Տատյանա Այվազյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | նոյեմբերի 9, 1949[1] (75 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Տամբով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1975) |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեթերապևտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1999) |
Աշխատավայր | Ռուսաստանի վերականգնող բժշկության և առողջարանագիտության գիտական կենտրոն |
Տատյանա Ալբերտի Այվազյան (նոյեմբերի 9, 1949[1], Տամբով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1999)[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատյանա Այվազյանը ծնվել է 1949 թվականին Ռուսաստանի Տամբով քաղաքում։ 1975 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Սեչենովի անվան բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը։ 1989 թվականից զբաղեցնում է Վերականգնողական բժշկության Ռուսաստանի գիտական կենտրոնի հոգեբուժության բաժնի վարիչի պաշտոնը։
Աշխատանքները վերաբերում են հոգեթերապիայի, հոգեախտորոշման և հոգեբանական վերականգնման խնդիրներին։ Առաջարկել է մի շարք հոգեմարմնական հիվանդությունների, վեգետատիվ-անոթային դիստոնիայի, վեգետատիվ կրիզների և այլ խախտումների բուժման նոր եղանակներ։ 200 գիտական աշխատանքների հեղինակ է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2818
- ↑ Айвазян Татьяна Альбертовна
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айвазян Татьяна Альбертовна, профессор, доктор медицинских наук Արխիվացված 2015-11-08 Wayback Machine
|