Տասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում
Banlieue 13 Ultimatum
Banlieue 13 Ultimatum poster.jpg
Պատրաստ ե՞ս թարմացված տարբերակին
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանր Մարտաֆիլմ
Թեմա կազմակերպված հանցագործություն
Թվական 2009
Պրեմիերա 2009, փետրվարի 18
Լեզու ֆրանսերեն
Ռեժիսոր Պատրիկ Ալեսսանդրեն
(ֆր. Patrick Alessandrin)
Պրոդյուսեր Լյուկ Բեսոն
Ֆրանկ Լեբրետոն
(ֆր. Franck Lebreton)
Անջելիա Վլայսավլևիչ
Սցենարի հեղինակ Լյուկ Բեսոն
Դերակատարներ Դավիդ Բելլ, Cyril Raffaelli, La Fouine, Daniel Duval, Էլոդի Յունգ, Francis Coffinet, François Bureloup, Frans Boyer, Ֆրեդերիկ Շու, James Deano, Laurent Saint-Gérard, Lise Lamétrie, MC Jean Gab'1, Մուսա Մաասկրի, Philippe Torreton, Pierre-Marie Mosconi, Rim'K, Salvatore Rombi, Sophie Ducasse, Thierry Redler և Xavier de Guillebon
Օպերատոր Ժան Ֆրանսուա Էնսժեն
Պատմվածքի վայր Փարիզ
Նկարահանման վայր Փարիզ
Կինոընկերություն EuropaCorp
Տևողություն 101 րոպե
Նախորդ Տասներեքերորդ թաղամաս
Հաջորդ Տասներեքերորդ թաղամաս. Աղյուսե առանձնատներ
IMDb ID 1247640
Պաշտոնական կայքէջ

«Տասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում» (ֆր.՝ Banlieue 13 Ultimatum) ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ՝ ռեժիսոր Պատրիկ Ալեսսանդրեն։ Ֆրանսիայում պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվական. առաջին մասի իրադարձություններից հետո անցել է երեք տարի։ Կառավարությունն այդպես էլ չի իրականացրել պատի հեռացման խոստումները։ Ընդհակառակը, խղճուկ արվարձանը մայրաքաղաքից առանձնացնող պատը ավելացել է, բարձրացել և ավելի շատ թաղամասեր է սահմանազատում քաղաքակրթությունից։ Պատի մյուս կողմում իշխում են հինգ ավազակախմբեր, որոնք վերահսկում են էթնիկ շրջանները։ Հանցագրծությունները կրկնապատկվել են։ Նույնիսկ երեխաները զենքը ձեռքներին թմրանյութ են վաճառում։ Կառավարությունը ավելի քան երբևէ հետաքրքրված է «խնդրի կարգավորմամբ», և հետախուզական ծառայությունները անկարգություններ են հրահրում։ Լեյտոն և Դամյենը ստիպված են լինում նորից միավորել ջանքերը, որպեսզի Փարիզը փրկեն քաոսից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի տեսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու րոպե տասը վայրկյան տիտրերից հետ երևում է փոքր գաղտնի տեսարան։ Սեղանի մոտ նստած են հանրապետության նախագահը, Լեյտոն, Դամյենը և 13-րդ թաղամասի հանցագործ խմբավորումների առաջնորդները։ Նախագահը նրանց գլանակներ է հյուրասիրում և հարցնում 13-րդ թաղամասի խոստացված վերակառուցման մասին։

Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրվում էր հաջորդը նկարահանել Տասներերքերորդ թաղամաս. Ցուրտ քառակուսի ֆիլմը։ Սակայն ավելի ուշ աշխարհին ներկայացվեց ուրիշ նախագիծ՝ «Աղյուսե առանձնատուն» (անգլ. Brick Mansions)։ Ֆիլմը առաջին մասի վերաէկրանավորումն է։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2013 թվականի ապրիլի 30-ին։ Նախկինի պես Լեյտոյի դերը խաղում է Դավիդ Բելը, իսկ Դամյենինը՝ Պոլ Ուոքերը։

Ֆիլմն էկրան է բարձրացել 2014 թվականի մայիսի 1-ին՝ ի հիշատակ 2013 թվականի աշնանը Պոլ Ուոքերի ողբերգական մահվան հետ։

Դիտել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]