Տավրիդայի կենտրոնական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավրիդայի կենտրոնական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ՏեղագրությունՍիմֆերոպոլ
ՎայրՍիմֆերոպոլ
Հասցեвул. Гоголя, буд. 14, Сімферополь, 95000, Автономна Республіка Крим, Україна և г. Симферополь, ул. Гоголя, 14295011
Հիմնադրվել է1887
Կայքtavrida.museum.crimea.ua և tavrida-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Տավրիդայի կենտրոնական թանգարան (ռուս.՝ Центральный музей Тавриды), Ղրիմի պատմության և բնության թանգարան Սիմֆերոպոլ քաղաքում։ Ցուցասրահներում ներկայացված են ավելի քան 150,000 պատմական, մշակութային, բնական ցուցանմուշներ, որոնք ընդգրկում են թերակղզում տեղի ունեցած բոլոր դարաշրջաններն ու հիմնական իրադարձությունները։ Թանգարանի շենքը Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտ է, որը պահպանվում է պետության կողմից[1][2]։

Թանգարանի ներքին հարդարանքներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն համարվում է Ղրիմի ամենահետաքրքիրներից մեկը։ Նրա պատմությունը սկիզբ է առնում Տավրիդյան գիտական արխիվային հանձնաժողովի հնությունների թանգարանից (հիմնադրվել է 1887 թվականին) և Տավրիդյան զեմստվոյի բնա-պատմական թանգարանից[3]։

Հնությունների թանգարանը ստեղծվել է Տավրիդյան գիտական արխիվային հանձնաժողովի (ՏԳԱՀ) նախաձեռնությամբ, որի նպատակն էր ուսումնասիրել արխիվային գործերը և ընտրել անժամկետ պահպանման համար պատմական արժեք ներկայացնող առավել նշանակալից փաստաթղթերը։ Միասնական թանգարանի ստեղծման գաղափարն իրականացել է միայն 1921 թվականին, երբ ստեղծվել է Տավրիդայի կենտրոնական թանգարանը։ Սկզբում այն տեղավորվել է երկու շենքում՝ Պուշկինի փողոցի 18 հասցեում գտնվող կոմսուհի Ադլերբերգի աղջիկների նախկին մանկատանը և Դոլգորուկովսկայա փողոցում (այժմ՝ Կ. Լիբկնեխտի փողոց, 35) գտնվող Սպաների միության առանձնատանը։ 1921-1931 թվականներին Ալեքսանդր Իվանովիչ Պոլկանովը եղել է թանգարանի տնօրենը։

1927 թվականին թանգարանը գտնվել է Պուշկինի փողոցի 18 հասցեում գտնվող շենքում, բացառությամբ արվեստի բաժնի, որը մնացել էր նախկին հասցեում մինչև 1993 թվականը։

Թանգարանի կազմում ընդգրկված էր նաև Ա. Խ. Ստևենի անվան Տավրիկյան գիտական գրադարանը։

Հայրենական մեծ պատերազմի տարիները զգալի վնաս են հասցրել թանգարանին։ Տարհանման և ֆաշիստական օկուպացիայի դժվարին պայմաններում հավաքածուների մի մասն անդառնալիորեն կորել է։ Շատ ցուցանմուշներ փրկվել են՝ գաղտնարաններում թաքցնելով։

1945 թվականին թանգարանը ստացել է նոր անվանում՝ Ղրիմի գավառագիտական թանգարան (1993 թվականից՝ հանրապետական)։

2014 թվականից հետո, Ղրիմում թանգարանային աշխատանքների վերակազմավորման ընթացքում, Ղրիմի քաղաքների մի շարք թանգարաններ, օրինակ՝ Ալուշտայի պատմա-գավառագիտական թանգարանը, կցվել են թանգարանին՝ բաժինների տեսքով։ 2022 թվականի նոյեմբերի սկզբին ռուսական բանակի կողմից Խերսոնի արվեստի թանգարանից վերցված արվեստի գործերը տեղափոխվել են Տավրիդայի թանգարան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Постановление Совета Министров Республики Крым № 627 от 20.12.2016 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  2. В Российской Федерации, контролирующей спорную территорию Крыма, является объектом культурного наследия Республики Крым регионального значения; на Украине, в пределах признанных большинством государств — членов ООН границ которой находится спорная территория, — памятником культурного наследия Автономной Республики Крым местного значения
  3. Естественно-исторический музей был основан в 1899 году. Вначале его персонал насчитывал трёх человек: директора губернского энтомолога Сигизмунд Александрович Мокржецкого, зоолога Сергей Алексеевич Зернова и препаратора К. А. Остермана — см. статью: Голоцван Е. В. Хранитель музея // Природа. — 1999. — № 4.
  4. Интервью с директором Херсонского музея, Алиной Доценко(ուկր.) на сайте Украинской Правды

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավրիդայի կենտրոնական թանգարան» հոդվածին։