Տատյանա Ալի
անգլ.՝ Tatyana Ali | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 24, 1979[1] (47 տարեկան) |
| Ծննդավայր | North Bellmore, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
| Կրթություն | Հարվարդի համալսարան, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց և Marymount High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երաժիշտ |
| Ժանրեր | ժամանակակից R&B |
| Ընտրանի | The Fresh Prince of Bel-Air? |
| Ամուսին(ներ) | Vaughn Rasberry?[2] |
| Համատեղ ապրող(ներ) | Jonathan Brandis? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| tatyanaalionline.com | |
Տատյանա Ալի (անգլ.՝ Tatyana Ali, հունվարի 24, 1979[1], North Bellmore, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալին մեծ համբավ է ձեռք բերել «Արքայազնը Բևերլի Հիլզից» կատակերգական հեռուստասերիալում կատարած դերի շնորհիվ, որում նա նկարահանվել է 1990-1996 թվականներին։ Շոուի ավարտից հետո որոշել է կենտրոնանալ առաջին հերթին երաժշտական կարիերայի վրա և 1998 թվականին թողարկել է իր «Kiss The Sky» դեբյուտային ալբոմը, որն արժանացել է ոսկե հավաստագրի, իսկ «Daydreamin» երգը՝ նրա գլխավոր սինգլը, Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել է վեցերորդ հորիզոնականին[3]։ Դրանից բացի, 1990-ական թվականներին նա հայտնի էր դերասան Ջոնաթան Բրենդիսի հետ սիրավեպի շնորհիվ, որը մեծ աղմուկ էր հանել[3]։ Չնայած նրան, որ դեռահասության տարիքում, Ալին բավական հաջողության է հասել, 2000-ական թվականների սկզբին նրա վաղ կարիերան արագ անկում է ապրել, և 2002 թվականին նա ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան[3]։
2007 թվականից սկսած՝ Ալին նկարահանվել է «Երիտասարդ և հանդուգն» սերիալում։ Ավելի վաղ նա հայտնվել էր մի քանի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Եղբայրները» (2001) և «Խաղ ուրիշի կանոններով» (2006)։ Նա նաև նկարահանվել է «Սիրեք այս աղջկան» սիթքոմի գլխավոր դերում 2010-2012 թվականներին[4]։
2016 թվականի հուլիսի 17-ին Տատյանա Ալին ամուսնացել է Սթենֆորդի համալսարանում անգլերենի պրոֆեսորի օգնական, դոկտոր Վոն Ռասբերիի հետ, որի հետ սկսել էր հանդիպել հարսանիքից երկու տարի առաջ։ Զույգն ունի որդի՝ Էդվարդ Ազարդ Ռասբերին (ծնվել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին)։ 2019 թվականի ապրիլի 13-ին հայտնի է դարձել, որ զույգն սպասում է երկրորդ երեխայի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Fresh Prince of Bel-Air's Tatyana Ali has tied the knot — Hampshire: 2016.
- 1 2 3 «Tatyana Ali- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «'The Nanny' Cast: What '90s Stars Are Up To Today (PHOTOS)». The Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Fresh Prince of Bel-Air Star Tatyana Ali Expecting Second Child with Husband Vaughn Rasberry
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Ալի Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Ալի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հունվարի 24 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի երգիչներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով