Տառաֆալ (համակենտրոնացման ճամբար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Տառաֆալ (պորտուգալերեն՝ Campo de Concentração do Tarrafal), պորտուգալական համակենտրոնացման ճամբար, որը գտնվել է Կաբո Վերդե կղզեխմբի Սանտյագո կղզում՝ Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ։ Բնորոշվել է որպես «Campo da Morte Lenta» («դանդաղ մահվան ճամբար»)[1]։

Փաստացի սկսել է գործել 1936 թվականի հոկտեմբերի 18-ից, բռնապետ Անտոնիո դի Օլիվեյրա Սալազարի իշխանության ժամանակաշրջանում, երբ երկրում շարունակում էր գործել մահապատժի վերացման մասին նախկինում ընդունված օրենքը։ Սկզբնական շրջանում համակենտրոնացման նորաբաց ճամբարն են ուղարկվել գլխավորապես վարչակարգի այն հակառակորդները, ովքեր 1934 թվականի հունվարի 18-ին մասնակցել էին Մարինյա Գրանդեում բռնկված ապստամբությանը, և այն նավաստիները, ովքեր մասնակցել էին ռազմածովային նավատորմի նավերում 1936 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընդվզումներին (ընդհանուր առմամբ 152 մարդ)։ Համակենտրոնացման ճամբարն իր գործունեությունը պաշտոնապես սկսել է 1936 թվականի հոկտեմբերի 29-ից, երբ Լիսաբոնից այստեղ է հասցվել կալանավորների առաջին ստվար խումբը։ Բանտարկյալների մեջ մեծ թիվ էին կազմում ընդդիմադիր գործիչները (այդ թվում՝ բազմաթիվ կոմունիստներ), ինչպես նաև քաղաքական այն հանցագործները, ովքեր առավել ծանր հանցանքներ էին գործել կամ մասնակցել էին բանտերում տեղի ունեցած ընդվզումների։ Տառաֆելը համարվում էր Պորտուգալիայի ամենադաժան, ամենաահավոր կալանավայրը։ Այնտեղ տանջամահ են արվել առնվազն 32 բանտարկյալ։

Համակենտրոնացման ճամբարը 1954 թվականին փակվել է, սակայն 1961-ին վերսկսել է գործել. նոր ժամանակներում այստեղ հիմնականում ուղարկվել են աֆրիկյան գաղութների ազատագրական պայքարի առաջնորդներ։

1974 թվականին տեղի ունեցած Կարմիր մեխակների հեղափոխությունից և Estado Novo («Նոր պետություն») անվանումով պատմության մեջ մտած սալազարյան բռնապետությանը վերջ տալուց մեկ շաբաթ անց ճամբարը փակվել է։ 2009 թվականին վերածվել է Դիմադրության թանգարանի, քայլեր են ձեռնարկվել այն ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար։ 2016 թվականի օգոստոսի 14-ին Կաբո Վերդեի կառավարությունը Տառաֆալի համակենտրոնացման ճամբարը ներառել է ազգային ժառանգության ցանկում[2], ճամբարի պաշտոնական բացման օրը՝ հոկտեմբերի 29-ը հռչակել Հակաֆաշիստական դիմադրության օր[2]:

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (World Monument Fund) Տառաֆալի թանգարանն ընդգրկել է առավել հաճախ այցելվող 100 հուշանձանների ցանկում[3]։

Ողջ մնացած բանտարկյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառաֆալի համակենտրոնացման ճամբարում գարծի դրված ամենօրյա կտտանքներին դիմացել ու ողջ են մնացել մի շարք բանտարկյալներ, այդ թվում՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • LEAL, Américo Lázaro. Manuel da Luz Graça : Tarrafalista Setubalense : Campo de Concentração Tarrafal... Fascismo Nunca Mais. Setúbal : União dos Resistentes Antifascistas Portugueses (URAP), 2006.
  • MELO, António. Adriano Moreira Reabriu o Tarrafal há 50 Anos como Ministro de Salazar.
  • SOUSA, Franco de. Tarrafal, testemunhos: trabalho colectivo de sobreviventes do Tarrafal. Lisboa, Editorial Caminho, 2.ª ed., 1978.
  • Cândido de Oliveira. Tarrafal, o pântano da morte. Lisboa, República, 1974.
  • PEDRO, Edmundo. Memória: um combate pela liberdade. Lisboa, Âncora Editora, 2007.
  • Edmundo Pedro foi para o Tarrafal em 1936, com 17 anos, e esteve lá até 1945.
  • ROCHA, Francisco Canais. O Campo de Concentração do Tarrafal (1936-1954) Արխիվացված 2011-07-26 Wayback Machine.
  • RODRIGUES, Manuel Francisco. Tarrafal: o diário da B5. Porto, Brasília Editora, 1974.
  • RUSSELL, Miguel Wagner Russell. Recordações dos tempos difíceis. Lisboa: Avante, 1976, 132p.
  • SOARES, Francisco. Tarrafal, campo da morte lenta. Lisboa, Editorial Avante!, 3.ª ed., 1977.
  • TAVARES, José Manuel Soares. O Campo de Concentração do Tarrafal: a origem e o quotidiano (1936-1954). Lisboa, Colibri, 2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tarrafal: O Campo da Morte Lenta — Deutsche Welle
  2. 2,0 2,1 Silva, 2018, էջ 28
  3. Monument Watch List Արխիվացված 2009-01-05 Wayback Machine World Monument Fund
  4. «Morreu dirigente histórico do PS Edmundo Pedro». Jornal de Notícias. 2018 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Pedro Soares - Destacado dirigente do Partido Comunista Português Resistente antifascista». PCP. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառաֆալ (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։