Տապիո Ռաուտավաառա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տապիո Ռաուտավաառա
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1915(1915-03-08)[1][2][3]
ԾննդավայրPirkkala, Պիրկանմաա, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1979(1979-09-25)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրOulunkylä, Հելսինկի[4]
ԳերեզմանMalmi cemetery
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունբանաստեղծ, երգիչ, javelin thrower, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կինոդերասան և ստուդիական երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
 Tapio Rautavaara Վիքիպահեստում

Կաջ Տապիո Ռաուտավաառա (մարտի 8, 1915(1915-03-08)[1][2][3], Pirkkala, Պիրկանմաա, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1979(1979-09-25)[1][2], Oulunkylä, Հելսինկի[4])[6][7] ֆինն երգիչ (բաս-բարիտոն), մարզիկ և կինոդերասան։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայ Տապիո Ռաուտավաարանը ծնվել է Պիրկալայի (այժմ Նոկիա) ինքնավար շրջանում, Տամպերե արդյունաբերական քաղաքի արվարձանում՝ Հենրիկ Կերտուլայի և Հիլդա Ռաուտավաարայի ընտանիքում։ Նրա ծնվելուց ընդամենը 3 շաբաթ անց վերջինիս մայրը տեղափոխվեց Հելսինկիի Օուլունկյուլ կոչվող արվարձան, որտեղ նա անցկացրել էր իր կյանքի տարիները։ Նրա հայրը շատ հազվադեպ էր տանը լինում, և շուտով մեկընդմիշտ լքեց ընտանիքը։ 1921 թվականին Տապիոն և նրա մայրը տեղափոխվեցին Տամպերե։ Ռաուտավաարան հաճախ էր կոնֆլիկտներ ունենում պահպանողական ուսուցիչների հետ իր ծագման պատճառով։ Տապիոն գրպանի գումար վաստակում էր Ֆինլեյսոնի տեքստիլ գործարանի տեղի աշխատողներին սոցիալիաստական թերթեր վաճառելով։ Չորս տարի անց ընտանիքը վերադարձավ Օուլունկյուլ, որտեղ Ռաուտավաարան ապրել է իր կյանքի մնացած մասը։

1920-ական թվականների վերջին Ռաուտավաարան միացավ «Օուլունկյուլ աստղ» կոչվող սպորտային ակումբին աթլետիկա պարապելու նպատակով[8]։ Վերջինիս ֆորմալ կրթությունն ավարտվեց տարրական մակարդակի վրա։ 1939 թվականին ֆիննական ձմեռային պատերազմի սկսվելուն պես, նա աշխատել է, որպես թերթեր բաժանող, ճանապարհային բանվոր, անտառահատ և պահեստագործ կոոպերատիվ գործարանում։ Նրա ազգային զինվորական ծառայությունն անցել է ֆիննական ռազմածովային նավատորմում 1930-ականների կեսերին[8]։

Պատերազմի տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկիզբ առավ ձմեռային պատերազմը, ռազմածովային նավատորմը ակտիվ մասնակցություն չէր ցուցաբերում պատերազմին, այդ իսկ պատճառով Ռաուտավաարային թույլատրեցին աշխատանքը շարունակել գործարանում։ Սակայն, երբ պատերազմը նոր թափ առավ, նրան ընդգրկեցին բանակի շարքերը, և պատերազմի առաջին տարվա ընթացքում նրան ուղարկեցին ռազմաճակատի առաջնագիծ։ 1942 թվականի ամռանը Ռաուտավաարան տեղափոխվեց մի մասնաշենք, որտեղ նա 2 տարի շարունակ աշխատեց, որպես ռադիոալրագրող սահմանային գոտում տեղակայված ռադիոկայաններից մեկում (Աունուս)։ Այդ ընթացքում նա հայտնիություն ձեռք բերեց զինվորականների շրջանում[6]։ 1944 թվականի ամռանը ֆինները ստիպված էին լքել Արևելյան Կարելիան, ինչն էլ վերջ դրեց Ռաուտավաարայի ռադիոլրագրողի կարիերային։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուտավաարան տաղանդավոր նիզակակիր և աղեղնաձիգ էր։ 1937 թվականին վերջինս ներկայացրել է Ֆինլանդիայի աշխատավորների սպորտի ֆեդերացիան Անտվերպենի աշխատավորների օլիմպիադայում, նիզակի նետման մեջ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, զիջելով միայն իր հայրենակից Էրքի Աուտոգենին[8] ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1946 թվականին Ռաուտավաարան նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, 1948թվականին Օլիմպիական ոսկե մեդալ, իսկ 1944–45 և 1947–49 թվականներին՝ հինգ ազգային տիտղոս։ 1950 թվականին նա նաև հինգերորդ տեղն Է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում։ 1958 թվականի աշխարհի առաջնության նետաձգության մրցաշարում Ռաուտավաարան նվաճեց թիմային ոսկե մեդալ, իսկ 1955 թվականին՝ ազգային տիտղոս[6] ։

Երաժշտական և դերասանական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Ռաուտավաարան ծանոթացավ Ռեյնո Հելիսմաայի հետ, ով դարձավ նրա առաջին ամենահայտնի հիթի՝ «Reissumies ja kissa» (Ճանապարհորդն ու կատուն) բառերի հեղինակը։ Կոմպոզիտոր Տոյվո Կերկին միացավ այդ թիմին, որը հաջորդ տասնամյակի ընթացքում թողարկեց բազմաթիվ նոր հիթեր։ Բացի այդ, Ռաուտավաարան ինքն է բառեր հորինել իր ստեղծագործությունների համար։ Վերջինս նաև ստացել է ոսկե մրցանակներ իր հետևյալ ստեղծագործությունների համար՝ «Isoisän olkihattu» (Պապիկի ծղոտե գլխարկը), «Vain merimies voi tietää» (Միայն նավաստին կարող Է իմանալ) և «Häävalssi» (Հարսանեկան վալս)։ Առաջին ստեղծագործությունը գրվել և գործիքավորվել է Ռաուտավաարայի կողմից, իսկ երկրորդի բառերի հեղինակը Սաարի Հեյկին էր։ Ռաուտավաարան, Հելիսմաան և Էսա Պակարինենը համերգներով հանդես են եկել Ֆինլանդիայում 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին ։ Նրանց ճամփորդությունը դադարեց անձնական խնդիրներ ունենալու պատճառով, սակայն սա չխանգարեց Ռաուտավաարային, որպեսզի նա շարունակեր Հելիսմայի հետ աշխատանքը, մինչև վերջինս կմահանար 1965 թվականին։ Մինչև 1979 թվականը՝ Ռաուտավաարայի մահանալը, նա ձայնագրել է մոտավորապես 300 երգ[6]։

Ռաուտավաարան դարձավ Ֆինլանդիայի ամենասիրված երգիչներից մեկը ։ Նրա ամենահայտնի երգերի ցանկին եմ պատկանում «Isoisän olkihattu» (Պապիկի ծղոտե գլխարկը), «Reppu ja reissumies» (Ուսապարկն ու ճանապարհորդը), «Korttipakka» (Խաղաքարտեր), «Lapin jenkka» (Լապլանդական պար), «Juokse sinä humma» (Վազիր, ձի, վազիր), «Kulkuri ja joutsen» (Թափառաշրջիկն ու կարապը), «Tuopin jäljet» (Գարեջրի բաժակի վրայի նշումները), «Sininen uni» (Կապույտ երազ) and «Anttilan keväthuumaus» (Անտիլայի գարնանային տենդը)[9]։

Ռաուտավաարան նկարահանվել է ֆիննական բազմաթիվ ֆիլմերի գլխավոր դերերում, ենթադրաբար նաև առաջադրվել է Տարզանի գլխավոր դերի համար այն բանից հետո, երբ Ջոնի Վայսմյուլերն ավարտեց իր կարիերան[6]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուտավաարան իր հայտնիության գագաթնակետին հասել է 1950-1960-ական թվականներին։ Դրանից հետո նրա երաժշտությունը իր տեղը զիջեց ռաուտալանկային, տանգոյի երաժշտությանը և հեռուստատեսության հայտնիությանը։ Նա շարունակում էր իր պարբերական ելույթները , սակայն, մինչև կյանքի վերջին օրերը 1970-ական թվականներին նրա փոքր համերգներն ունկընդրում էին միայն համեստ լսարաններում, ինչպիսիք էին հանրախանութները կամ ավարտական միջոցառումները։

Մահ և հարգանքի տուրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի սեպտեմբերի 25-ին Ռաուտավաարան գտնվում էր Տիկուրիլայի լողի կենտրոնում իր «Kultaa, kunniaa, kyyneleitä» գրքի համար նկարահանումներ իրականացնելու։ Նրա հետ էր նաև լուսանկարիչ Պենտի Պեկալան։ Սաունա մուտք գործելուց անմիջապես հետո Ռաուտավաարայի ոտքը սայթաքում է և նա գլուխը հարվածում է հատակին։ Նրան տեղափոխում են մոտակա բժշկական կենտրոն, որտեղ նրա վնասվածքներին լուրջ չեն վերաբերվում, քանի որ աշխատակիցները կարծում էին, որ նա ուղղակի հարբած է եղել ։ Նրա գլուխը վիրակապում են և վերջինիս տուն ուղարկում։ Նրա կինն ու դուստրերը պառկեցնում են նրան ներքնակի վրա հատակին և թողնում իր օֆիսում, որպեսզի վերջինս քնի և հանգստանա։ Հաջորդ գիշեր նա մահանում է արյան զեղումից։ Այդ լուրը նրա դուստրերին պատմում է Ռաուտավաարայի կինը։ Վերջինս դուստրերին ասել էր, որ նա գնացել է, իսկ երբ դուստրերից մեկը հարցրել էր, թե ուր, կինը պատասխանել էր՝ նա մահացել է[10]։

Ռաուտավաարայի գերեզմանը գտնվում է Հելսինկիյում՝ Մալմի գերեզմանատանը[6]։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուտավաարայի հիշատակին նվիրված հուշարձանը կանգնեցված է Հելսինկիյում՝ Ուլունքյուլի կենտրոնական հրապարակում, որտեղ վերջինս անցկացրել է իր կյանքի մեծ մասը[6]։

Փաստավավերագրական ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր վոն Բախը նկարահանել է փաստավեվարագրական ֆիլմ Ռաուտավարայի մասին, որը վերնագրված է հետևյալ կերպ՝ Տափսան Ռաուտավաարայի մահվան տարիներին։ Մեկ այլ ֆիլմ էլ նկարահանվել է 1999 թվականին Թիմո Կոիվուսալոյի կողմից, որի հիմքում վերջինս դրել է Ռաուտավաարայի և Հելիսմայի ճամփորդությունը։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի գարնանը Նոկիայի աշխատավորների թատրոնում բեմադրվել է մի ներկայացում, որը վերնագրված էր Sininen uni (Կապույտ երազ), որի հիմքում ընկած էր Ռաուտավաարայի կյանքը։ Ռաուտավաարայի ազդեցությունը հետագա սերունդների վրա։

Վիլլե Վալոն՝ HIM ֆիննական ռոք-բենդի մենակատարը, Ռաուտավաարային համարում էր ֆիննական երաժշտության մեջ իր համար երբևէ եղած մեծագույն կուռքը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Publicity photograph for Song of Smuggler from 1952.
  • Vain sinulle (1945) (անգլ.՝ Only for you)
  • Synnin jäljet (1946) (անգլ.՝ Marks of sin)
  • Kuudes käsky (1947) (Sixth order)
  • Kultamitalivaimo (1947)
  • Sinut minä tahdon (1949) (I Want You)
  • Aila, Pohjolan tytär (1951) (Aila, Daughter of North)
  • Rion yö (1951) (Night of Rio)
  • Salakuljettajan laulu (1952) (Song of smuggler)
  • Pekka Puupää (1953)
  • 2 hauskaa vekkulia (1953) (2 funny guys)
  • Me tulemme taas (1953) (We are coming again)
  • We Come During Spring (1953)
  • Kummituskievari (1954)
  • Veteraanin voitto (1955)
  • Villi Pohjola (1955) (Wild North)
  • Kaunis Kaarina (1955)
  • Kahden ladun poikki (1958)
  • Molskis, sanoi Eemeli, molskis! (1960)
  • Tähtisumua (1961)
  • X-Paroni (1964)
  • Anna (1970)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Tapio Rautavaara (շվեդերեն)SLS.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1046308351 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Tapio Rautavaara. sports-reference.com
  7. Tapio Rautavaara. trackfield.brinkster.net
  8. 8,0 8,1 8,2 Palmén, Jussi. «Just a Vagabond» (PDF). Rautavaara.net. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. Birchmeier, Jason. «Biography». All Music Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. Hopi, Anna: Iskelmälegenda Tapio Rautavaaran tytär muistelee isänsä traagista kuolemaa: "Laitoimme hänet nukkumaan työhuoneen lattialle", Iltalehti 20 June 2020. Accessed on 20 June 2020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]