Տավեռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
ֆր.՝ Taverny[1]
Զինանշան
Blason ville fr Taverny (Val-d'Oise).svg

Taverny Notre-Dame 268.JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես10,48 կմ²
ԲԾՄ92 մետր
Բնակչություն26 576 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ95150[3]
Պաշտոնական կայքville-taverny.fr
##Տավեռնի (Ֆրանսիա)
Red pog.png

Տավեռնի (ֆր.՝ Taverny), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 22 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 12 կիլոմետր դեպի արևելք[4]։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 26 092[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում։ Բացի այդ, Մոնմորանսիի անտառի եզրին՝ Haut-Tertre կոչվող վայրում հայտնաբերվել են բրոնզեդարյան ամրությունների մնացորդներ[6]։ Հետագայում այդ ամրությունները օգտագործել են նաև տարածքում բնակություն հաստատած «փարիզի» կոչվող գալլական ցեղի մարդիկ[7][8]։ Նրանց հիմնած բնակավայրի գալլա-հռոմեական անվանումը եղել է Taberniacum:

Տավեռնիի հին քաղաքամասի կառույցներից Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում ներառվել է միայն Աստվածամոր եկեղեցին՝ 1846 թվականին։ Գոթիկա ոճին բնորոշ ձևերով կառուցված այդ շինությունը 13-րդ դարի սկզբներին հիմնադրել է այս վայրերի այն ժամանակվա տիրակալը՝ Մաթյո Երկրորդ դը Մոնմորամսին (Mathieu II de Montmorency): Շինարարությունը 1240 թվականին ավարտի է հասցրել նրա որդին[9] ·[10] ·[11]:

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է Taberniacum՝ (VIII դար)[12], Taberonacus, Taverniacum և Taverneium՝ 754 թվականին[13]։

Այդ անվանումը, ամենայն հավանականությամբ, ծագում է լատիներեն tabernae բառից, որ նշանակում է իջևանատուն, կրպակ, խրճիթ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 17 292 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 13 357-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,2 տոկոս՝ 1999 թվականի 73,4 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3935 անձանցից 1685-ը սովորողներ էին, 1163-ը՝ թոշակառուներ, 1087-ը չէին աշխատում այլ պատճառներով[14]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 9972 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 22 940 եվրո[15]։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բենժամեն Գոդար (1849-1895), ռոմանտիզմի դարաշրջանի ֆրանսիացի ջութակահար և կոմպոզիտոր
  • Կոնստանտին Պեկյոռ (1801-1887), տնտեսագետ, սոցիալիզմի տեսաբան
  • Մոնմորանսիների ազնվականական տոհմը
  • Էմիլ Բլավե (1838-1932), ժուռնալիստ, վիպասան, լիբրետիստ
  • Վանդա Լանդովսկա (1879-1959), դաշնակահարուհի, կլավեսինահարուհի, մանկավարժ
  • Միշել Սենեշալ, օպերային երգիչ, մանկավարժ
  • Ժակլին Ռոբեն (1917-2007), դաշնակահար, Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ով հինգ անգամ արժանացել է Charles Cros ակադեմիայի գլխավոր մրցանակին, հեղինակ է 90-ից ավել ձայնագրությունների։ Տավեռնիի կոնսերվատորիան նրա անունն է կրում։
  • Ֆրանսիացի ռեփեր Kaaris-ը մանությունն անց է կացրել Տավեռնիում[16] :
  • Կլեռ Վուազեն, մաթեմատիկոս

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները(Cassini[17] и INSEE[18]):

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտեմբ Տարեկան
Ամսվա առավել. ջերմ. (°C) 6 7 11 14 18 21 24 24 21 15 9 7 14,8
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) 1 1 3 6 9 12 14 14 11 8 4 2 7,1
Միջին ջերմաստ. (°C) 4 4 7 10 14 17 19 19 16 12 7 5 11,2
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[19]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christine Jablonsky - Taverny Histoire d'un Terroir, Taverny, 1991, pages totales=130, isbn=9782950595706
  • Eugène Lefèvre-Pontalis - Église de Taverny, Congrès archéologique de France, LXXXII session tenue à Paris en 1919, éditeur - A. Picard / Levé, Paris, volume 82, année 1920, pages 50-69 | issn=0069-8881 | url texte=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k356891/f59.image | consulté le=3 décembre 2012 | id=}}
  • Alain Rousseau - Taverny de 754 à 1958, éditeur - Ville de Taverny, Taverny, 1982, pages totales=216
  • Laure Schauinger - Notre-Dame de Taverny, éditeur Ville de Taverny, Taverny, 1998, pages totales=88 | isbn=2950595731
  • Gérard Soury, Nathalie Leroy - Objectif Taverny: 1845-1983, éditeur - I.G.S. édition, Taverny, 1983, pages totales=128 | isbn=2904751009

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2018INSEE, 2020.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. http://www.ville-taverny.fr/article.php3?id_article=2958 |titulo=Fouilles archéologiques à Taverny |acessodata=2017-12-27 |arquivourl=https://archive.is/20120605045610/http://www.ville-taverny.fr/article.php3?id_article=2958 |arquivodata=2012-06-05 |urlmorta=yes }}
  7. http://www.ville-taverny.fr/rubrique.php3?id_rubrique=19 |titulo=L’histoire de Taverny |acessodata=2017-12-27 |arquivourl=https://web.archive.org/web/20081115002242/http://www.ville-taverny.fr/rubrique.php3?id_rubrique=19 |arquivodata=2008-11-15 |urlmorta=yes }}
  8. http://www.valdoise.fr/7965-taverny-de-l-age-du-bronze-a-l-epoque-gauloise.htm |titulo=Taverny : De l'âge du bronze à l'époque gauloise |acessodata=2017-12-27 |arquivourl=https://web.archive.org/web/20110108172307/http://www.valdoise.fr/7965-taverny-de-l-age-du-bronze-a-l-epoque-gauloise.htm |arquivodata=2011-01-08 |urlmorta=yes }}
  9. | prénom1=Laure | nom1=Schauinger | titre=Taverny - Notre-Dame-de-l'Assomption | périodique=Églises du Val-d’Oise : Pays de France, vallée de Montmorency | éditeur=Société d’histoire et d’archéologie de Gonesse et du Pays de France | lieu=Gonesse | année=2008 | pages=270-273 | isbn=9782953155402}}.
  10. | prénom1=Eugène | nom1=Lefèvre-Pontalis | lien auteur1=Eugène Lefèvre-Pontalis | titre=Église de Taverny | périodique=Congrès archéologique de France, LXXXII session tenue à Paris en 1919 | éditeur=A. Picard / Levé | lieu=Paris | volume=82 | année=1920 | pages=50-69 | issn=0069-8881 | url texte=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k356891/f59.image | consulté le=3 décembre 2012 | id=}}.
  11. | prénom1=Claude | nom1=Adam | prénom2=Jean-Claude | nom2=Cavard | prénom3=Amélie | nom3=Marty | prénom4=Laure | nom4=Schauinger | titre= Le patrimoine des communes du Val-d’Oise | sous-titre=Taverny | périodique=Collection Le Patrimoine des Communes de France | éditeur=Flohic Éditions | lieu=Paris | volume=II | mois=octobre | année=1999 | pages=851-859 | isbn=2-84234-056-6}}.
  12. Stéphane Gendron, La toponymie des voies romaines et médiévales, page 103.
  13. Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  14. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013  (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  15. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013  Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  16. https://www.20minutes.fr/culture/1708143-20151014-kaaris-vais-rapper-jusque-40-ans 
  17. http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
  18. INSEE: Population depuis le recensement de 1962
  19. L'aéroport Roissy-Charles-de-Gaulle distant de 20 kilomètres à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]