանքը նոր ալբոմի վրա։ Նկարահանումները իրականացվում էին «Պեկին» հյուրանոցում, Մայակովսկու հրապարակում, եզրափակիչ մասը պետք է կազմեր խմբի երկրորդ ալբոմի ռելիզը։ Սակայն, արդյունքում, Յուլիան և Լենա խզում են հարաբերությունները պրոդյուսեր Իվան Շապովալովի հետ։ Շապովայովը վայր է դնում «Նեֆորմատ» ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները, որը պատկանում էր «Տատու» բրենդին, խմբի անվանումը մնում է երգչուհիներին։ «Նեֆորմատը» վերակազմվավորվում է և նրա մնացորդները վերածվում են «ՇապովաLOVE ֆոնդի»։ Դրանից հետո աղջիկները որոշում են շարունակել երաժշտական կարիերան ինքնուրույն։ Խմբի գործունեությունում նկատվում է զգալի անկում։ Հետագա ճանապարհի ուղղությունը հարցականի տակ է, աշխատանքը հետաձգվում է Յուլիա Վոլկովայի հղիության պատճառով։ 2004 թվականի սեպտեմբերի 23-ին Յուլիա Վոլկովան ունենում է Վիկտորիա դուստրը[26]։

Ծրագրավորվում էր, որ խումբը կդառնա «t.A.T.u. Paragate» լիամետրաժ անիմե-ֆիլմի կերպարների նախատիպը, սակայն նախագիծը չի իրականանում։

2005 թվականի հունվարին Լոս Անջելեսի «Village» ստուդիայում «Տատու»-ն սկսում է աշխատել նոր ալբոմի վրա՝ «Մարդիկ-հաշմանդամներ» («Люди-инвалиды»)։ Ալբոմի միջազգային անվանման տարբերակնն է «Dangerous and Moving»: Չնայած ալբոմի անգլալեզու տարբերակի պաշտոնական ռելիզը կայանում է միայն աշնանը, դեռևս օգոստոսի վերջին այն կարելի էր գտնել համացանցում[27], որտեղ այն ընկել էր, ամենայն հավանականությամբ, «Universal»-ի կողմից պրոմո-ալբոմների առաքումից հետո։ «Dangerous and Moving»-ը ունենում է փոքրիկ հաջողություն, հասնելով լոկ 79-րդ դիրքը Անգլիայի հիթ-շքերթում, 12-րդ՝ Գերմանիայում, 131-րդ՝ ԱՄՆ-ում (Billboard), 10-րդ՝ Ճապոնիայում, այնտեղ պահպանվելով շատ կարճատև ժամանակ։ Այնուամենայնիվ, երկրորդ ալբոմը ստանում է «Ոսկե» կարգավիճակ Մեքսիկայում, Թայվանում և Ռուսաստանում։

Ի պաշտպանություն «Dangerous and Moving» ալբոմի, խումբը կազմակերպում է մասշտաբային պրոմո-շրջագայություն, «Տատու»-ն տալիս է բազմաթիվ հարցազրույցներ եվրոպական երաժշտական լրատվությանը, ինչպես նաև այցելում են Ճապոնիա և, առաջին անգամ, Հարավային Ամերիկայի երկրներ՝ Արգենտինա, Բրազիլիա։ Պրոմո-շրջագայությունը, որը հիշվում է բազմաթիվ երկրպագուների կողմից, տևում է մի քանի ամիս։

2005-2006 թվականներին «Տատու»-ն մի քանի համերգներ է տալիս Մերձբալթիկայում, ինչպես նաև Գերմանիայում (ակումբային ելույթներ), Շվեյցարիայում (փառատոն), Ֆինլանդիայում (փառատոն), Մոլդովայում (ակումբային ելույթներ), Հայաստանում, Մեքսիկայում, Բելգիայում (փառատոն դպրոցականների համար), Կորեայում, Թայվանում (փառատոն), Ճապոնիայում (ակումբային ելույթներ), ինչպես նաև անց են կացնում մասշտաբային շրջագայություն՝ «Dangerous and Moving Tour»[28], Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքներով։ Սակայն երկրպագուների քանակի կրճատումը, առաջացած խմբի կողմից իրենց լեսբիական անցյալի հերքումով և հասկացողության համար հեշտ հասանելի իմիջի բացակայությամբ, բազմապատկած համերգի կազմակերպման ցածր մասնագիտականությամբ, ի զորու չլինելով գնահատելու իրավիճակը և ճիշտ կազմակերպելու գովազդային գործունեությունը, առաջացրին համերգների գրաֆիկի պարբերական խզման և կիսադատարկ դահլիճների։ Տվյալ փուլում Յուլիան և Լենան շարունակում էին ամենուրեք հերքել, որ իրենց մեջ երբևէ շատ խոր զգացմունքներ են եղել (այդպիսով կորցնելով ևս որոշակի քանակի հին երկրպագուների) և ամբողջ տեղի ունեցողը անվանում էին հարաբերություններով («սիրով») երկու քույրերի կամ ընկերուհիների միջև։

«Dangerous and Moving» ալբոմից թողարկվել է ընդամենը 3 սինգլ՝ «All About Us», «Friend or Foe», «Gomenasai» և պրոմո-սինգլ ռադիոկայանների համար՝ «Loves Me Not»: «Մարդիկ-հաշմանդամներ» ալբոմի տարածման համար պատրաստվել և հեռարձակման է թողարկվել միակ ռադիո-սինգլը՝ «Մարդիկ-հաշմանդամներ» երգի հիման վրա։

«All About Us» սինգլը ընկնում է եվրոպական երկրների հիթ-շքերթների թոփ-10-ի մեջ։ Սակայն, «Friend or Foe» հաջորդ սինգլը չկարողացավ կրկնել հաջողությունը, թողարկվում է Անգլիայում, որտեղ հասնում է միայն 48-րդ հորիզոնականը (հավանաբար վատ պրոմոուշենի և ռադիո-հաճախակիության պատճառով), ինչպես նաև Իտալիայի, Հունաստանի և Շվեյցարիայի։ Անհասկանալի է մնում երկրորդ սինգլի այդքան զգալի ուշացումը, լոկ 2006 թվականի հունվար-փետրվար ամիսներ, չնայած սկզբնապես այն ծրագրավորվել էր թողարկել դեռևս 2005 թվականի դեկտեմբերին։ Անգլիայում սինգլի անհաջողությունից հետո, նրա ռելիզը չեղարկվում է ամբողջ Եվրոպայում։ «Gomenasai» սինգլը թողարկվում է 2006 թվականի գարնանը Գերմանիայում, որտեղ այն կարողանում է հասնել միայն թոփ-30, ճիշտ է, առանց որևէ պրոմոուշենի ընդհանրապես, սինգլի միակ շնորհանդեսը եղել է ելույթը գերմանական «Bravo Supershow»-ում, մայիսի 6-ին։ Համարյա միաժամանակ Գերմանիայում սկսվում է տարածվել ամերիկյան «Flipsyde» ռեփ-խմբի երգը, որոնք իրենց «Happy Birthday» ստեղծագործության համար օգտագործել էին «Gomenasai»-ից Յուլիայի և Լենաի սեմպլները և բնօրինակ վոկալային պարտիաները (երկու խմբերն էլ գրվում են «Interscope» լեյբլում)։ «Happy Birthday» սինգլի շնորհանդեսի համար, նաև, որոշ առումով, «Gomenasai» սինգլի, «Տատու»-ն և «Flipsyde»-ը տալիս են մի քանի համատեղ ելույթներ գերմանական հեռուստատեսությունում։

ԱՄՆ-ում նկարահանվում են 4 տեսահոլովակ («All About Us», «Մարդիկ-հաշմանդամներ», «Friend or Foe», «Gomenasai»), որպես «Loves Me Not»-ի տեսաշարք օգտագործվում է կենդանի ելույթը, որը խումբը կատարել էր աշնանային պրոմո-շրջագայության ընթացքում «G.A.Y.» ակումբում (Փարիզ, Ֆրանսիա)։ Հարկ է նշել, որ «Մարդիկ-հաշմանդամներ» ալբոմը այնուամենայնիվ արժանանում է Ֆոնոգրամաների արտադրության ազգային ֆեդերացիայի «պլատինե սկավառակին»[29]։ Ալբոմի վաճառքները կազմում են 500 հազար օրինակից քիչ քանակ աշխարհում և մոտ 200 հազար ԱՊՀ-ում[24]։ «Universal Music»-ը նպատակ ուներ վաճառել նոր ալբոմը ոչ պակաս 3 միլիոն կրկնօրինակ տպաքանակով ամբողջ աշխարհում։

2006 թվականի օգոստոսին «Տատու»-ն և «Universal Music»-ը դադարեցնում են իրենց համագործակցությունը[30]։ Հրաժեշտին «Interscope»-ը որոշում է թողարկել հիթերի հավաքածուն և լավագույն երգերը՝ «t.A.T.u. The Best», ձայնագրված խմբի կողմից իրենց գոյության ամբողջ ժամանակաշրջանում։ Ռելիզը կայանում է 2006 թվականի աշնանը։

2006 թվականի նոյեմբերին Կոմի Հանրապետությունում մարդու իրավունքների ներկայացուցիչ Լեոնիդ Վոկուևը խմբին մեղադրում է նրանում, որ «Մարդիկ-հաշմանդամներ» ալբոմի բուկլետում մակագրությունը վիրավորական է համարվում հաշմանդամների համար։ Այդ առիթով կայանում է քննարկում ОРТ-ի եթերի թոք-շոույում։ 2007 թվականի մայիսին «Universal Music»-ի ներկայացուցիչները խոստովանում են, որ տեքստում առկա էին «բառացի ձևակերպումներ և համեմատություններ, որոնք վիրավորական էին որոշակի խմի մարդկանց ընկալման համար»[31]։

Համաձայն «Forbes» ամսագրի ռուսական տարբերակը ռեյտինգի, 2005 թվականին խումբը վաստակել է 3,3 միլիոն դոլար, 2006 թվականին՝ 1,4 միլիոն դոլար[32][33]։

2007-2009 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տատու»-ի ելույթը Մոսկվայում, 2008 թվական սեպտեմբերի 13

2007 թվականի հունվարին Յուլիան և Լենան մասնակցում են նոր ալբոմի որոշ ցուցադրական երգերի տարբերակների վոկալային պարտիաների ձայնագրություններին, որը անց էր կացվում Գերմանիայում։ Ձայնագրությանը մասնակցում էր Սվեն Մարտինը, ով 2002 թվականից հանդիսանում էր խմբի երաժշտական տնօրենը և ստեղնահարը[34]։ Խումբը շարունակում է աշխատանքները իրենց երրորդ ստուդիական ալբոմի վրա Լոս Անջելեսում։ Ըստ խմբի անդամներից մեկի՝ Յուլիա Վոլկովայի, խոսքերի, «ալբոմը կլինի պակաս ծանրաբեռնված»[35]։

Խմբի նոր ալբոմը, ինչպես և նախկինում, ուներ երկու տարբերակ՝ ռուսական և անգլիական։ Երրորդ սկավառակի աշխատանքային անվանումն էր «Թափթփուկների կառավարումը» («Управление отбросами», «Waste management»), նրա ռելիզը նախապես ծրագրավորված էր 2007 թվականի աշուն-ձմռանը, սակայն Յուլիա Վոլկովայի երկրորդ հղիությունը[36] և մի շարք արտաքին պատճառներ հետաձգում են ռելիզի հրապարակման ամսաթիվը[37]։

Հունիսի վերջին խումբը ներկայացնում է իր նոր երգը՝ «Մի խղճա» («Не жалей»)[38], որը մտնում է նոր ալբոմի մեջ, սակայն որպես սինգլ չի թողարկվում։ Որպես «Թափթփուկների կառավարումը» ալբոմի առաջին սինգլ թողարկվում է «Սպիտակ թիկնոցիկ» («Белый плащик») երգը, որի համար տեսագրությունը նկարահանվում է հոկտեմբերին[39]։

2007 թվականի մայիսին խմսի մենակատարուհիները ընդհատում են երրորդ ալբոմի ձայնագրությունները, որպեսզի աջակցեն Մոսկվայում գեյ-շքերթի անցկացմանը[40][41]։ Մայրաքաղաքային իշխանությունների կողմից շքերթի արգելումից հետո խմբի անդամները Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի հետ միասին հայտնվում են Մոսկվայի քաղաքապետարանի առջև, որտեղ անց էր կացվում սեքս-փոքրամասնությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան[42]։ Վոլկովան հայտարարում է, որ քաղաքացիների ծեծի առկայության պատճառով նա այլևս մասնակցություն չի ունենա շքերթին[43]։

Հուլիսին Յուլիան և Լենան մասնակցություն են ունենում ռեժիսոր Ռոլան Ժոֆի «Դու և ես» ֆիլմի նկարահանումներին, որի սցենարի հիմքում ընկած էր պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի և ուսանող Անաստասիա Մոիսեևայի «Տատու Կամ Բեկ» («Тату Кам Бэк») գիրքը։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարում են հոլիվուդյան դերասաններ Շանտել վան Սանտենը և Միշա Բարտոնը։ Ֆիլմը պատմում է երկու աղջիկների պատմությունը՝ տասնյոթամյա ամերիկուհու և փոքրիկ գավառական քաղաքից նրա ռուս տարեկցուհու, ովքեր հանդիպում են Մոսկվայում, որպեսզի միասին գնան սիրելի խումբ «Տատու»-ի համերգին[44]։ Ֆիլմի առաջնախաղը կայանում է 2008 թվականի մայիսին, Կաննի 61-րդ կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի շրջանակներում[45]։

Սեպտեմբերի 12-ին «Amazon» ինտերներտ-խանութի ճապոնական բաժանմունքում կայանում է «Truth: Live in St. Petersburg» առաջին համերգային DVD-ի «տեսողական» ռելիզը, որը սկզբնապես ծրագրավորված էր 2006 թվականի սեպտեմբերին։ Սկավառակը թողարկվում է ճապոնական «Neformat Music Japan» լեյբլի կողմից։

«Տատու»-ն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, 2008 թվական, ապրիլի 6

Հոկտեմբերի 2-ին «t.A.T.u.»-ն սկսում է նկարահանումները «Թափթփուկների կառավարումը» երգի նոր տեսահոլովակի նկարահանումները Լոս Անջելեսում։ Երգը դառնում է «Թափթփուկների կառավարումը» ալբոմի պրե-սինգլը։ Նոյեմբերի 29-ին կայանում է «Թափթփուկների կառավարումը» երգի նախադիտումը «MTV Россия»-ում։ Խմբի երրորդ ալբոմի ռուսալեզու տարբերակի ռելիզը ծրագրավորված էր 2007 թվականի դեկտեմբերի 25-ին։ Սակայն դեկտեմբերի 12-ին հայտարարվում է, որ ռելիզը տեղափոխվում է 2008 թվականի ապրիլ։ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Յուլիան ունենում է որդի, որին հետագայում անվանում են Սամիր։

2008 մարտի 6-ին կայանում է խմբի համերգը Սանտա Բարբարայում, մարտի 28-ին՝ Դուբայում, որտեղ երգչուհիներին արգելում են գրկախառնվել բեմի վրա[46]։ Ապրիլին հետաձգվում է Մինսկում ծրագրավորված համերգը։ «Սպիտակ թիկնոցիկ» մաքսի-սինգլի թողարկումը նախատեսված էր 2008 թվականի մայիսի կեսերին։ Ապրիլի 25-ին Թափթփուկների կառավարումը» ալբոմի երկրորդ սինգլ «220» երգը ընկնում է «Ռուսսկոե Ռադիո» («Русского радио») ռադիոկայանի պարբերականության մեջ։

2008 թվականի սեպտեմբերի 1-ին «Թափթփուկների կառավարումը» ալբոմի անվանումը փոխարինվում է «Ուրախ ժպիտներ» («Весёлые улыбки»)։ «You and I» երրորդ սինգլի առաջնախաղը կայանում է 2008 թվականի սեպտեմբերի 12-ին «Love Radio»-ի եթերում և «MySpace» խմբի պաշտոնական էջում։

2008 թվականի հոկտեմբերի 21-ին լույս է տեսնում «Ուրախ ժպիտներ» երրորդ ստուդիական ալբոմը, որը «Billboard» ամսագրի ռուսական հրատարակության վաճառքի ռեյտինգում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Նոյեմբերի 28-ին, «MTV Russia Music Awards-2008» մրցանակաբաշխության արարողության ժամանակ խումբ արժանանում է «MTV-ի լեգենդ» մրցանակին[47][48]։

2009 թվականի մարտի 21-ին խմբի մենեջմենթի ներկայացուցիչը իր բլոգում հայտարարում է, որ երկու երգչուհիներն էլ ծրագրում են սկսել մենակատարային կարիերա (Լենա Կատինան գործող թիմի աջակցությամբ)։ Ըստ նրա խոսքերի, 2008 թվականի դեկտեմբերին, Վոլկովայի, Կատինայի և նրանց պրոդյուսեր Բորիս Ռենսկու խորհրդակցությունում, «միաձայն որոշվում է դադարեցնել t.A.T.u. «full time»-ի գործունեությունը»։ Ինչպես նշում է խմբի ներկայացուցիչը. «բարոյական նկատառումներից ես չեմ նշի պատճառները և լոկ կասեմ, որ դրանք չեն վերաբերվում ոչ ստեղծագործական, ոչ առևտրային տեսակետին»։ Բացի այդ, 2008 թվականի վերջին դադարեցվում է աշխատանքը միջազգային ալբոմի վրա և դադարեցվում են բանակցությունները լեյբլների հետ։ Մոտակա ժամանակները խումբը ծրագրում է թողարկել հերթական տեսահոլովակը, «Ուրախ ժպիտներ» ալբոմի հատուկ հրատարակությունը։ Վոլկովայի վերաբերյալ ասվում է, որ «Յուլիան բացարձակ ինքնուրույն կսկսի զբաղվել իր կյանքով և կարիերայով, համենայն դեպս, առանց «t.A.T.u.»-ի մենեջմենթի մասնակցության»[1]։

Ապրիլի 17-ին թողարկվում է «Ուրախ ժպիտներ» ալբոմի չորրորդ սինգլը՝ «Ձյուն» («Снегопады»)։ Մայիսի 12-ին խումբը հյուրի կարգագիճակում ելույթ է ունենում «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի կիսաեզրափակիչում, «Not Gonna Get Us» երգով[49]։ Հուլիսի 13-ին «MTV Baltic»-ում կայանում է խմբի առաջին միջազգային սինգլի պրեմիերան, «Ձյուն» երգի անգլալեզու տարբերակը, «Snowfalls» անվանումով։

Առաջին սինգլ «White Robe»-ի հոլովակը, թողարկված Բրազիլիայում և Արգենտինայում նոյեմբերի վերջին, «t.A.T.u.»-ի «Ուրախ ժպիտներ» ալբոմի անգլալեզու տարբերակի հրատարակությունից, արժանանում է առաջին հորիզոնականին «MTV Brazil»-ի «LAB DISK» ամենօրյա հիթ-շքերթում։ Տեսագրությունը շրջանցում է այնպիսի հիթերի, ինչպիսին են Բեյոնսեի (Beyoncé) «Broken Hearted Girl» և «Tokio Hotel»-ի «Automatisch»-ը, որոնք զետեղվում են երկրորդ և երրորդ հորիզոնականում։

Դեկտեմբերի 15-ին կայանում է «Waste Management» սկավառակի միջազգային ռելիզը։ Ֆիզիկական կրիչի վրա ձկավառակը թողարկվում է Ռուսաստանում, Բրազիլիայում, Արգենտինայում, Չիլիում և Կոլումբիայում։ Աշխարհի մնացած երկրներում կայանում է թվային ռելիզը։

2010-2014 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 13-ին կայանում է «Waste Management»-ի երկրորդ պրոմո-սինգլի պրեմիերան՝ «Sparks»: 2010 թվականի մայիսի 30-ին և հունիսի 12-ին կայանում են Լենա Կատինայի առաջին մենակատարային ելույթները։ Իր առաջին մենակատարային ծրագրերում նա ներկայացնում է «Տատու»-ի երգացանկի մի մասը, որին Վոլկովան բացասական է վերբերվում[50]։

2012 թվականի նոյեմբերի 12-ին ամերիկյան ձայնագրման «Cherrytree Records» ընկերությունը թողարկում է[51] «200 km/h in the Wrong Lane» (10th Anniversary Edition) ալբոմի համաշխարհային վերահրատարկությունը, սկավառակը վերագրվում է «200 km/h in the Wrong Lane» ալբոմի ռելիզի 10-ամյակին։ Նաև, Կատինան և Վոլկովան, 2012 թվականի դեկտեմբերի 11-ին[52] համատեղ ելույթ են ունենում որպես «t.A.T.u» խումբ Ռումինիայի «Ձայն» հեռուստաշուի ժամանակ, «200 km/h in the Wrong Lane» ալբոմի վերահրատարակության աջակցման համար։ Երկու օր անց մենակատարուհիները միասին հայտնվում են[53] «Երեկոյան Ուրգանտ» շոուում, իսկ ավելի ուշ բազմիցս միասին հայտնվում են ռադիո-եթերներում։

2013 թվականի ապրիլի 25-ին կայանում է կազմալուծումից հետո խմբի առաջին համերգը։ Իրենց համերգի ժամանակ Լենան և Յուլիան կատարում են 13 երգ խմբի երեք ստուդիական ալբոմներից, որոշ երգեր համատեղ կատարվում էին առաջին անգամ («Running Blind», «Fly on the Wall»)։ 2013 թվականի հոկտեմբերի 17-ին կայանում է «Snickers Japan»-ի գովազդային հոլովակի պրեմիերան «t.A.T.u»-ի հետ համատեղ[54], որը հաշված օրերի ընթացքում հավաքում է միլիոն դիտում ՅուԹյուբում։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին ՆՏՎ հեռուստաալիքում կայանում է «t.A.T.u.»-ի մասին հաղորդման պրեմիերան «Կյանքն ինչպես երգ» («Жизнь, как песня»)։ Յուլիան պատմում է իր հղիության մասին, ինչու երբեք ամուսնացած չի եղել և ինչու է իսլամ ընդունել, իսկ Լենան պատմում է ամուսնու հետ հարաբերությունների մասին, ինչու Յուլիա Վոլկովային չի հրավիրել հարսանիքին և ինչ է արել նիհարելու համար։

2014 թվականի փետրվարի 7-ին դուետը ելույթ է ունենում Սոչիում կայացած Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ[55][56]։ Ռուսաստանի հավաքականի ներկայացման ժամանակ դուետը կատարում է «Մեզ չեն հասնի» երգը։ 2014 թվականի փետրվարի 17-ին Ելենա Կատինան իր պաշտոնական էջում տեղադրում է տեսաուղերձ այն մասին, որ նա երբեք չի աշխատի Յուլիա Վոլկովայի հետ և, որ «t.A.T.u»-ն նորից դադարեցրել է իր գոյությունը[57]։ Երեք օր անց, փետրվարի 20-ին, Յուլիա Վոլկովան տեղադրում է իր պատասխան տեսաուղերձը, որում քննադատում է նախկինում տեղադրված Կատինայի ուղերձը երկրպագուներին և պահանջում է բացատրություն տալ նրա իմաստի մասին[58]։ 2014 թվականի մարտի 5-ին Վոլկովան տեղադրում է ևս մեկ տեսաուղերձ, որում հայտարարում է, որ չնայած դուետի անդամների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների, նա այնուամենայնիվ չի բացառում հետագա համագործակցությունը Ելենա Կատինայի հետ[59]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի գործունեությունը քննադատության է ենթարկվել տարբեր կողմերից, ինչը կապված էր ընտրված իմիջի հետ[60][61], սկանդալային վարքագծով և մասնակցուհիների հայտարարություններով (ելույթներ ներքնազգեստով ակումբներում և համերգներում[62], անպարկեշտ լեկսիկայի օգտագործումը հարցազրույցներում, սադրիչ լուսանկարներով)[Ն 1]:

Արևմտյան շուկա խմբի առաջին տեսահոլովակի թողարկումից հետո, որտեղ աղջիկները համբուրվում են, նրանց գործունեությունը գրավում է երաժշտական քննադատների ուշադրությունը։ «Billboard» հրատարակչությունը գրում է. ««All the Things She Said»՝ երգ, լիցքավորված ուժով, ընդիմացած կարոտին և ձանձրույթին, կախարդող, սինթեզատորի հզոր հնչողությամբ։ Երիտասարդ, կտրուկ… հզոր և խոստումնալից նորամուտ»[63]։ «New Musical Express»-ի լրագրողները նշում էին. «Պրոդյուսերները հաջող են կառուցել և երաժշտական գիծը, և սկանդալայինը, որպեսզի երաժշտությունը լավ վաճառվի»[63]։

Մեծ Բրիտանիայում որոշ քննադատների համար խմբի իմիջի թիրախ է դառնում մենակատարուհիների տարիքը։ Որոշ հասարակական գործիչներ և հեռուստահաղորդավարներ կոչ են անում «Ես ցնորված եմ» տեսահոլովակի ցուցադրման արգելմանը, «Տատու»-ին մեղադրելով «մանկապղծության քարոզչության» մեջ[64]։ Այսպես, հեռուստահաղորդավար Ռիչարդ Մեդլին դուետն անվանում է «նողկալի», «All the Things She Said» երգի տեսահոլովակը բնութագրելով որպես «բոլոր բրիտանական մանկապիղծների քաղցր երազանքների չափանիշ»[65]։ Ուրիշ կողմից, «The Daily Telegraph»-ի մեկնաբան Նիկ Կոուենը ասում է. «Այդ ամբողջ աղմուկը շեղում է նրանց երաժշտությունից, որը շատ էլ վատը չէ։ Այն ունի ավելի շատ մակարդակներ, քան կարելի է ենթադրել։ Եթե սկզբից արհեստական-ներթափանցող ձայնը թվում է պարզունակ, ապա շուտով դուք զարմանքով հայտնաբերում եք ոռնացող կիթառներ և կոշտ ռոքային ռիթմ»[63]։

«Մարդիկ-հաշմանդամներ» երգի և նրա վրա տեսահոլովակի պրեմիերայից հետո խմբի վրա թափվում է զայրույթի հեղեղ սահմանափակ կարողություններով մարդկանց կողմից, ովքեր երգն ընկալում էին որպես վիրավորանք իրենց հասցեին։ Դրա առիթ է հանդիսանում երգից մի տող. «Կորուսյալներին չեն սպասում, տխուրներին չեն ցանկանում։ Այդպիսիները չեն ապրում, նրանց ոտնատակ են տալիս, ինչպես կատուներին», ինչպես նաև այն, որ տեսահոլովակի մասովկայում ներգրավված էին իրական հաշմանդամներ՝ մարդ առանց ձեռքի և սայլակավոր։ Յուլիան և Լենան հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում են, որ իրենց երգը հաշմանդամների մասին է ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես՝ գթազուրկների, անհոգիների, եսասեր մարդկանց[66]։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Я сошла с ума (CD, ձայներիզ, «Նեֆորմատ», 2000 թվական դեկտեմբեր)
  • Нас не догонят (2001 թվական մարտ)
  • 30 минут (2001 թվական սեպտեմբեր)
  • Простые движения (2002 թվական մայիս)
  • A Simple Motion (Սինգլ, 2002 թվական (չի հրատարակվել)/2012 թվական (ալբոմի վերահրատարակում))
  • All the Things She Said (CD, Universal Music, 2002 թվական սեպտեմբերի 10)
  • Show Me Love (պրոմո-սինգլ, CD, Universal Music Polska, 2002 թվական)[68]
  • Not Gonna Get Us (CD, Universal Music, 2003 թվական մայիսի 5)
  • Не верь, не бойся (պրոմո-սինգլ, Universal Music, 2003 թվական մայիս)
  • 30 минут (պրոմո-սինգլ, Universal Music, 2003 թվական հունիս)
  • How Soon Is Now? (CD, Universal Music, 2003 թվական հուլիսի 7)
  • Люди-инвалиды (պրոմո-սինգլ, 2005 թվական)
  • All About Us (CD, DVD, Universal Music, 2005 թվական սեպտեմբերի 1)
  • Friend or Foe (CD, Universal Music, 2005 թվական դեկտեմբեր)
  • Gomenasai (CD, Universal Music, 2006 թվական մարտ)
  • Loves Me Not (պրոմո-սինգլ, Universal Music, 2006 թվական նոյեմբերի 22)
  • Белый плащик (CD+DVD, Սոյուզ, 2008 թվական մայիս)
  • 220 (պրոմո-սինգլ ռադիոյի և TV-ի համար, 2008 թվական ապրիլի 25)
  • You and I (պրոմո-սինգլ ռադիոյի համար, 2008 թվական սեպտեմբերի 12)
  • Снегопады(պրոմո-սինգլ ռադիոյի և TV-ի համար, 2009 թվական ապրիլի 17)
  • Снегопады (պրոմո-սինգլ ռադիոյի և TV-ի համար, 2009 թվական հուլիսի 13)
  • White robe (պրոմո-սինգլ, TV, 2009 թվական նոյեմբերի 10)
  • Sparks (պրոմո-սինգլ ռադիոյի և TV-ի համար, 2010 թվական մարտի 13)

Հավաքածուներ և ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • t.A.T.u. Remixes (CD, 2CD, 2CD+DVD, Universal Music, 2003 թվական)
  • The Best (CD, CD+DVD, Universal Music, 2006 թվական սեպտեմբերի 20)
  • Waste Management (Remixes) (Թվային ռելիզ, T.A.Music, 2011 թվական)

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր, չհրատարակված ալբոմներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Югославия
  • Белочка
  • Все нормально
  • Я буду
  • Поэзия (feat. Բևեռներ)
  • Не верь, не бойся

Սաունդտրեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «All the Things She Said» («Я сошла с ума») - «Բոյֆրենդը ապագայից» ֆիլմ (2013 թվական)
  • «Нас не догонят» («Not Gonna Get Us») - «Չեմպիոններ» ֆիլմ (2014 թվական) (հնչում է կարաոկեում), «Լիլիան ընդմիշտ» (2002 թվական)
  • «Нас не догонят» - «Մարշ նետում» ֆիլմ, հնչում է ֆիլմի 32-րդ և 93-րդ րոպեներին (2003 թվական)
  • «Show Me Love» - «Խոսիր» ֆիլմ (2004 թվական)
  • «How Soon Is Now» - «Բամբասողուհին» ֆիլմ
  • «You and I» - «Դու և ես» ֆիլմ (2011 թվական)

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Video Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Video Music Awards (VMAs) մրցանակը շնորհվում է MTV մալուխային հեռուստացանցի կողմից տարվա լավագույն տեսահոլովակի համար, սկսած 1984 թվականից։

Թվական Անվանակարգվող աշխատանք Անվանակարգում Արդյունք
2001[69] Я сошла с ума Vierwer Choice Best Russian Video Հաղթանակ

World Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

World Music Awards (WMAs, Համաշխարհային երաժշտական մրցանակներ), միջազգային երաժշտական ամենամյա մրցանակ, շնորհվող 1989 թվականից Մոնտե Կառլոյում։ Շնորհվում է կատարողներին նրանց ձայնագրությունների վաճառքի արդյունքներով, Ֆոնոգրամաների արտադրողների միջազգային ֆեդերացիայի տվյալների հիման վրա։

Թվական Անվանակարգվող աշխատանք Անվանակարգում Արդյունք
2003 t.A.T.u. World’s Best Selling Pop Group Artist
(Լավագույն համաշխարհային փոփ-խումբ)
Հաղթանակ
World’s Best Selling Dance Group
(Լավագույն համաշխարհային պարային խումբ)
Հաղթանակ
World’s Best Selling Duo
(Լավագույն համաշխարհային դուետ)
Հաղթանակ

2001[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Video Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «MTV Ռուսաստանի հանդիսատեսի ընտրություն» անվանակարգում («Viewer’s Choise Best Russian Video») «Ես ցնորվել եմ» տեսահոլովակի համար[70]

Հիթ FM[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Хит FM» ռադիոկայանի «100 փութանոց հիթ» անվանակարգում «Я сошла с ума» երգի համար[5][6]

«Տարվա անկողին»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Սեքս-այլախոհ» անվանակարգում[71][72]

«Ոսկե Գրամոֆոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ «Нас не догонят» երգի համար

2002[խմբագրել | խմբագրել կոդը]

IFPI[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ Ֆոնոգրամաների արտադրողների միջազգային ֆեդերացիայի «IFPI Platinum Europe Award» անվանակարգում Եվրոպայում «200 հանդիպակացով» ալբոմի կրկնօրինակների մեկ միլիոն վաճառքի համար[73]

Հիթ FM[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Хит FM» ռադիոկայանի «100 փութանոց հիթ» անվանակարգում «Մեզ չեն հասնի» երգի համար

Ռուսաստանի Ազգային Երաժշտական Մրցանակ «Օվացիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Տարվա երգ» անվանակարգում «Нас не догонят» երգի համար

2003[խմբագրել | խմբագրել կոդը]

IFPI[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ Ֆոնոգրամաների արտադրողների միջազգային ֆեդերացիայի «IFPI Platinum Europe Award» անվանակարգում Եվրոպայում «200 km/h in the Wrong Lane» ալբոմի կրկնօրինակների մեկ միլիոն վաճառքի համար[17]

NRJ Radio Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն ինտերնացիոնալ նոր կատարող» անվանակարգում

RUSSIAN DANCE MUSIC AWARDS[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն ազգային պարային խումբ» անվանակարգում

«Շարժում-2003» մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Ամենահանրաճանաչ խումբ» անվանակարգում

Հիթ FM[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «100 փութանոց հիթ» անվանակարգում «Не Верь, Не Бойся, Не Проси» երգի համար

Eska Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն ինտերնացիոնալ խումբ» անվանակարգում
  • Հաղթանակ «Լավագույն ինտերնացիոնալ ալբոմ» անվանակարգում «200 km/h in the Wrong Lane» ալբոմի համար

World Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն համաշխարհային փոփ-խումբ», «Լավագույն համաշխարհային պարային խումբ», «Լավագույն համաշխարհային դուետ» անվանակարգերում

Муз-ТВ մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն տեսագրություն» անվանակարգում «Простые движения» տեսահոլովակի համար[74]

«Եվրատեսիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երրորդ տեղ «Եվրատեսիլ» մրցույթում «Не верь, не бойся, не проси» երգի համար
  • Առաջին տեղ Barbara Dex Award 2003-ում

2004[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Asia Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Տարվա ճեղքում» անվանակարգում

Japan Gold Disc Award[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում
  • Հաղթանակ «Տարվա ռոք ալբոմ» անվանակարգում

2005[խմբագրել | խմբագրել կոդը]

FMH Music TV[խմբագրել | խմբագրել կոդը]

#5 «Ամենասեքսուալները» հիթ-շքերթում «All The Things She Said»-ի համար

2006[խմբագրել | խմբագրել կոդը]

«GQ Russia» ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Տարվա կին» անվանակարգում

ZD Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատուկ մրցանակ «Ռուսաստանի շոու բիզնեսում ավանդի համար»

MTV Russian Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն տեսագրություն» անվանակարգում «All About Us» տեսահոլովակի համար

Муз-ТВ մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն փոփ խումբ» անվանակարգում[75]
  • Հաղթանակ «Լավագույն երգ» անվանակարգում «All About Us» երգի համար
  • Հաղթանակ «Լավագույն տեսագրություն» անվանակարգում «All About Us» տեսահոլովակի համար

2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Maxim Russia «Ամենասեքսուալ աղջիկների Թոփ-100»[խմբագրել | խմբագրել կոդը]

Popov Radio Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատուկ մրցանակ «Ամբողջ աշխարհում ռուսական երաժշտության տարածման համար»

Jabra Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «Լավագույն խումբ աշխարհում» անվանակարգում

Forbes-ի «Ռուսաստանի հարուստ աստղերի Թոփ-50»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • #36 հորիզոնական

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Russian Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ «MTV լեգենդ» անվանակարգում[76]

Poland Comet Awards 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատուկ մրցանակ «Белый Плащик» և «220» երգերի համար

Billboard ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • #77 հորիզոնական «Աշխարհի 100 ամենաէկզոտիկ ձայն» հիթ-շքերթում

Viva Channel Germany[խմբագրել | խմբագրել կոդը]

  • #3 «Բոլոր ժամանակների հիթեր» հիթ-շքերթում «All The Things She Said» երգի համար

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Russian Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակ «2008 թվականի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում «t.A.T.u. - 220» տեսահոլովակի համար

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այսպես, «ՆՏՎ» հեռուստաընկերության «Խոսքի ազատություն» ծրագրում, հաղորդավար Սավիկ Շուստերի հետ, որտեղ մասնակցություն էին ունենում Յուլիան և Լենան, Շապոլովը, Ալեքսեյ Միտրոֆանովը և մի շարք քաղաքական գործիչներ, գրող Վլադիմիր Բոնդարենկոն խմբի տեսահոլովակը անվանել է «պոռնոֆիլմ», «Միասին ընթացողները» շարժման առաջնորդ Վասիլի Յակեմենկոն հայտարարում է, որ նրա կազմակերպությունը չի հետապնդի խմբին, Պետական Դումայի պատգամավոր Ալեքսանդր Նևզորովը ասում է, որ խումբը «մակաբուծում է արատների վրա», ընդ որում նպատակային խեղաթյուրելով խմբի անվանումը(«ТуТу»): Պատգամավոր Դմիտրի Ռոգոզինը խմբի պահվածքը համեմատում է Ժիրինովսկու պահվածքի հետ։ Տե՛ս «Խոսքի ազատություն» հաղորդման սղագրությունը Ալեկսեյ Միտրոֆանովի կայքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Тату форева / t.A.T.u. forever - Insider Said It's True». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Интервью сайту sostav.ru 2004 году (аудиокомментарий в mp3 к песне «Югославия») (прямая ссылка)
  3. t.A.T.u.: «Мы и сейчас иногда целуемся!» Արխիվացված 2014-10-21 Wayback Machine // OK, № 20 (133), 2009
  4. Гаспарян А. Лесбийские галлюцинации // Московский комсомолец, 10 сентября 2003
  5. 5,0 5,1 100-пудовый хит // tatysite.net, 2 июня 2001
  6. 6,0 6,1 Группа «Тату» на церемонии вручения премии радио «Хит FM» - «Стопудовый хит» в Государственном Кремлёвском дворце. Фото: Алексей Куденко // Коммерсантъ, 2 июня 2001
  7. Кононенко М. «Тату» сходят с ума по-английски // Газета, 10 сентября 2002.
  8. Ася Калясина: «Все русское сейчас самое модное» // Известия, 21 октября 2002.
  9. «IFPI Platinum Europe Awards - 2002». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. Отменены гастроли дуэта «Тату» в Великобритании // ՌԻԱ Նովոստի, 1 мая 2003.
  11. Кокшаров А. Ухабистая дорога на Запад Արխիվացված 2008-05-29 Wayback Machine // Эксперт, 19 мая 2003.
  12. Интервью с Иваном Шаповаловым и группой «Тату» // Эхо Москвы, 16 мая 2003.
  13. Нагибин И., Яроцкий Ю. Их не раскупишь // Коммерсантъ, № 76/П (2679), 5 мая 2003.
  14. The Russians hit Riga Արխիվացված 2007-09-28 Wayback Machine // Doteurovision.com, 20 мая 2003.
  15. «at Doteurovision.com». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  16. «at Doteurovision.com». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  17. 17,0 17,1 «IFPI Platinum Europe Awards - 2003». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  18. Тату подарили Шнурову номинацию на премию MTV // NEWSru, 16 октября 2003.
  19. MTV не оценило самопожертвования «Тату» // Агентство InterMedia.
  20. Островной инстинкт // Коммерсантъ-Деньги. - № 50 (455), 22 декабря 2003.
  21. Прямые ссылки на видео: http://dl1.tatu.ru/another/Takeshi%20TV_vs_%20Lena_1.mpg Արխիվացված 2013-10-02 Wayback Machine и http://dl1.tatu.ru/another/Takeshi%20TV_vs_%20Lena_2.mpg Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
  22. «Тату» завершили первые гастроли в Японии // Известия, 5 декабря 2003
  23. Группа «Тату» стала рекордсменом музыкальных продаж в Японии // Финансовые известия, 29 декабря 2003.
  24. 24,0 24,1 Барабанов Б. Пение в экспортном исполнении // Коммерсантъ-Деньги, № 15 (670), 21 апреля 2008.
  25. «t.A.T.u. - это страшный сон Rammstein!» // Коммерсантъ, № 216 (3055), 18 ноября 2004.
  26. «Татушка» Юля Волкова сказала врачам: Я сама рожу! // Կոմսոմոլսկայա պրավդա, 24 сентября 2004.
  27. Альбом «Dangerous And Moving» уже в Интернет // Tatysite.Net, 28 августа 2005
  28. «Тату» отправляются в тур по России и Украине // Tatysite.Net, 20 июля 2006
  29. НФПФ (Национальная федерация производителей фонограмм)
  30. «Тату» и Universal Music прекращают сотрудничество // Tatysite.Net, 30 августа 2006
  31. Скандал с поп-группой «Тату» получил продолжение Արխիվացված 2008-05-30 Wayback Machine // ИА Комиинформ, 4 мая 2007
  32. Forbes: 50 самых богатых российских знаменитостей (2005-2006 гг.) // NEWSru, 27 июля 2006
  33. Русский Forbes составил рейтинг самых богатых и популярных российских знаменитостей (2006-2007 гг.) // NEWSru, 27 июля 2007
  34. Группа «Тату» начинает запись нового альбома // Tatysite.Net, 13 января 2007
  35. Новый альбом будет «менее загрузочным» // Tatysite.Net, 2 февраля 2007
  36. Юля Волкова снова беременна! // Tatysite.Net, 6 июня 2007
  37. Третий альбом уже почти готов // Tatysite.Net, 22 июня 2007
  38. Тату представили новую песню «Не жалей» // Tatysite.Net, 26 июня 2007
  39. «Белый плащик» - новое видео группы Тату // Tatysite.Net, 3 июля 2007
  40. Обращение Волковой и Катиной на официальном сайте группы от 17 мая 2007 года Արխիվացված 2007-06-20 Wayback Machine // tatu.ru, 17 мая 2007
  41. Фоторепортаж на сайте группы Արխիվացված 2008-09-05 Wayback Machine // tatu.ru, 29 мая 2007
  42. Холмогорова В. Гей, люди русские! Արխիվացված 2008-10-13 Wayback Machine // Эксперт Online, 28 мая 2007
  43. «Парад» гомосексуалистов в Москве вылился в драку с патриотами // Московский комсомолец, 27 мая 2007
  44. Юля и Лена начали съёмки в фильме «В поисках Тату» // Tatysite.Net, 12 июля 2007
  45. Премьера «В поисках t.A.T.u.» в Каннах Արխիվացված 2008-04-26 Wayback Machine // Arthouse.ru, 25 апреля 2008
  46. Их не догонят Արխիվացված 2013-10-02 Wayback Machine // Русские Эмираты, выпуск 3/25 2008
  47. Горячева Д. Мертвые три буквы // gazeta.ru, 29 ноября 2008
  48. t.A.T.u. получили награду «Легенда MTV» Արխիվացված 2008-12-17 Wayback Machine // tatu.ru, 29 ноября 2008
  49. YouTube - Eurovision 2009 Red Army Alexandrov Ensemble + t.A.T.u
  50. YouTube - Yulia Volkova calls Lena Katina’s solo project «silly» ! (Subtitled)
  51. «Cherrytree to Reissue «200km/h In The Wrong Lane» as 10th Anniversary Edition». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  52. «t.A.T.u Perform «All The Things She Said» & «All About Us» On Romanian 'The Voice'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  53. Группа ТАТУ на шоу «Вечерний Ургант»
  54. «t.A.T.u. воскресили для съемок в японской рекламе Snickers». Lenta.ru. 2013 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  55. «Sochi opening ceremony goes from Tchaikovsky to tATu». USA Today. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  56. «Pop duo t.A.T.u. reportedly performing at Sochi Winter Olympic». The Guardian. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  57. Обращение Лены Катиной к поклонникам (18.02.14) - YouTube
  58. Julia Volkova: Everything is ok between me and Lena Katina. - YouTube
  59. Appeal to fans of Julia Volkova (English Subs) 05.03.14 - YouTube
  60. Мальцев И. Россия - родина Лолит // Коммерсантъ, № 18 (2621), 4 февраля 2003
  61. Мальцев И. Секс-ракетки, секс-микрофоны и секс-пуанты // Коммерсантъ Первый рейтинг, № 1, 13 января 2003
  62. Зельвенский С. «Тату» догнали и перегнали Америку // Коммерсантъ - Санкт-Петербург, № 217, 27 ноября 2001
  63. 63,0 63,1 63,2 Костенко П. Нимфетки с начинкой Արխիվացված 2008-09-06 Wayback Machine // Новая газета, 27 февраля 2003.
  64. Яроцкий Ю. Все сошли с ума // Коммерсантъ, № 18 (2621), 4 февраля 2003
  65. Британские педофилы работают на имидж «Тату» // Коммерсантъ-Деньги, № 5 (410), 10 февраля 2003
  66. Инвалиды обиделись на «Тату» // НТВ.Ru
  67. Новости NEWSru.com:: На «Евровидении» дуэт «Тату» превратится в трио
  68. t.A.T.u. - Show Me Love (CD) at Discogs
  69. «Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  70. О VMA 2001 Արխիվացված 2003-12-27 Wayback Machine // MTV, 2001
  71. Ростковская Н. В постели со звездой // АиФ Суббота-воскресенье, № 16 (181), 17 апреля 2002
  72. Сексуальные достижения звёзд отмечены призами Արխիվացված 2016-02-06 Wayback Machine // MTV, 12 апреля 2002
  73. «IFPI Platinum Award 2002». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  74. Итоги первой национальной музыкальной телевизионной премии Արխիվացված 2004-12-25 Wayback Machine // muz-tv.spb.ru
  75. Итоги премии Муз-ТВ-2006: триумф «Тату», Орбакайте, Меладзе и «Зверей» // newsmusic.ru, 3 июня 2006
  76. t.A.T.u. получили награду «Легенда MTV» Արխիվացված 2008-12-17 Wayback Machine // tatu.ru, 29 ноября 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատու (խումբ)» հոդվածին։