Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ
TIFR logo.png
Tifr main.jpg
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և համալսարան
Հիմնադրված էհունիսի 1, 1945
ՀիմնադրիրՀոմի Ջեհանգիր Բաբա[1]
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Կայքtifr.res.in
Կոորդինատներ: 18°54′23.580000099997″ հս․ լ. 72°48′18.63000010002″ ավ. ե. / 18.90655000002777797° հս․. լ. 72.8051750000277877° ավ. ե. / 18.90655000002777797; 72.8051750000277877
Tata Institute of Fundamental Research Վիքիպահեստում

Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ (անգլ.՝ Tata Institute of Fundamental Research, TIFR), Հնդկաստանի խոշորագույն գիտա-հետազոտական ինստիտուտներից մեկը: Տեղակայված է Մումբայում[2]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 1945 թվականի հունիսին նշանավոր հնդիկ ֆիզիկոս Հոմի Ջեհանգիր Բաբայի և արդյունաբերող Ջեհանգիր Ռատանջի Տատայի կողմից: Այն 2003 թվականից համարվում է Մումբայի համալսարանի անկախ ինստիտուտ: Ունի deemed university (մտածողականների համալսարան) կարգավիճակ:

TIFR ինստիտուտում աշխատանքներ են իրականցվում ժամանակակից քիմիայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի և գիտական մանկարժության հիմնական ուղղություններով, որոնք կենտրոնացված են 3 ֆակուլտետներում՝

  • մաթեմատիկայի ֆակուլտետ (The School of Mathematics)
  • բնական գիտությունների ֆակուլտետ (The School of Natural Sciences)
  • տեխնոլոգիայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (The School of Technology and Computer Science):

Բացի դրանից, TIFR-ի շրջանակներում աշխատում են մի քանի այլ ինստիտուտներ, որոնք գտնվում են համալսարանական քաղաքի սահմաններից դուրս՝ Մումբայի Կոլաբա շրջանում: Դրանցից կարելի է նշել Մումբայի Դեոնար շրջանում գտնվող Հոմի Բաբա գիտական կրթության կենտրոնը (Homi Bhabha Centre for Science Education), Ռադիոաստղագիտության ազգային կենտրոնը (National Centre for Radio Astrophysics) աշխարհում ամենամեծ ռադիոաստղադիտարանով, որն աշխատում է Պունայում գտնվող Giant Metrewave Radio Telescope-ի մետրային դիապազոնում, և Բանգալորի Կենսաբանական գիտությունների ազգային կենտրոնը (National Centre for Biological Sciences):

Տատայի ինստիտուտում սովորողների մաթեմատիկայի ոլորտում հիմնական գիտական խնդիրներն են հանրահաշիվը և հանրահաշվական երկրաչափությունը, քվանտային ֆիզիկան, կոմբինատորիկան, մոլեկուլային կենսաբանությունը, ատոմային ֆիզիկան:

Ինստիտուտի կազմի մեջ է մտնում մեծ գիտական գրադարան (ավելի քան 100 հազար հատոր) և խոշոր հաշվարկամ կենտրոն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.tifr.res.in/history.php
  2. Special Correspondent (November 2005)։ «Making bright ideas happen»։ Frontline 22 (23)։ Արխիվացված է օրիգինալից 16 May 2011-ին։ Վերցված է 29 November 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • TIFR TIFR ինստիտուտի պաշտոնական կայք(անգլ.)