Տատյանա Մետաքսա
Տատյանա Մետաքսա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 21, 1945 (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆոնդապահ |
Հաստատություն(ներ) | Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
![]() |
Տատյանա Խրիստոֆորովնա Մետաքսա (ռուս.՝ Татьяна Христофоровна Метакса, օգոստոսի 21, 1945, Մոսկվա, ԽՍՀՄ), թանգարանային աշխատող, արևելագետ։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (1996)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1945 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայում, բազմազգ ընտանիքում․ հայրը հույն է, մայրը՝ ուկրաինուհի։ Դեռևս դպրոցում հետաքրքրություն է ցուցաբերել Արևելքի նկատմամբ, այդ թվում՝ Նիկոլայ Ռերիխի նկարների շնորհիվ[1]։ 1969 թվականին, ավարտելով Մոսկվայի Ն․ Կրուպսկայայի անվան մանկավարժական տարածաշրջանային ինստիտուտը, աշխատանքի է ընդունվել Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, որտեղ էլ աշխատել է հետագա կյանքում։ Սկսելով էքսկուրսավարի աշխատանքից հանրահռչակման բաժնում՝ անցել է կարիերայի աստիճաններով մինչև տնօրենի առաջին տեղակալ, իսկ 2005-2006 թվականներին ժամանակավորապես կատարել է թանգարանի գլխավոր տնօրենի պարտականությունները[2]։ 1997 թվականից մինչև 2019 թվականի հունիս եղել է գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Ներկայումս խորհրդական է։
Հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Հնդկաստանի, Ճապոնիայի և բուդդիզմի փիլիսոփայության նկատմամբ։ Եղել է ոգեշնչողը և կազմակերպիչը մի հսկայական շարք թանգարանային ցուցահանդեսների, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանի ժողովրդականացնող։ 1990-ականների կեսերից ավելի քան 100 հարցազրույց է տվել տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ ռադիոյում, հեռուստատեսությունում և ինտերնետ-հրատարակություններում։ Օրիենտալիստիկային իր նվիրվածության համար արժանացել է Արևելքի «տիրուհու» կոչման[3]։ Հագուստի մեջ նույնպես նախընտրում է «Արևելա-բյուզանդական» ոճը[1]։
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է, «Ռուսաստան-Հնդկաստան։ Խաղաղապահության Մշակույթ» մանկական ու երիտասարդական գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ[4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Խրիստոֆոր Ֆեոդորովիչ Մետաքսա, արվեստի կոլեկցիոներ Գեորգի Կոստակիի զարմիկը,
- Մայրը՝ Եվգենյա Իվանովնա Բոգդանովա,
- Դուստրը՝ Մարիա Վյաչեսլավովնա Կոստակի, Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի արտասահմանյան կապերի բաժնի վարիչ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 — Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող[5]
- 2002 — Բարեկամության շքանշան[6]
- 2007 — Պատվո շքանշան[7]
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Многоликий идеал Востока / Татьяна Метакса, Евгения Карлова; беседовала Марианна Марговская // Наука и религия, 2018, № 12, c. 27-29
- Восточная мудрость гласит… / журнал "nStyle", № 05/06 - май-июнь 2019, с. 50-57
- Восток всегда со мной… / журнал "Антикватория", июль-август, 2004, с. 8-11
- Музей восторга / "Seasons", № 50, март-апрель, 2019, с. 58-63
- Токанова Мария Татьяна Метакса – «повелительница» Востока // Megapolis Time : журнал. — 2016. — С. 36—38.
- Образ оптимизма / "Оранжевое солнце", № 7-8, 2006, с. 26-27
- Полёт "О-васи" / "Эксперт", вып. 47, 2007, с. 150-151
- Телевидение: Телеканал "Культура, передача "Главная роль" /эфир от 09.04.2014; телеканал "Культура" (Новости культуры. У нас в гостях Татьяна Метакса.) /30.10.2018; ТВ BRICS /Музей Востока - настоящая жемчужина. 19.11.2018; телеканал World Business Channel / передача "Женский монолог. Татьяна Метакса", 02.06.2015; ТВЦ /Наша Москва "Татьяна Метакса"/ 14:10, 26.09.2014.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Сидиропулос Никос Татьяна Метакса: «…Каждый человек, повстречавшийся на твоём пути, твой учитель» // Greek.ru : интернет-проект. — 2006.
- ↑ «Татьяна Метакса принимает поздравления с юбилеем»։ Телеканал «Россия – Культура» (ռուսերեն)։ Новости культуры։ 2005-08-22։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2020-04-18
- ↑ Токанова М. Татьяна Метакса – «повелительница» Востока, 2016, էջ 36—38
- ↑ Завершился II художественный конкурс «Россия-Индия. Культура Миротворчества», в котором приняли участие школьники, студенты и творческая молодёжь
- ↑ Президент Российской Федерации. Указ О награждении государственными наградами Российской Федерации N 423 27 марта 1996 года
- ↑ Указ Президента Российской Федерации о награждении государственными наградами Российской Федерации N 316 3 апреля 2002 года
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.08.2007 г. № 1088 О награждении государственными наградами Российской Федерации
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- Խորհրդային ֆոնդապահներ
- Ռուս ֆոնդապահներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուս արևելագետներ