Տավրինոս (ուզուրպատոր)
Տավրինոս | |
---|---|
Ծնվել է՝ | I հազարամյակ |
Մահացել է՝ | 232 վթար |
Վախճանի վայր | Եփրատ |
Երկիր | Հին Հռոմ |
Տավրինոս (ամբողջական անունն անհայտ է), հռոմեական կայսր, ուզուրպատոր 222-ի և 235-ի միջև։ Նրա մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ապստամբել է Ալեքսանդր Սեվերոսի կամ Հելիոգաբալոսի կառավարման տարիներին, բայց շուտով ինքնասպան է եղել։ Էպիտոմաներում Տավրինոսի մասին գրված է՝
«Տավրինոսը, որ իրեն օգոստոս էր հայտարարել, վախից նետվեց Եփրատ գետը[1].»
Կա ենթադրություն, որ Տավրինոսը ոչ թե ուզուրպատոր է, այլ հենց Ուրանիոս Անտոնինոսն է, որը նույնպես ապստամբել է։ Անունների տարբերությունը խառնաշփոթի արդյունք է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ավրելիոս Վիկտոր. Հռոմեական կայսրերի մասին XXIV. 2.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլեմիոս Սիլվիոս. Laterculus. 1. 31.