Տասներեքերորդ թաղամաս: Ուլտիմատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում
Banlieue 13 Ultimatum
Banlieue 13 Ultimatum poster.jpg
Պատրաստ ե՞ս թարմացված տարբերակին
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ, մարտարվեստական ֆիլմ, թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ և քրեական
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվական2009
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորPatrick Alessandrin?
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներԴավիդ Բելլ, Cyril Raffaelli?, La Fouine?, Դանիել Դյուվալ, Էլոդի Յունգ, Francis Coffinet?, François Bureloup?, Ֆրանս Բուայե, Ֆրեդերիկ Շու, James Deano?, Laurent Saint-Gérard?, Lise Lamétrie?, MC Jean Gab'1?, Մուսա Մաասկրի, Ֆիլիպ Տորետոն, Pierre-Marie Mosconi?, Rim'K?, Salvatore Rombi?, Sophie Ducasse?, Thierry Redler? և Քսավիե դե Գիլեբոն
ՄոնտաժՋուլիեն Ռեյ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
ԿինոընկերությունEuropaCorp և Canal+
Տևողություն101 րոպե
ՆախորդՏասներեքերորդ թաղամաս
Պաշտոնական կայքէջ

«Տասներեքերորդ թաղամաս: Ուլտիմատում» (ֆր.՝ Banlieue 13 Ultimatum) ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ՝ ռեժիսոր Պատրիկ Ալեսսանդրեն։ Ֆրանսիայում պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվական. առաջին մասի իրադարձություններից հետո անցել է երեք տարի։ Կառավարությունն այդպես էլ չի իրականացրել պատի հեռացման խոստումները։ Ընդհակառակը, խղճուկ արվարձանը մայրաքաղաքից առանձնացնող պատը ավելացել է, բարձրացել և ավելի շատ թաղամասեր է սահմանազատում քաղաքակրթությունից։ Պատի մյուս կողմում իշխում են հինգ ավազակախմբեր, որոնք վերահսկում են էթնիկ շրջանները։ Հանցագրծությունները կրկնապատկվել են։ Նույնիսկ երեխաները զենքը ձեռքներին թմրանյութ են վաճառում։ Կառավարությունը ավելի քան երբևէ հետաքրքրված է «խնդրի կարգավորմամբ», և հետախուզական ծառայությունները անկարգություններ են հրահրում։ Լեյտոն և Դամյենը ստիպված են լինում նորից միավորել ջանքերը, որպեսզի Փարիզը փրկեն քաոսից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի տեսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու րոպե տասը վայրկյան տիտրերից հետ երևում է փոքր գաղտնի տեսարան։ Սեղանի մոտ նստած են հանրապետության նախագահը, Լեյտոն, Դամյենը և 13-րդ թաղամասի հանցագործ խմբավորումների առաջնորդները։ Նախագահը նրանց գլանակներ է հյուրասիրում և հարցնում 13-րդ թաղամասի խոստացված վերակառուցման մասին։

Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրվում էր հաջորդը նկարահանել Տասներերքերորդ թաղամաս. Ցուրտ քառակուսի ֆիլմը։ Սակայն ավելի ուշ աշխարհին ներկայացվեց ուրիշ նախագիծ՝ «Աղյուսե առանձնատուն» (անգլ. Brick Mansions)։ Ֆիլմը առաջին մասի վերաէկրանավորումն է։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2013 թվականի ապրիլի 30-ին։ Նախկինի պես Լեյտոյի դերը խաղում է Դավիդ Բելը, իսկ Դամյենինը՝ Պոլ Ուոքերը։

Ֆիլմն էկրան է բարձրացել 2014 թվականի մայիսի 1-ին՝ ի հիշատակ 2013 թվականի աշնանը Պոլ Ուոքերի ողբերգական մահվան հետ։

Դիտել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]