Տատյանա Ժդանոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Ժդանոկ
ռուս.՝ Татьяна Аркадьевна Жданок
Ծնվել էմայիսի 8, 1950(1950-05-08) (73 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա,  ԽՍՀՄ և առանց քաղաքացիության
Մասնագիտությունմաթեմատիկոս, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լատվիայի համալսարան
Պաշտոն(ներ)Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, member of the Supreme Soviet of the Latvian SSR? և member of Riga City Council?
Ալմա մատերԼատվիայի համալսարան (1972)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1980)
Տիրապետում է լեզուներինլատիշերեն[1], ռուսերեն[1], ֆրանսերեն[1] և անգլերեն[1]
Պարգևներ
Բարեկամության շքանշան
ԿուսակցությունԼատվիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցություն, ԽՄԿԿ, Latvian Russian Union? և Equal Rights?
Կայքtatjana-zdanoka.livejournal.com
 Tatjana Ždanoka Վիքիպահեստում

Տատյանա Ժդանոկ (լատիշ․՝ Tatjana Ždanoka, մայիսի 8, 1950(1950-05-08), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ մաթեմատիկոս և քաղաքական գործիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ Լատվիայի ռուսական խորհուրդ կուսակցության վարչախմբի համանախագահ։ 2004-2018 թվականներին և 2019 թվականից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր (Կանաչների կուսակցախումբ և Եվրոպական ազատ դաշնակցություն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան ծնվել է 1950 թվականի մայիսի 8-ին Ռիգայում։ Հայրը Արկադի Խեսինն է՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ռադիոտեղորոշման մասնագետ, մայրը Թամարա Իվանովնան է՝ մաթեմատիկայոի ուսուցիչ։

1972 թվականին Տատյանան ավարտել է Լատվիայի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, շարունակել է կրթությունը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում և Մոնպելիեի համալսարանում։ 1980 թվականին ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972-1990 թվականներին դասավանդել է Լատվիայի պետական համալսարանում։

1975 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Ժդանոկի հետ, 1980-ական թվականների վերջին ամուսնալուծվել են։

Եղել է ԽՄԿԿ կազմում։ 1988 թվականին ընդգրկվել է Լատվիայի Ժողովրդական ճակատում։ Այն բանից հետո, երբ Լատվիայի Ժողովրդական ճակատում ուժգնացել են ազգայնական միտումները, և Ճակատը իր նպատակ սահմանել է Լատվիական Հանրապետության անկախության վերականգնումը, Տատյանա Ժդանոկը 1989 թվականին սկսել է գործել Լատվիայի Ժողովրդական ճակատին ընդդիմադիր Լատվիական ԽՍՀ աշխատավորների ինտերնացիոնալ ճակատում, որը պայքարում էր ԽՍՀՄ-ի կազմում Լատվիայի մնալու համար։ 1989 թվականին ընտրվել է Ռիգայի քաղխորհրդի պատգամավոր (մինչև 1994 թվականը)։ 1990 թվականին ընտրվել է Լատվիայի բարձրագույն խորհրդի պատգամավոր (մինչև 1993 թվականը)։

1992 թվականին ստացել է մաթեմատիկայի դոկտորի աստիճան[2], դարձել է Մարդու իրավունքների լատվիական կոմիտեի հիմնադիրներից մեկը։

1993 թվականին դարձել է «Իրավահավասարություն» շարժման առաջնորդներից մեկը և Լատվիայի խորհրդարանում այդ ֆրակցիայի խորհրդատուներից մեկը։

1995 դարձել է Մարդու իրավունքների լատվիական կոմիտեի համանախագահ (մինչև 2004 թվականը)։

1996 թվականին դատարանի միջոցով ճանաչվել է Լատվիայի քաղաքացի։ «Իրավահավասարություն» շարժման՝ կուսակցություն վերաձևակերպվելուց հետո դարձել է դրա նախագահը։

1997 թվականին ընտրվել է Ռիգայի խորհրդի պատգամավոր, 1999 թվականին դատարանի կողմից զրկվել է մանդատից 1991 թվականին Լատվիայի կոմկուսում գործունեության համար (Ժդանոկի գործի դատավարության հետ կապված հատուկ հայտարարություն է ընդունել ՌԳ պետդուման[3]Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել է որոշումը, ինչպես նաև Լատվիայի խորհրդարանում ընտրվելու արգելքը։

2001 թվականին դարձել է «Իրավահավասարություն» կուսակցության առաջնորդը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում հաղթել է Իգնատանեն ընդդեմ Լատվիայի դատը։

2004 թվականի հունիսի 12-ին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

2004 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել հօգուտ Ժդանոկի։ Այն Բարձրագույն դատարանում վիճարկել է Լատվիայի կառավարությունը, իսկ 2006 թվականի մարտի 16-ին որոշում է ընդունվել Լատվիայի կառավարության օգտին։

2009 թվականին վերընտրվել է Եվրոպական խորհրդարանում։

2010 թվականին Լատվիայի ռուսական խորհուրդ կուսակցության կողմից առաջադրվել է որպես թեկնածու[4]։

2014 թվականին կրկին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լատվիայի ռուսական խորհրդի կողմից։

2006-2014 թվականին եղել է արտասահմանում ապրող Ռուս հայրենակիցների կոորդինացիոն համաշխարհային խորհրդի անդամ[5]։

2019 թվականին կրկին վերընտրվել է Եվրոպական խորհրդարանում։

Մասնակի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979՝ «Вероятностный аналог теоремы Хана-Банаха и его применение к исследованию случайных операторных уравнений» Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի զեկույցներ, Կիև
  • 1980՝ «Случайные линейные операторы в Банаховых пространствах», Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական հայցորդման դիսերտացիայի ավտոռեֆերատ, Դոնեցկ
  • 1982՝ «Задачи-тесты по высшей математике» (Մ. Խազանովի համահեղինակությամբ), Լատվիայի պետական համալսարան, Ռիգա
  • 1983՝ «Opérateurs et fonctionnelles aleatoires dans les champs mesurables». Seminaire d’analyse convexe, Montpellier
  • 1985՝ «Matemātikas rakstiskā iestājeksāmena uzdevumi 1983—1984» (Ս. Կրոնկալնեի համահեղինակությամբ)
  • 1986՝ «Случайные линейные функционалы на измеримых полях нормированных пространств», Մաթեմատիկական գիտությունների հաջողությունները, Մոսկվա
  • 1988՝ «Matemātikas rakstiskā iestājeksāmena uzdevumi 1987» (Պ. Զելչեմի համահեղինակությամբ)
  • 2004՝ «25 вопросов Татьяне Жданок» հոդվածների և հարցազրույցների ժողովածու
  • 2006՝ «The Last Prisoners of the Cold War. The Stateless People of Latvia in their own Words» (համահեղինակությամբ), Riga: Averti-R
  • 2008՝ «Citizens of a Non-Existent State» (համահեղինակությամբ, 2012 թվականին վերանայված տարբերակը թարգմանվել է ֆրանսերեն որպես «Citoyens d’un etat non-existant»)
  • 2009՝ «Европейский дневник» հոդվածների ժողովածու, Ռիգա, Averti-R
  • 2017՝ Жданок Т. А., Митрофанов М. Б.,Ռիգա, Averti-R, 2017. ISBN 978-9934-8672-0-0

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկամության շքանշան (2009 թվականի հոկտեմբերի 28, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության հետ մշակութային կապերի զարգացման մեջ մեծ ներդրման համար՝ պահպանելով և տարածելով ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 PoliticoCity of Brussels: Springer Science+Business Media, 2015.
  2. Татьяна Жданок Институт Русского культурного наследия Латвии
  3. Заявление Государственной Думы Федерального Собрания Российской Федерации «В связи с судебным преследованием в Латвии депутата Рижской думы от политической организации „Равноправие“ Т. Жданок» Արխիվացված 2016-11-24 Wayback Machine от 12.05.1999. (Постановление ГД ФС РФ от 12.05.1999 N 3957-II ГД)
  4. ««Пчелы» выдвинули в премьеры Татьяну Жданок». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Состав ВКС: 2006 2014.
  6. Указ Президента Российской Федерации от 28 октября 2009 года № 1218 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Ժդանոկ» հոդվածին։