Տատյանա Ռեպինա (Չեխովի պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Ռեպինա
ռուս.՝ Татьяна Репина
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրդրամա
Ձևպիես
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1889
ՀրատարակչությունThe New Times
Հրատարակվել է1889
ՆախորդՀարսանիք
ՀաջորդThe Wood Demon?

Տատյանա Ռեպինա (ռուս.՝ Татьяна Репина), 1889 թվականին Անտոն Չեխովի գրած 1 գործողությամբ դրամա-պիես, որն Ալեքսեյ Սուվորինի «Տատյանա Ռեպինա» պիեսի շարունակությունն է նույն հերոսներով։ Չեխովի դրաման նվիրված է Սուվորինին։ Պիեսի ստեղծման ընթացքում Չեխովը մտերիմ է եղել Սուվորինի հետ և ակտիվորեն մասնակցել «Տատյանա Ռեպինա» պիեսի բեմադրությանը Մոսկվայում։

Չեխովյան «Տատյանա Ռեպինա»-ում ներկայացված է սուվորինյան հերոսներից երկուսի` Օլենինի և Սաբինայի հարսանեկան արարողությունը եկեղեցում և «սևազգեստ կանայք» ամբոխի հիստերիան, որին ընդունել են որպես (Սուվորինի դրամայի վերջում) թունավորված Տատյանա Ռեպին։ Քանի որ բեմում պատկերված է երկրպագության տեսարան (որն ընդհատվում է այլ կերպարների դիտողություններով), պիեսի հրապարակումն ու գրաքննությունն անհնար էր։ Սուվորինը, լինելով տպագրատան սեփականատեր և «Նոր ժամանակներ» թերթի հրատարակիչ, հրապարակել է չեխովյան մեկ գործողությամբ դրաման առանձին ցածր շրջանառության տպագրությամբ (Татьяна Репина. Драма в 1 действии Антона Чехова (Посвящается А. С. Суворину). — СПб.: 1889), որը գրաքննություն չի անցել[1]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլենինա
  • Կոկոշկինա
  • Մատվեև
  • Զոնենշտեյն
  • Սաբինին
  • Կոտելնիկով
  • Կոկոշկին
  • Պատրոննիկով
  • Վոլգին, երիտասարդ սպա
  • Ուսանող
  • Երիտասարդ տիկին
  • Օ. Իվան, 70-ամյա ծերունի
  • Օ. Նիկոլայ
  • Օ. Ալեքսեյ
  • Սարկավագ.
  • Գերեզմանափոր
  • Կուզմա, եկեղեցու պահակ
  • Սևազգեստ կին
  • Դատախազի ընկեր
  • Դերասաններ և դերասանուհիներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Страсти по Татьяне Репиной (Геннадий Шалюгин) / Проза.ру». www.proza.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.