Տատյանա Օստաշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Օստաշչենկո
ուկրաիներեն՝ Тетяна Миколаївна Остащенко
օգոստոսի 4, 1974(1974-08-04) (49 տարեկան) -
ԾննդավայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա և  ԽՍՀՄ
Զորատեսակmedical corps?
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Ռուս-ուկրաինական պատերազմ
ԿրթությունԴանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան (1996) և Ukrainian Military Medical Academy? (1998)

Տատյանա Նիկոլայի Օստաշչենկո (ուկրաիներեն՝ Тетяна Миколаївна Остащенко, օգոստոսի 4, 1974(1974-08-04), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռազմական բժիշկ է, բժշկական ուժերի բրիգադային գեներալ։ 2021 թվականի հուլիսի 30-ից Ուկրաինայի ռազմական ուժերի Բժշկական ուժերի հրամանատարն է։ Ուկրաինայի պատմության մեջ առաջին կինն է, որ ղեկավարում է ռազմական ուժերի տեսակ և առաջին կին բրիգադային գեներալն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի օգոստոսին Լվովում՝ զինվորականի ընտանիքում։ 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Լվովի պետական բժշկական համալսարանի (այժմ՝ Դանիլո Հալիցկիի անվան Լվովի ազգային բժշկական համալսարան) դեղագործական ֆակուլտետը։ 1998 թվականին ավարտել է Ուկրաինայի ռազմաբժշկական ակադեմիան։

1998 թվականից ծառայել է ռազմաբժշկական ծառայությունում՝ որպես զորամասի դեղատան պետ, Արևմտյան օպերատիվ հրամանատարության ռազմաբժշկական բաժանմունքի սպա, Զինված ուժերի կենտրոնական ռազմաբժշկական վարչության բժշկական մատակարարման բաժնի պետ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական և խաղաղապահ գործողությունների գլխավոր վարչության պետ, գլխավոր ռազմաբժշկական վարչության բժշկական մատակարարման բաժնի պետ վարչություն, Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր տեսչության գլխավոր տեսուչ։

2020 թվականին նա վերապատրաստվել է ՆԱՏՕ-ի երկրների բանակների մի շարք դասընթացներում՝ բարելավել է կրթության օպերատիվ-մարտավարական մակարդակը, ինչպես նաև ավարտել է պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխումների և ռազմավարական առաջնորդության դասընթացներ Քրենֆիլդի համալսարանում (Մեծ Բրիտանիա

2021 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Ուկրաինայի Զինված ուժերի բժշկական ուժերի հրամանատար[3]։ Տատյանա Օստաշչենկոն դարձել էՈւկրաինայի Զինված ուժերի պատմության մեջ զինված ուժերի առանձին տեսակի առաջին կին հրամանատարը[4][5], ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի առաջին կին բրիգադային գեներալը[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.president.gov.ua/documents/4212022-42901
  2. «В украинской армии женщину впервые назначили на должность командующего». ՌԻԱ Նովոստի. 2021 թ․ հուլիսի 30. (ռուս.)
  3. У Збройних силах України призначили першу жінку-командувача /Укрінформ, 30.07.2021/ (ռուս.)
  4. У ЗСУ призначено першу жінку-командувача /DW,30.07.2021/ (ռուս.)
  5. «У ЗСУ вперше призначено командувачем жінку». Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.(ուկր.)
  6. «Про присвоєння військового звання». Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.(ուկր.)
  7. 47-річна львів’янка стала першою бригадною генералкою ЗСУ, zaxid.net, 25 серпня 2021

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]