Տասմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՏԱՍՄԱՆԻԱ (Tasmania), կղզի Ավստրլիայի հվ–արլ–ում։ Մայր ցամաքից բաժանվում է Բասի նեղուցով։ Հարակից կղզինրի հետ Ավստրալիական Միության նահանգն է։ Տարածությունը 68,3 հզ․ կմ2 է, բն․ 417,7 հզ․ (1979), վարչական կենտրոնը՝ Հոբարտը։ Կղզին հանդիսանում է Ավստրալիայի Զրբաժան մեծ լեռնաշղթայի շարունակությունը։ Աֆերին առաջացել են բազմաթիվ ծոցեր։ Ռելիեֆում գերակշռում են զառիթափ լանջերով սարավանդներն ու բարձրավանդակները։ Առավելագույն բարձրությունը 1617 г/ է (Օսա լեռ)։ Կլիման հս–ում մերձարևադարձային է, հվ–ում՝ բարեխառն, խոնավ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 8°C է, փետրվարինը՝ 17°Շ, տարեկան տեղումները՝ 600–2800 г/г/։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ հիդրոռեսուրսներով։ Կենտր․ սարավանդում կան սառցադաշտային լճեր։ Տիրապետում են խոնավ անտառները (էվկալիպտ, մշտականաչ հաճարենի) և․ ալպյան մարգագետինները։ Տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունահանում են պղնձի, երկաթի, բազմամետաղային, ցինկի, կապարի, ոսկու, արծաթի հանքանյութ, քարածուխ։ Կա գունավոր մետալուրգիա, թաղանթանյութի, թղթի, տեքստիլ, սննդի արդյունաբերություն։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, բանջարեղեն, զբաղվում՝ այգեգործությամբ։ Խոշոր նավահանգիստը Հոբարտն է։ Հայտնագործել է Ա․ Տուսսմանը, 1642 թ.-ին։

ՏԱՍՄԱՆՑԻՆԵՐ, Տասմանիա կղզու արմատական բնակչությունը (լիովին ոչնչացվել են անգլ․ գաղութարարների ձեռքով 1803–1876 թթ.-ին)։ Մոտավոր հաշվարկներով՝ XIX դ․ սկզբին Տ–ի թիվը հասել է մի քանի հզ․ մարդու։ Տնտեսության, տեխնիկայի և մշակույթի զարգացման մակարդակով նրանք եղել են ամենահետամնաց էթնիկ, խմբերից մեկն աշխարհում։ Տասմանիայի ցեղային լեզուներն ու բարբառները, ինչպես նաև հասարակական կարգը գրեթե ուսումնասիրված չեն։ Որոշված չէ նաև նրանց ծագման խնդիրը։ Տասմանիայի մեջ կրոն, հավատալիքների գոյության վերաբերյալ տեղեկությունները հակասական են, և գիտնականները գնահատում են տարբեր կերպ։