Տասներկու առաքյալներ (Ավստրալիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
12Apostles 0201.jpg

Տասներկու առաքյալներ (անգլ.՝ The Twelve Apostles), կրաքարային ժայռերի խումբ օվկիանոսում, Փորտ Քեմպբելլ աղգային պարկի հարևանությամբ, տեղակայված է այսպես կոչված Մեծ օվկիանոսային ճանապարհին Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։ Նրանց արտաքին տեսքերը և միմյանցից ոչ մեծ հեռավորության վրա գտնվելը այս վայրը դարձրել են հայտնի զբոսաշրջային վայր։ Ժայռերից որոշների բարձրություն մոտ 45 մ է։ Սկզբում տեղանք անվանում էին Սոու էնդ Փիգլետս («Խոզը և խոճկորները»), այն 20-րդ դարում[1] վերանվանվել է կոչվելով «The Twelve Apostles» («Տասներկու առաքյալներ»)[2], ընդ որում խմբում կար միայն ինը ժայռ։ Սոունը («Խոզ») դա կզղին էր, իսկ Փիգլետս («խոճկոր») առանձնացված ժայռերը։ Ներկայումս ժայռերը ութն են, քանի որ նրանցից մեկը 2005 թվականին փլվել է, չդիմանալով էրոզիայի ազդեցությանը[3]։

Տասներկու առաքյալները գտնվում են Մեծ օվկիանոսային ճանապարհին, Պորտ Քեմբել և Պրինստոն քաղաքների միջև[4]։ Տասներկու առաքյալները Վիկտորիա նահանգի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է և ամենաշատ այցելվողներից մեկը Ավստրալիայում։ 2000-ական թվականների սկզբին այս ճանապարհին կառուցվել է զբոսաշրջային կետրոն։ Զբոսաշրջիկների շրջանում տարածված է նաև ժայռերի շուրջ ուղղաթիռով թռչելը։

1964 թվականին ժայռերն ընդգրկվել են յուրօրինակ կրաքարե գոյացությունների պահպանման նպատակով ստեղծված Փորտ Քեմպբելլ աղգային պակի մեջ։ Արգելոցի ներկայիս տարածքը զբաղեցնում է 17,5 կմ2[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ксавье Ла Канна и Мэтью Мёрфи. Ninth Apostle crumbles (անգլ.) на сайте theage.com.au, 3 июля 2005
  2. The Twelve Apostles Sign (անգլ.) на сайте freephotooftheday.com, 18 марта 2007
  3. «Sea claims Australian 'apostle'» (անգլերեն)։ news.bbc.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-4-7 
  4. Great Ocean Road — 12 Apostles (անգլ.) на сайте visitvictoria.com
  5. «Скалы 12 апостолов – уникальное место Австралии»։ proboating.ru։ Վերցված է 2016-06-04