Տառաձուլական արտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տառաձուլական արտադրություն, բառաձուլական արաադրություն, ձուլման եղանակով տպարանային ապա տառի պատրաստում՝ ձեռքի շարվածքի և այլ շարվածանյութերի համար։ Ձեռքի շարվածքի առաջին տառաձուլվածքըն ստեղծել է Ցո․ Գոււոենբերգը մոտ 1440 թվականին։ 1838 թվականին Դ․ Բրյուսը (ԱՄՆ) ստեղծել է տպատառի ձուլման առաշին ձեռքի հաղորդակով մեքենան, իսկ 1862 թվականին Ի․ Զոնսոնը (Մեծ Բրիտանիա)՝ մեխանիկական հաղորդակով ունիվերսալ մեքենա։ Շարվածքի տպատառը և այլ շարվածանյութերը հիմնականում ձուլում են ձեռքի շարվածքի տպատառի պատրաստման սխեման․ 1․ տառի նկարը, 2, տառահայր, 3․ տառամայր, 4․ ձուլակաղապար (ա․ տառամայր, բ․ կաղապարի պատեր, գ․ համաձուլվածքով լցված խոռոչ), 5․ պատրաստի լիաեր տառաձուլական գործարաններում, ինչպես նաե անմիջականորեն խոշոր պոլիգրաֆիական ձեռնարկություններում։ Շարվածաձուլման և լուսաշարվածքի մեքենաների ու ավտոմատների օգտագործման շնորհիվ տպատառի արտադրության պրոցեսը հետզհետե կրճատվում է։ Նոր տպատառի պատրաստման տեխնոլոգիան բաղկացած է հետևյալ պրոցեսներից, տպատառի գրաֆիկական պատկերի մշակում և հաստատում, վայրի պատրաստում, լիստերի ձուլում և դրանց կոմպլեկտավորում։ Տպատառի տառամայրն անհրաժեշտ է ձուլածո տպաձև ստանալու համար և իրենից ներկայացնում է տառի կամ նշանի խորացված պատկերով մետաղական (հաճախ պղնձե) չորսու։ Տառամայր ստանալու համար թղթի վրա ստանում են տառի գրաֆիկական պատկերը, հանում ձևանմուշ, ապա պատրաստում (պանտոգրաֆ մեքենայով) տառահայր։ Վերջինը մամլիչի միջոցով սեղմում են պղնձե սալիկին՝ ստանում տառամայր։ Տառամայր կարելի է պատրաստել նաև մեքենայական փորագրման եղանակով՝ օգտագործելով տառի նկարի մետաղական ձևանմուշը։ Տպատառի ձուլումն իրականացվում է տառաձուլական ավտոմատներում․ տառամայրը տեղավորում են ավտոմատի մեջ, ուր ճնշման տակներմղվում է տպագրական համաձուլվածքը (գունավոր մետաղների, սովորաբար, կապարի, անտիմոնի, անագի համաձուլվածք), որի պնդացումից ստացվում է լիտեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 592 CC-BY-SA-icon-80x15.png