Տատյանա Աֆանասևա
Տատյանա Աֆանասևա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1876[1][2] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | ապրիլի 14, 1964[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս և ճարտարապետ |
Ամուսին | Պաուլ Էրենֆեստ[1] |
Երեխաներ | Տատյանա Էրենֆեստ և Գալինկա Էրենֆեստ |
Tatyana Afanasyeva Վիքիպահեստում |
Տատյանա Աֆանասևա (Աֆանասևա-Էրենֆեստ, Ehrenfest-Afanassjewa, նոյեմբերի 19, 1876[1][2], Կիև, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 14, 1964[1][2], Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), ռուս և հոլանդացի գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր մահից հետո Տատյանա Աֆանասևային Սանկտ Պետերբուրգում դաստիարակել է քեռին։ 1900 թվականին ավարտել է Կանանց բարձրագույն դասընթացների ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը և 1901—1902 թվականներին վարել է մաթեմատիկայի գործնական դասընթացներ։ 1902 թվականին ուղարկվել է Գյոթինգենի համալսարան պրակտիկայի, որտեղ լսել է Դ. Հիլբերտի և Ֆ. Կլայնի դասախոսությունները։ Այնտեղ էլ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Պոլ Էրենֆեստի հետ և ամուսնացել է 1904 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրանք ունեցել են երկու դուստր և երկու որդի, դուստրերից Տատյանա Պավլովնա Էրենֆեստ-Արդենեն[4] (1905—1984) նույնպես մաթեմատիկոս է։
1907 թվականին Տ․ Աֆանասևան ընտանիքի հետ վերադարձել է Պետերբուրգ, այնուհետև 1912 թվականին մեկնել է Հոլանդիա, որտեղ Պ․ Էրենֆեստը Լեյդենի համալսարանում ստացել է պրոֆեսորի կոչում։
Աֆանասևային են պատկանում Ֆիզիկայի, նմանության տեսության և չափայնությունների ոլորտի կարևոր հետազոտությունները։ Ջերմադինամիկայի աքսիոմատիկայի վերաբերյալ իր աշխատանքներում նա ցույց է տվել Ջերմադինամիկայի երկրորդ օրենքում ներառված երկու պնդումների՝ էնտրոպիայի գոյության և իրական ադիաբատական գործընթացներում դրա աճի տրամաբանական անկախությունը և հարստացրել է դասական ջերմադինամիկան հետևյալ դրույթներով[5][6].
- աքսիոմ ջերմադինամիկական հավասարակշռության գոյության մասին,
- աքսիոմ, որն արգելում է ցանկացած ոչ ստատիկ (ոչ հավասարակշռված) գործընթացի դարձելիությունը,
- աքսիոմ, որը որոշում է նման գործընթացի ուղղությունը,
- աքսիոմ բացարձակ ջերմաստիճանի նշանի կայունության մասին (բացարձակ զրոն որպես ջերմաստիճանի որոշիչ կետերից մեկը ընտրելիս)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Online Dictionary of Dutch Women (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #126290598 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Tatyana Pavlovna Ehrenfest Mathematics Genealogy Project կայքում
- ↑ Гельфер, 1981, էջ 221–222
- ↑ Свиридонов, 1971
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ehrenfest-Afanassjewa T. Zur Axiomatisierung des zweiten Hauptsatzes der Thermodynamik (нем.) // Zeitschrift für Physik. — 1925. — Vol. 33, Nr. 1. — P. 933–945.
- Ehrenfest-Afanassjewa T. Berichtigung zu der Arbeit: Zur Axiomatisierung des zweiten Hauptsatzes der Thermodynamik (нем.) // Zeitschrift für Physik. — 1925. — Vol. 34, Nr. 1. — P. 638.
- Ehrenfest-Afanassjewa Tatjana. Exercises in Experimental Geometry (англ.). — 1931. — P. 1–30. Архивировано 1 апреля 2013 года.
- Ehrenfest-Afanassjewa T. Die Grundlagen der Thermodynamik. — Leiden: E.J. Brill, 1956. — XII + 131 с.
- Ehrenfest-Afanassjewa T. On the Use of the Notion 'Probability' in Physics (англ.) // American Journal of Physics. — 1958. — Vol. 26, no. 6. — P. 388–392. Архивировано 30 декабря 2004 года.
- Афанасьева-Эренфест Т. А. Необратимость, односторонность и второе начало термодинамики (рус.) // Журнал прикладной физики. — 1928. — Vol. 5, № 3–4. — P. 3—30.
- Гельфер Я. М. История и методология термодинамики и статистической физики. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Высшая школа, 1981. — 536 с.
- Свиридонов М. Н. Развитие понятия энтропии в работах Т. А. Афанасьевой-Эренфест (рус.) // История и методология естественных наук. Выпуск X. Физика. — Издательство МГУ, 1971. — P. 112—129.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեմատիկ կայքեր | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Կիև քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 14 մահեր
- 1964 մահեր
- Լեյդեն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի ռուս մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Կին մաթեմատիկոսներ
- Կին ֆիզիկոսներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Հոլանդացի կին գիտնականներ
- Հոլանդացի կին ֆիզիկոսներ
- Հոլանդացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ռուս գիտնականներ
- Ռուս ճարտարապետներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով