Տատյանա Չեռնովոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Չեռնովոլ
ուկրաիներեն՝ Тетяна Миколаївна Чорновол
 
Կուսակցություն՝ ՈւՆԱ-ՈւՆՍՕ, Ժողովրդական ճակատ, Բատկիվշչինա և Եվրոպական համերաշխություն
Կրթություն՝ Kyiv International University?
Մասնագիտություն՝ լրագրող, քաղաքական գործիչ, գրող և հասարակական գործիչ
Ծննդյան օր հունիսի 4, 1979(1979-06-04) (44 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա[1]
Ի ծնե անուն ուկրաիներեն՝ Тетяна Миколаївна Чорновол
Ամուսին Mykola Berezovyj?
 
Կայք՝ chornovol.info
 
Պարգևներ
Order for Bravery 3rd Class of Ukraine

Տատյանա Նիկոլաևնա Չեռնովոլ (ուկրաիներեն՝ Тетяна Миколаївна Чорновол, հունիսի 4, 1979(1979-06-04), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի լրագրող, հասարակական և քաղաքական գործիչ։ Ուկրաինայի կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով հանձնակատար 2014 թվականի մարտի 5-ից օգոստոսի 18-ը, 2014 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 29-ը՝ Գերագույն Ռադայի VIII գումարման պատգամավոր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից։

«Ձախ ափ» պորտալի նախկին խմբագիր։ Հայտնի է կոռուպցիոն սխեմաների և քաղաքական գործողությունների իր հետաքննություններով։

Ուկրաինայի VIII գումարման Գերագույն Ռադայում «Ժողովրդական ճակատ» քաղաքական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ[2], որպես ժողովրդական պատգամավոր՝ եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ, ինչպես նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Կալուշի շրջանում հեքսաքլորբենզոլի վտանգավոր թափոնների հավաքման ծառայությունների մատուցման նպատակով հատկացված  պետական միջոցների յուրացման հանգամանքների հետաքննության հարցերով 2011- 2014 թվականներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում մշտական պատվիրակության անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Չեռնովոլը ծնվել է Կիևում, ծնողները Չերկասիի մարզից են[4]։ Բնակվում է Կիևի մարզի Բորիսպիլի շրջանի Գորա գյուղում[5]։

1998-2001 թվականներին Չեռնովոլը ղեկավարել է Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության տեղեկատվական կենտրոնը Կիևում, որը ստեղծվել է Ասլան Մասխադովի աջակցությամբ։ 2000 թվականին նա հրապարակել է մի քանի ռեպորտաժներ  Չեչնիայից։

2001 թվականին ավարտել է Կիևի լեզվաբանության և իրավունքի միջազգային ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (այժմ՝ Կիևի միջազգային համալսարան)[6][7]։    

2001-2004 թվականներին աշխատել է «ПиК» ամսագրում, որտեղ գլխավորել է «Շաբաթվա թեման» խորագիրը[8]։ Նա հրապարակվել է «Տեսաբան» հրատարակչությունում և աշխատել այնտեղ որպես թղթակից 2005-2009 թվականներին[9]։

Այնուհետև զբաղվել է հետաքննողական լրագրությամբ։ «Նարնջագույն հեղափոխություն»-ից հետո սկսել է գրել կոռուպցիայի մասին։ 2006 թվականին նա առաջինն է եղել, ով սկսել է ռեզոնանսային հետաքննություն «Մեժգորիե» նստավայրի վերաբերյալ[10]։

2007 թվականի մարտի 30-ին Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ռինատ Ախմետովը հայց է ներկայացրել Լոնդոնի Արդարադատության բարձր դատարան (անգլ.՝ High Court of Justice) ընդդեմ «Տեսաբան»  ինտերնետային հրատարակության՝ Տատյանա Չեռնովոլի հոդվածաշարում իր երիտասարդության մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։ 2008 թվականի սկզբին հայցը բավարարվել է հեռակա, քանի որ պատասխանողներից ոչ մեկը չի ներկայացել դատարան[11]։ 2008 թվականի հունիսին նույն դատարանը վճռել է հայցվորին վճարել 100.000 ԱՄՆ դոլարի չափով վնասի փոխհատուցում։ Հրատարակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց չեն հրավիրել և չեն տեղեկացրել դատական նիստի օրվա մասին[11]։ Ինչպես նաև, ըստ հրատարակության տեղեկության, բրիտանական  դատարանների որոշումները լեգիտիմ չեն Ուկրաինայում[12]։

2009 թվականից Տատյանա Չեռնովոլը հրապարակում է իր հոդվածները «Ձախ ափ» և «Ուկրաինական ճշմարտություն» հրատարակություններում[13][14]։

2010 թվականից նա աշխատում է որպես Lb.ua պորտալի խմբագիր։ Նա նաև «Դադարեցրե՛ք գրաքննությունը» հասարակական շարժման անդամ է[8]։

2018 թվականի նոյեմբերի 1-ին նա ընդգրկվել է այն ուկրաինացի ֆիզիկական անձանց ցուցակում, որոնց նկատմամբ Ռուսաստանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել[15]։

Հասարակական-քաղաքական ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուկրաինան առանց Կուչմայի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Չեռնովոլը 17 տարեկանից սկսել է մասնակցել ՈւԱԱ-ՈւԺԻ-ի ակցիաներին, հետագայում դարձել կազմակերպության մամուլի քարտուղարը (կամավորական հիմունքներով)[16]։ «Ուկրաինան առանց Կուչմայի» ակցիաներից մեկի ժամանակ, ի նշան բողոքի ՈւԱԱ-ՈւԺԻ-ի անդամների բանտարկության դեմ, ընկերոջ հետ միասին նա շղթայվել է Կիևի երկաթուղային կայարանի ռելսերին։ Երբ «Ուկրաինան առանց Կուչմայի» քարոզարշավից հետո ՈւԱԱ-ՈւԺԻ-ն բանակցություններ սկսեց իշխանությունների հետ, Չորնովոլը դա համարել է «սկզբունքների դավաճանություն» և հեռացել է կազմակերպությունից[10]։

«Յանուկովիչ, լեզուն  քո դատավճիռն է»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 1-ին Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը ստորագրել է «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքի նախագիծը և այն ուղարկել Ուկրաինայի նախագահին ստորագրության, Տատյանա Չոռնովոլը մակագրություն է արել ճանապարհին Մեժիգորիեյի Վիկտոր Յանուկովիչի նստավայրի մոտակա ճանապարհին՝ «Յանուկովիչ, լեզուն քո դատավճիռն է։ Մի ստորագրիր»։ Դրանից հետո նրան բերման ենթարկեցին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ուղարկեցին Վիշգորոդի շրջանի ոստիկանության բաժին[17]։ Գործը տեղափոխվել է դատարան՝ նրան մեղադրել են 173 հոդվածով՝ մանր խուլիգանություն։ Նույն օրը դատարանն արդարացրել է լրագրողին[18]։ Թեև դատարանը Տատյանա Չեռնովոլի գործողություններում վիրավորանք չի տեսել, բայց ասֆալտի վրայի մակագրությունը նույն օրը ներկվել է անհայտ անձանց կողմից։

«Մեժիգորիե»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում, Տատյանա Չեռնովոլը սողոսկել է Մեժիգորիեի տարածք, որտեղ մնացել է մոտ երեք ժամ, մինչև նրան կալանավորել են անվտանգության աշխատակիցները։ Այդ ընթացքում լրագրողուհուն հաջողվել է բջջային հեռախոսով մի քանի լուսանկար անել, որոնք հետագայում հրապարակվել են համացանցում[19]։ Ակցիայի նպատակն է եղել ցույց տալ, որ «ցանկապատերը ոչինչ են, ոչ մի ցանկապատ չի կարող պաշտպանել Ուկրաինայի թշնամիներին վրդովված ժողովրդից»։

«Կիևխորհուրդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 16-ին Տատյանա Չեռնովոլը Իգոր Լուցենկոյի, Եգոր Սոբոլևի, Ալեքսանդր Մարչենկոյի և Ալեքսեյ Գերմանի («Ազատություն»նախաձեռնություն) հետ միասին եկել է Կիևի քաղաքային խորհրդի նիստերի դահլիճ՝ ի նշան բողոքի օգոստոսի 19-ին նշանակված քաղաքային խորհրդի նիստի դեմ,  որի աշխատանքի ժամկետն  ավարտվել էր հունիսի 2-ին։ Չորս ակտիվիստներ ձերբակալվել են և դատապարտվել վարչական կալանքի՝ հինգ օրով[20]։ Տատյանա Չորնովոլը մնացել է Կիևի քաղաքային խորհրդի շքամուտքում, մինչև նրան հեռացրել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները[21][22]։ Այդ առիթով Տատյանա Չորնովոլը տուգանվել է երկու անգամ՝ 130 գրիվնա՝ ոստիկանությանը չենթարկվելու համար[23] և 113 գրիվնա՝ խուլիգանության համար[24]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Չեռնովոլը 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Լվովում

Տատյանա Չորնովոլն առաջադրվել է  Գերագույն Ռադայի պատգամավորության թեկնածու 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում թիվ 120 մեծամասնական ընտրատարածքում (Գորոդոկսկի, Մոստիսկի շրջաններ, Լվովի մարզի Սամբիրսկի շրջանի մի մասը)։ Նա առաջադրվել է  «Բատկիվշչինա» կուսակցությունների համաուկրաինական միավորման կողմից[25]։ Տատյանա Չեռնովոլն ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ պարտվելով Յարովլավ Դուբնևիչին[26]։

2014 թվականի մարտի 5-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետը նրան նշանակել է հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով կառավարության հանձնակատար[27]։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին նա հրաժարական է տվել իր պաշտոնից մի քանի հակակոռուպցիոն նախաձեռնությունների ձախողման պատճառով[28]։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Տատյանա Չեռնովոլին նշանակել է իր խորհրդական[29]։ 2014 թվականի սեպտեմբերից նա ընդգրկվել է «Ազով» գումարտակի կազմում[30]։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, արդարադատության նախարար Պավլո Պետրենկոյի, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Անդրեյ Պարուբիի, ժողովրդական պատգամավորներ Վյաչեսլավ Կիրիլենկոյի և Լիլիա Գրինևիչի հետ միասին Տատյանա Չեռնովոլն ընդգրկվել  է «Ժողովրդական ճակատ» կուսակցության կազմում, որը ղեկավարվել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի կողմից[31]։

2014 թվականին Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններում Չեռնովոլը կուսակցական ցուցակով (№ 2) ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից։ 2016 թվականի հունվարի 18-ին Տատյանա Չեռնովոլը և նրա գործընկերները ներկայացրել են Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշման նախագիծ «Ռոսնեֆտի» և նրա դուստր ձեռնարկությունների դեմ Ուկրաինայում պատժամիջոցների կիրառման մասին[32]։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Տատյանա Չեռնովոլի[33]։ 2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին  մասնակցել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից (կուսակցական ցուցակի 27-րդ տեղ[34]

Ներկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 13-ին անհայտ երիտասարդը մեկ դույլ կանաչ ներկ է լցրել լրագրողուհու վրա, երբ նա դուրս է եկել Լվովում իր տան մուտքի վեցերորդ հարկում գտնվող վերելակից։ Հարևանների խոսքով՝ տղան երեք օր սպասել է Տատյանային մուտքի տակ։ Տատյանայի կարծիքով՝ այդ սադրանքը կարող էին կազմակերպել ինչպես 2012 թվականին Գերագույն Ռադայի ընտրություններում իր տեղական մրցակիցները, այնպես էլ կենտրոնական իշխանությունների քաղաքական գործիչները։ Այդ իրադարձությունից մեկ շաբաթ առաջ անհայտ անձինք ծակել են նրա ավտոմեքենայի անվադողերը[35]։

2012-2013 թվականների միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 թվականների ընթացքում, ըստ լրագրողի, նրա էլեկտրոնային փոստը բազմիցս կոտրել են, փորձել են կեղծ տեղեկատվություններ ուղարկել  և հանել որոշ լուսանկարներ[36]։

2012 թվականի հոկտեմբերի 6-ին Տատյանա Չեռնովոլը ծեծի է ենթարկվել իր ընտրատարածքում՝ փորձելով պարզել իր անունից կեղծ թռուցիկների տարածումը։ Անհայտ անձանց կողմից բաժանվել են թռուցիկներ՝ իբր իրեն աջակցելու նպատակով գումար փոխանցելու կոչով, որտեղ նշված է եղել իրեն անհայտ հաշիվ։ Ըստ Տատյանա Չեռնովոլի՝ տպագրվել է մոտ 100000 կեղծ թռուցիկ[37]։

Մահափորձ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին [խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Եվրամայդանի իրադարձությունների ժամանակ Տատյանա Չեռնովոլը դաժան ծեծի է ենթարկվել երկու անհայտ անձանց կողմից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չեռնովոլը գնացել է ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի և գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի տները նկարահանելու։ Պշոնկայի տան նկարահանումների ժամանակ «Բերկուտի» պահակները հետևել են նրան[38]։

Ոստիկանության տվյալներով՝ ծեծը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տատյանա Չեռնովոլի մեքենան ճնշել և կանգնեցրել է մեկ այլ մեքենա[39]։ Տատյանայի կարծիքով, հարձակվողների մեքենայից երկու տղամարդ կոտրել են իր մեքենայի ապակին, ինքը դուրս է ցատկել մեքենայից և սկսել փախչել, սակայն նրանք հասել են իրեն և դաժան ծեծի ենթարկել։ Հոսպիտալացումից հետո Առողջապահության նախարարությունը նրա վիճակը պաշտոնապես գնահատել է միջին ծանրության։ Առաջին վիրահատությունը նախատեսված է եղել դեկտեմբերի 28-ին[40]։

Ժողովրդական պատգամավոր Սերգեյ Փաշինսկին Հանրային հեռուստաընկերությանը տված իր մեկնաբանությունում ասել է․ «Նրան լրտեսել են էլեկտրոնային միջոցներով, ինչը կարող էին անել միայն մեր հատուկ ծառայությունները։ Նրան հետևել, ճնշել և արգելափակել են։ Դա մի ամբողջ ավազակային հատուկ գործողություն է եղել»[41]։ Ծեծից մի քանի օր առաջ Տատյանա Չեռնովոլը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները իրեն ձերբակալելու օրդեր են ունեցել[42]։

Տատյանա Չեռնովոլի ծեծի հետ կապված միջադեպը լայն արձագանք է ստացել։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անձամբ հանձնարարել է ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյին անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ լրագրողին ծեծի ենթարկելու դեպքը հետաքննելու համար։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է հանցագործության սեփական հետաքննության մասին[43]։ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Եվրամայդանի ակտիվիստների և լրագրողների նկատմամբ բռնությունների և ահաբեկումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ «Տատյանա Չեռնովոլի դաժան ծեծը հատկապես մտահոգիչ է»։ Դեկտեմբերի 27-ին Տատյանա Չեռնովոլին են այցելել Ֆրանսիայի, Շվեդիայի, Բելգիայի, Լիտվայի դեսպանները և ԱՄՆ-ի և Կանադայի դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչները[40]։

Դեկտեմբերի 25-ին համացանցում հրապարակվել են Տատյանա Չեռնովոլի մեքենայի տեսանկարահանող սարքի նյութերը[44]։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է «Porsche Cayenne»-ի վարորդը մի քանի անգամ «կտրում» մեքենայի ճանապարհը և փորձում կանգնեցնել այն «Porsche Cayenne»-ի ուղևորները սպորտային հագուստով երիտասարդներ են եղել։ Հետագայում պարզվել է որ, «Porsche Cayenne» մեքենան գրանցված է Ալեքսանդր Վլադիմիրովիչ Խրամցովի անվամբ[45]։ Շուտով հայտարարել են, որ դեպքից երկու ամիս առաջ Խրամցովը մեքենան վաճառել է իր մտերիմ ընկերոջը[46]։

Իրավապահները քրեական գործ են հարուցել լրագրողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ։ Մեքենայի տերը և երեք այլ կասկածյալներ կալանավորվել են[47], 2014 թվականի հունվարի 7-ին Hromadske.TV-ին տված հարցազրույցում Տատյանա Չորնովոլը հայտարարել է, որ իր վրա հարձակումը տեղի է ունեցել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանով[48]։

2014 թվականի փետրվարին նախկին նախագահ Յանուկովիչի Մեժիգորիեի նստավայրում հայտնաբերվել է Տատյանա Չորնովոլի անձնական գործը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Կոնստանտին Կոբզարի գրառումները տարբեր նշումներով, որոնք կարող են վկայել լրագրողին լրտեսելու և դաժան ծեծի ենթարկելու միջադեպին նրա անմիջական մասնակցության մասին[49]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոճակի սեղմում»  [խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 21-ին Տատյանա Չորնովոլը խախտել է կանոնակարգը և իր գործընկեր Ելենա Լեդովսկիի փոխարեն կողմ քվեարկել «Ուկրաինայի հարկային օրենսգրքի XX «Անցումային դրույթներ» բաժնում փոփոխություններ կատարելու մասին օրենքի № 1912 նախագծին, որը վերաբերել է էլեկտրական շարժիչներով հագեցած տրանսպորտային միջոցների ներմուծման, մատակարարման և հարկման առանձնահատկություններին»[50]։ Ավելի ուշ Չեռնովոլը հայտարարել է, որ դա միտումնավոր է արել։

Իրականում «կոճակ սեղմելը» ամոթալի երևույթ է, բայց դա խորհրդարանի ամենամեծ խնդիրը չէ և այն խնդիրը չէ, որին պետք է բոլորը ուշադրություն դարձնեն, հետևաբար մոռանան պետության ճակատագրի վրա ազդող այլ բաների մասին[51]։ Գերագույն Ռադայի պատգամավորների կողմից այլ անձի փոխարեն քվեարկությունն արգելված է Ուկրաինայի Սահմանադրությամբ[52][53]։

Արմատական ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերին Եվրամայդանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Չեռնովոլը կոտրել է ապակին և նստել միկրոավտոբուսի մեջ, որտեղ եղել են ՈւԱԾ-ի ներկայացուցիչներ։ Դա հրահրել է  բախումներ ցուցարարների և «Բերկուտի» աշխատակիցների միջև[54][55][56]։

Նույն թվականի դեկտեմբերի 1-ին Չեռնովոլը գլխավորել է մի խումբ ցուցարարների, ովքեր գրավել են Կիևի պետական քաղաքային վարչակազմի շենքը։ Լրագրողի խոսքով, մայդանցիներին շենքը պարզապես անհրաժեշտ է եղել, որ իրենք կարողանային այդտեղ «տաքանալ, քնել, զուգարան գնալ»[57]։ Միևնույն ժամանակ, նա կարծել է, որ ինքը որևէ օրենք չի խախտել, քանի որ Կիևի ՊՔՎ-ի շենքը կիևցիների սեփականությունն է և քաղաքային համայնքն իրավունք ունի տնօրինել այն։ <...> Քանի որ Յանուկովիչը բռնազավթել է այն, ժողովուրդն իրավունք ունի արձագանքելու դրան[58][59]։        

2014 թվականի հունվարի 18-ին մի խումբ ցուցարարներ Չեռնովոլի գլխավորությամբ ավերել են Կիևի Լիպսկոյ փողոցում գտնվող Ռեգիոնների կուսակցության գրասենյակը։ Շենքը գրոհելու ժամանակ ակտիվիստները Մոլոտովի կոկտեյլներ են նետել, շենքում մարդիկ են եղել, որոնցից մեկը՝ տեխնիկ և համակարգչային աշխատող Վլադիմիր Զախարովը, շնչահեղձ է եղել ծխից[60][61][62][63][64]։

2014 թվականի մարտի 19-ին սառը զենքերով և հրազենով զինված մի խումբ անձինք հարձակվել են Ճարտարապետաշինարարական պետական տեսչության գրասենյակի վրա։ Հարձակվողները ներկայացել են որպես Տատյանա Չեռնովոլի կողմից ղեկավարվող հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչներ։ Զենքով սպառնացել և գերի են վերցրել շենքում գտնվող երկու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև փաստաթղթեր ու արժեքավոր իրեր են տարել։ Բանտարկյալներն ազատ են արձակվել միայն ոստիկանների և լրագրողների ժամանումից հետո[65][66]։                  

2014 թվականի սեպտեմբերի 8-ին Տատյանա Չեռնովոլը հարձակվել է Ուկրաինայի Նախարարների կաբինետի նախարար Օստապ Սեմերակի վրա՝ ճանկռելով նրա դեմքը։ Հակամարտության պատճառն այն է եղել, որ նախարարը հրաժարվել է աջակցել Հետաքննությունների ազգային բյուրոյի մասին Չեռնովոլի ներկայացրած  օրինագծին՝ նախընտրելով Պորոշենկոյի դաշինքի պատգամավոր Վիկտոր Չումակի տարբերակը[67][68][69]։

2015 թվականի հունիսի 15-ին Տատյանա Չեռնովոլը կոնֆլիկտ է հրահրել պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյի գրասենյակում։ Չեռնովոլը վերցրել է փաստաթղթերը և սկսել դրանք նկարել iPad-ով։ Գրասենյակում ներկա քարտուղարները փորձել են համոզել պատգամավորին, որ նա իրավունք և հիմքեր չունի լուսանկարելու փաստաթղթերը։ Միջադեպի վերջում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են հարձակման մեջ[70][71][72]։ 2016 թվականի փետրվարի 8-ի վաղ առավոտյան Տատյանա Չեռնովոլն իր համախոհների հետ հարձակվել է Գերագույն Ռադայի պատգամավորներ Սերգեյ Կապլինի և Ալեքսանդր Սուգոնյակոյի («Պյտր Պորոշենկոյի բլոկ») կողմից կազմակերպված «Սակագնային մայդանի» վրանների վրա՝ բողոքելով  Արսենի Յացենյուկի կառավարության որոշումների դեմ։ Ըստ Կապլինի՝ ժողովրդական պատգամավորը ներկի բալոններով խզբզել է վրանների վրա, իսկ  նրան կանգնեցնող ակտիվիստների վրա ներկ է շպրտել, ծեծել ու հայհոյել։ Թվում է, թե նա խմած վիճակում է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, սակայն իրավապահները պարզապես հետևել են այդ ծեծկռտուքին։ Դիմել էինք ոստիկանությանը՝ ժողովրդական պատգամավորներ Կապլինայի և Սուգոնյակոյի[73][74] գույքին վնաս հասցնելու մասին հայտարարությամբ։

Կիևում Ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ հենց Չեռնովոլն է հարձակվել Սակագնային մայդանի ակտիվիստների վրա[75]։

2016 թվականի փետրվարի 18-ին Տատյանա Չեռնովոլը մտել է «Ժողովրդական ճակատի» պատգամավոր Սերգեյ Պաշինսկու գործունեության դեմ ակցիայի մասնակից ցուցարարի մեքենան՝ հրաժարվելով լքել այն։ Պատգամավորական անձեռնմխելիության պատճառով ոստիկանությունը ոչինչ չի կարողացել անել Չեռնովոլի հետ, ուստի դեպքի վայր են կանչել հոգեբուժարանի բժիշկների խմբին[76][77][78][79][80]։

Խորհրդարանում գործընկերոջ վրա հարձակման ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել 2016 թվականի մարտի 17-ին։ Մինչև դատարանի որոշում կայացնելը  սեփականության օտարման մասին Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին № 4057 օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Յակով Բեզբախն իր տեղից վրդովված բղավել է։ Դրանից հետո Չեռնովոլը բարձրացել է նրա մոտ և ճանկռոտել նրա դեմքը[81][82][83]։

Կոռուպցիայի մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Չեռնովոլը Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հանձնարարությամբ հանդիպել է օդիոզ ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյին (Սաշկո Բիլիմ) սպանությունից երկու շաբաթ առաջ և խորհուրդ տվել նրան մի քանի ամսով անհետանալ երկրից՝ դրա համար առաջարկելով 20 հազար դոլար։ Ըստ «Աջ սեկտորի» Ռովնոյի մարզի համակարգող Ռոման Կովալի, Տուրչինովը և Արսեն Ավակովը ցանկացել են ազատվել Մուզիչկոյից՝ պահպանելով ժողովրդավարության երևութականությունը Եվրոպայի առջև[84][85]։ Ավելի ուշ Չեռնովոլը հաստատել է բանակցությունների փաստը՝ խոստանալով երբեք դրանք գաղտնի չանցկացնել։

Մեկ այլ եզրակացություն էլ արեցի ինձ համար, որ այսուհետև գաղտնի խոսակցություններ չեմ վարելու, այլ միայն հրապարակային։ Կարծում եմ, որ սխալ էր, որ ես փորձել եմ համոզել Բիլիին գաղտնի զրույցի ընթացքում, ինչի արդյունքում ինձ ներկայացնում են, որպես մարդասպան։ Հետևաբար, այժմ՝ միայն հրապարակային ուղին[86][87]։

2016 թվականի մայիսին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գնումների հատվածի բարեփոխման մեջ ներգրավված կամավորները մեղադրել են Տատյանա Չեռնովոլին և Իվան Վիննիկին (Պյտր  Պորոշենկոյի բլոկ), ովքեր ազդեցություն էին ունեցել  բանակին 20,000 դաշտային համազգեստ էժան գնով մատակարարելու գործում։ Սակայն համազգեստը անորակ է եղել և սինթետիկ բաղադրության պատճառով շուտ բռնկվող[88][89][90]։

Զենքով պարգևատրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության մեջ մեծ ռեզոնանս է առաջացրել Չեռնովոլին անվանական զենքով պարգևատրելը։ 2017 թվականի հունվարին ՆԳ նախարար Արսեն Ավակովը պատգամավորին նվիրել է «Ֆորտ-9» ատրճանակ։ Լրագրողներն ու բլոգերները վրդովվել են, որ հրազեն են հանձնել հոգեբույժի մոտ հաշվառված անձին[91]։ Ավելին, այդ մրցանակի հանձնումը տեղի է ունեցել այն միջադեպից մի քանի շաբաթ հետո, երբ Չեռնովոլի զինակից (ըստ մի շարք լրատվամիջոցների՝ նաև սիրեկան[92]) Սերգեյ Պաշինսկին «Ժողովրդական ճակատ»-ից Ավակովի նվիրած զենքից վիրավորել է մի տղամարդու[93][94][95]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Նիկոլայ Բերեզովոյը, եղել է «Ազով» հատուկ նշանակության ոստիկանության գումարտակի կամավորական։ Նա մահացել է 2014 թվականի օգոստոսի 10-ին Դոնեցկի մարզի Իլովայսկ քաղաքի մոտ՝ Ուկրաինայի արևելյան մասում  զինված հակամարտության ժամանակ[96]։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի 2014 թվականի օգոստոսի 11-ի  № 641 հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով[97]։

Ամուսնությունից ունի դուստր Իվաննան (ծնված 2003 թվականին) և որդին Ուստիմը (ծնված 2010 թվականին)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին արժանացել է Գերդ Բուցերիուսի անվան  «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակի[98]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenSanctions
  2. «Офіційний портал Верховної Ради України»։ itd.rada.gov.ua։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-02-17 
  3. «Офіційний портал Верховної Ради України»։ w1.c1.rada.gov.ua։ Վերցված է 2016-02-17 
  4. Віра Черемних. Журналістика в особах. Тетяна Чорновол: справедливість — ремесло і доля Archived 2016-03-05 at the Wayback Machine. — Журналіст України, 23.02.2011.
  5. Чорновол Тетяна Миколаївна Archived 2016-03-05 at the Wayback Machine. «Официальный портал Верховной Рады Украины»
  6. «Татьяна Чорновол»։ 112ua.tv (չաշխատող հղում)
  7. «Чорновол Тетяна Миколаївна — вся правда Біографія, Балотування, Фракції, Декларація»։ www.chesno.org։ Վերցված է 2020-08-23 
  8. 8,0 8,1 «Чорновол Татьяна»։ ЛІГА.Досье։ Վերցված է 2016-02-17 
  9. «Тетяна ЧОРНОВІЛ: биография, фото, новости, публикации»։ Обозреватель։ Վերցված է 2016-02-17 
  10. 10,0 10,1 «Таня Чорновіл: «Фактично з усіма я маю погані стосунки!»»։ МедиаНяня։ Վերցված է 2016-02-17 
  11. «Ахметов удивил «Обозреватель»»։ Обозреватель։ Վերցված է 2016-02-17 
  12. «Ахметов «разводит» Обозреватель на $100 тыс.»։ Обозреватель։ Վերցված է 2016-02-17 
  13. «Татьяна Чорновол — Кабинет автора на портале новостей LB.ua»։ LB.ua։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-21-ին։ Վերցված է 2016-02-17 
  14. «Чорновол Тетяна»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  15. «Опубликован список украинцев, против которых будут действовать санкции РФ»։ Российская газета (ռուսերեն)։ 2018-11-01։ Վերցված է 2019-06-14 
  16. «2001: масові сутички з міліцією - апофеоз "України без Кучми". ВІДЕО»։ Історична правда։ Վերցված է 2016-02-17 
  17. «Журналистку задержали под Межгорьем за надпись на асфальте»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  18. «Суд решил не сажать журналистку за надпись на асфальте под Межигорьем»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  19. «Журналіст пробралася в Межигір'я Януковича. Фото»։ Українська правда։ Վերցված է 2016-02-17 
  20. «Активистам Луценко и Соболеву дали 5 суток за Киевсовет»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  21. «Активистка более 4 часов протестует на подоконнике Киевсовета»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  22. «Активистку сняли с карниза Киевсовета»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  23. «Журналистку-активистку оштрафовали на 130 гривен за неповиновение»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  24. «Черновол дали еще один штраф. На этот раз за хулиганство»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-17 
  25. «Центральна виборча комісія України - WWW відображення ІАС "Вибори народних депутатів України 2012"»։ www.cvk.gov.ua։ Վերցված է 2016-02-18 
  26. «Вибори без правил. Частина 1»։ LB.ua։ Վերցված է 2016-02-18 
  27. «Про призначення Чорновол Т.М. Урядовим уповноваженим з пит... | від 05.03.2014 № 120-р»։ zakon2.rada.gov.ua։ Վերցված է 2016-02-18 
  28. «Про переведення Чорновол Т.М. | від 03.09.2014 № 807-р»։ zakon4.rada.gov.ua։ Վերցված է 2016-02-18 
  29. «Аваков назначил Чорновол своим штатным советником»։ 112ua.tv։ Վերցված է 2016-02-18 (չաշխատող հղում)
  30. «Татьяна Чорновол защищает Мариуполь вместе с батальоном «Азов»»։ 24tv.ua։ Վերցված է 2016-02-18 
  31. «Чорновол Татьяна»։ ЛІГА.Досье։ Վերցված է 2016-02-18 
  32. «Офіційний портал Верховної Ради України»։ w1.c1.rada.gov.ua։ Վերցված է 2016-02-17 
  33. «Под экономические санкции России попали 127 нардепов — Чесно»։ Украинская правда։ 2018-11-01։ Վերցված է 2018-11-01 
  34. «Европейская солидарность назвала 50 кандидатов из своего списка»։ LIGA.net։ 2019-06-13 
  35. «Журналистку Чорновил облили краской»։ Украинская правда։ 2012-09-13։ Վերցված է 2017-05-29 
  36. «Тетяна Чорновол: Хто сказав, що пошту gmail не зламати? Мою зламали, щоб вкрасти фото знешкодженої розстрільної вишки Януковича»։ Українська правда - Блоги։ Վերցված է 2016-02-18 
  37. «Журналистку Чорновол избили на округе»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-18 
  38. «ИЗБИЛИ ТАТЬЯНУ ЧЕРНОВОЛ, КОТОРАЯ ПИСАЛА О ЗАХАРЧЕНКО, МЕДВЕДЧУКЕ, КЛЮЕВЕ, ЛЕВОЧКИНЕ И ЯНУКОВИЧЕ»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-18 
  39. «Міліція затримала третього підозрюваного у справі Чорновол» (ուկրաիներեն)։ BBC Україна։ Վերցված է 2016-02-18 
  40. 40,0 40,1 «Чорновол готовят к операции, а на Новый год отпустят домой»։ Gazeta.ua։ Վերցված է 2016-02-18 
  41. «Побитая Татьяна Чорновол в реанимации. Оппозиция считает нападение покушением на убийство»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-18 
  42. «Арештовуйте! Тільки після тих, хто вкрав з «Нафтогазу» 2 млрд доларів» (ուկրաիներեն)։ Цензор.НЕТ։ Վերցված է 2016-02-18 
  43. ««Репортери без кордонів» почали власне розслідування побиття Чорновол»։ DW.COM, 25.12.2013։ Վերցված է 2016-02-18 
  44. «Запис відеореєстратора авто Тетяни Чорновол (відео)»։ tyzhden.ua։ Վերցված է 2016-02-18 
  45. «Владелец «Порше», вероятно избивавший Чорновол: Александр Храмцов. Человек с такими ФИО регистрировал ячейку ПР в Запорожье. ФОТОрепортаж» (ռուսերեն)։ Цензор.НЕТ։ Վերցված է 2016-02-18 
  46. «В деле об избиении Черновол задержан Александр Храмцов»։ theinsider.ua 
  47. «Четвёртый подозреваемый также получил 2 месяца в СИЗО»։ Украинская правда 
  48. «Татьяна Черновол: Три последних года я работала против единственного человека - это Виктор Федорович Янукович»։ Украинская правда։ Վերցված է 2016-02-18 
  49. «Нотатки охоронця Януковича»։ Радіо Свобода (ուկրաիներեն)։ 2014-01-03։ Վերցված է 2016-02-18 
  50. Украинская правда (2015-05-21)։ «Тетяна Чорновол кнопкодавить»։ Վերցված է 2017-05-26 
  51. «Татьяну Черновол поймали на «кнопкодавстве»» (ռուսերեն)։ ukraina.ru։ 2015-05-22։ Վերցված է 2017-05-26 
  52. «Татьяну Чорновол поймали на кнопкодавстве»։ Украинская правда։ 2015-05-21 
  53. «Видео: Татьяну Черновол поймали на «кнопкодавстве»» (ռուսերեն)։ Аргументы и Факты в Украине։ 2015-05-21։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին։ Վերցված է 2017-05-26 
  54. «Побоище на Евромайдане: спасая машину СБУ, Беркут сметает все на своем пути» (ռուսերեն)։ fakty.ictv.ua։ 2013-11-25։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին։ Վերցված է 2017-05-26 
  55. «Появилось видео нападения на автомобиль СБУ» (ռուսերեն)։ ukrday.com։ 2013-11-26։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին։ Վերցված է 2017-05-26 
  56. «Тетяна Чорновол розбиває скло і проникає у мікроавтобус, з якого працівники СБУ стежили за мітингом опозиції» (ուկրաիներեն)։ Радио «Свобода»։ 2014-11-25։ Վերցված է 2017-05-26 
  57. «Черновол: Если бы Майдан не захватил Киевсовет, власть бы ее сожгла» (ուկրաիներեն)։ fakty.ictv.ua։ 2013-12-27։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2017-05-29 
  58. Юрий Луканов (2013-12-25)։ «Татьяна Чорновол: «Я пытаюсь остановить горячие головы, если они хотят покалечить»» (ռուսերեն)։ «Экономические Известия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-22-ին։ Վերցված է 2017-05-29 
  59. «Дело Черновол: четверо подозреваемых уже арестованы» (ռուսերեն)։ inpress.ua։ 2013-12-28։ Վերցված է 2017-05-29 
  60. «На Украине обвинили Россию в кадровых назначениях украинских «мажоров»» (ռուսերեն)։ Правда.Ру։ 2015-03-08։ Վերցված է 2017-05-29 
  61. «Три года «достоинства»: на Украине вспоминают жертв расстрелов на Майдане» (ռուսերեն)։ RT։ 2017-02-20։ Վերցված է 2017-05-29 
  62. «Информационная блокада» (ռուսերեն)։ Известия։ 2014-03-05։ Վերցված է 2017-05-29 
  63. «В атаке на офис Партии регионов в Киеве участвовала журналистка Татьяна Чорновол» (ռուսերեն)։ 112 Украина։ 2014-02-19։ Վերցված է 2017-05-29 (չաշխատող հղում)
  64. «Активисты разбили офис Партии регионов по призыву Т.Черновол — А.Чаленко» (ռուսերեն)։ УНН։ 2014-02-19։ Վերցված է 2017-05-29 
  65. «В Киеве вооруженные топорами и ножами неизвестные устроили погром в здании Госархстройинспекции» (ռուսերեն)։ ТСН։ 2014-03-19։ Վերցված է 2017-05-29 
  66. «Подчиненные Черновол в Киеве совершили нападение на Госархинспекцию» (ռուսերեն)։ gordonua.com։ 2014-03-19։ Վերցված է 2017-05-29 
  67. «Чорновол избила министра Яценюка» (rus)։ depo.ua։ 2014-09-08 
  68. «СМИ: Черновол напала на министра Кабмина» (ռուսերեն)։ gordonua.com։ 2014-09-08։ Վերցված է 2017-05-31 
  69. «Чорновол избила министра Кабмина» (ռուսերեն)։ «Деловая столица»։ 2014-09-08։ Վերցված է 2017-05-31 
  70. «Т.Чорновол ворвалась в помещения компании, забрала документы и побила секретаршу» (ռուսերեն)։ УНН։ 2015-06-16 
  71. «Татьяна Черновол снова устроила скандал в чужом офисе и заявила, что на нее напали. ВИДЕО» (ռուսերեն)։ ubop.info։ 2015-06-16։ Վերցված է 2017-05-31 
  72. «Черновол обвинили в избиении секретарш в офисе нардепа Онищенко. Видео» (ռուսերեն)։ gordonua.com։ 2015-06-16։ Վերցված է 2017-05-31 
  73. «Татьяна Черновол напала на «тарифный майдан» нардепа Каплина» (ռուսերեն)։ uapress.info։ 2016-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին։ Վերցված է 2017-06-01 
  74. «Каплин: нардеп Чорновол устроила ночной дебош на «тарифном майдане»» (ռուսերեն)։ РИА Новости Украина։ 2016-02-08։ Վերցված է 2017-06-01 
  75. Татьяна Чорновол напала на «Тарифный майдан». Информация от Нацполиции ՅուԹյուբում, 112 Украина.
  76. Варвара Квитка (2016-02-18)։ «Для Черновол вызвали бригаду из психлечебницы» (ռուսերեն)։ Страна.ua։ Վերցված է 2017-06-01 
  77. Захват авто под радой (մաս 1) + (մաս 2)ՅուԹյուբում
  78. «Чорновол захватила авто с надписью «Пашинского — в тюрьму!»: нардепу вызвали психиатров» (ռուսերեն)։ obozrevatel.com։ 2016-02-18։ Վերցված է 2017-06-01 
  79. Никита Шмелев (2016-02-19)։ «Весеннее обострение депутата Татьяны Черновол» (ռուսերեն)։ ubop.info։ Վերցված է 2017-06-01 
  80. «Татьяна Черновол через окно влезла в чужую машину» (ռուսերեն)։ podrobnosti.ua։ 2016-02-18։ Վերցված է 2017-06-01 
  81. «Чорновол поцарапала лицо Безбаху» (ռուսերեն)։ УНИАН։ 2016-03-17։ Վերցված է 2017-06-01 
  82. Александр Головастов (2016-03-17)։ «В Раде Черновол поцарапала Безбаху лицо» (ռուսերեն)։ Комсомольская правда в Украине։ Վերցված է 2017-06-01 
  83. «Черновол в гневе расцарапала лицо нардепу» (ռուսերեն)։ Вести։ 2016-03-17։ Վերցված է 2017-06-01 
  84. Андрей Топчий (2014-03-28)։ «В милиции утверждают, что боевыми патронами стреляли только по ногам Саши Белого (видео)» (ռուսերեն)։ «Факты.ua»։ Վերցված է 2017-06-06 
  85. «Сашко Билому предлагали покинуть Украину за 20 тысяч долларов» (ռուսերեն)։ НТВ։ 2014-03-28։ Վերցված է 2017-06-06 
  86. «Чорновол: Я просила Сашка Билого покинуть Украину» (ռուսերեն)։ korrespondent.net։ 2014-03-28։ Վերցված է 2017-06-06 
  87. «Черновол подтвердила, что просила Музычко уехать воевать на Кавказ» (ռուսերեն)։ Life։ 2014-03-29։ Վերցված է 2017-06-06 
  88. «Как Пашинский, Чорновол и Ко «обули» армию» (ռուսերեն)։ argumentua.com։ 2016-05-26։ Վերցված է 2017-06-05 
  89. «Волонтер Доник: Под гарантии нардепов было отшито 20 тыс. комплектов летней формы для ВСУ, оказавшейся пластмассовой» (ռուսերեն)։ gordonua.com։ 2016-05-23։ Վերցված է 2017-06-05 
  90. ««Красная карточка» NewsNetwork № 218: Как Черновол ворует на военных» (ռուսերեն)։ newsnetwork.tv։ 2016-05-26։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-18-ին։ Վերցված է 2017-06-05 
  91. «Аваков наградил огнестрельным оружием депутата, состоящего на учете у психиатра» (ռուսերեն)։ Газета «Вести»։ 2016-05-26։ Վերցված է 2017-06-06 
  92. «Любовники Черновол-Пашинский помогают друг-другу покрывать свои дела» (ռուսերեն)։ «Народный корреспондент»։ 2015-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-09-ին։ Վերցված է 2017-06-06 
  93. «Депутат Пашинский стрелял из оружия, подаренного Аваковым — СМИ» (ռուսերեն)։ Сегодня։ 2017-01-11։ Վերցված է 2017-06-06 
  94. «СМИ: Пашинский стрелял из подарка Авакова» (ռուսերեն)։ Газета «Вести»։ 2017-01-11։ Վերցված է 2017-06-06 
  95. «Пашинський стріляв зі зброї, яку подарував Аваков» (ուկրաիներեն)։ «Украинская правда»։ 2017-01-10։ Վերցված է 2017-06-06 
  96. В бою под Иловайском погиб муж Татьяны Чорновол (обновлено)
  97. «Порошенко наградил погибшего мужа Чорновол орденом «За мужество»»։ Rus.newsru.ua։ 11 августа 2014 г., 12:51։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2014-08-12 
  98. Журналисты из России, Украины, Беларуси награждены немецкой премией // Deutsche Welle

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]