Տապիոկայով պուդինգ
| Ենթատեսակ | budino? |
|---|---|
| Առաջացման երկիր | |
| Հիմնական | tapioca? |
Տապիոկայով պուդինգ, քաղցր պուդինգ է, որը պատրաստվում է տապիոկայով և կաթով կամ սերուցքով: Երբեմն օգտագործվում է կոկոսի կաթ՝ ըստ նախընտրության, կամ այն վայրերում, որտեղի խոհանոցում այն տարածված բաղադրիչ է: Այս պուդինգը պատրաստվում է շատ մշակույթներում՝ տարբեր ոճերով և կարող է արտադրվել տարբեր ձևերով[1]: Դրա խտությունը տատանվում է՝ հոսողից մինչև պինդ, որը կարելի է ուտել պատառաքաղով:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուդինգը կարելի է պատրաստել օգտագործելով տապիոկայի տարբեր տեսակներ՝ փաթիլների, ձողիկների և տապիոկայի մարգարիտների տեսքով: Հասանելի են բազմաթիվ կոմերցիոն փաթեթավորված տապիոկայի պուդինգներ[2]։
Տապիոկայով պուդինգի հետ մատուցվող բաղադրիչները ժամանակի ընթացքում տարբեր են եղել: 19-րդ դարում ամերիկյան ոճի տապիոկայով պուդինգի մեջ շաքար չի եղել, բայց մատուցվել է շաքարավազի և սերուցքի հետ[3]: Ի հակադրություն, 18-րդ դարում Բրիտանական կայսրությունում տարածված որոշ բաղադրատոմսերում այն համեմել են դարչինով, կարմիր գինիով և նույնիսկ ոսկրածուծով[4]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տապիոկայով պուդինգի այդքան հայտնի լինելու հիմնական պատճառը տապիոկայի գնդիկները ձեռք բերելու հեշտությունն է եղել՝ համեմատած դրա այլընտրանքի՝ սագոյի հետ: Տապիոկայի մարգարիտները ծագում են կասավա բույսից, որի բերքահավաքի համար ավելի քիչ աշխատուժ է պահանջվում և ավելի արագ է աճում՝ սագոյի համեմատ[5]: Տապիոկայով պուդինգը դառել է արևմտյան երկրների դպրոցական երեխաների ճաշի հիմնական բաղադրիչը, ինչպիսիք են Բրիտանիան, Ավստրալիան և Միացյալ Նահանգները[5]:
Բրիտանացի դպրոցականները այս պուդինգը կատակով անվանում են գորտի ձվեր՝ արտաքին տեսքի նմանության պատճառով[6]: The Guardian-ը այն նկարագրել է որպես «Բրիտանական ամենաատելի դպրոցական պուդինը», անվանելով «ձկան աչք», «գորտի ձվեր» և «ակնագնդի պուդինգ»: Այնուամենայնիվ, այն 21-րդ դարում կարելի է գտնել Michelin-ի աստղերով ռեստորաններում[7]: Հարավային Հնդկաստանում տապիոկայի մարգարիտներից պատրաստված պուդինգը պատրաստվում է փառատոնի ժամանակ, որը հայտնի է որպես jawhuarusee payasam:
Տապիոկայով պուդինգն այն ուտեստներից մեկն է եղել, որը Ռոդ Այլենդի բանակի սպաները կերել են հուլիսի 4-ի տոնակատարություններին՝ Պետերբուրգի պաշարման ժամանակ[8]:
Հուլիսի 15ին նշվում է տապիոկայով պուդինգի ազգային օրը[9]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ It's one of the popular desserts or "Tong Shui" of Chinese culture. It is believed to have derived from the Mayan culture and was brought to China in the late 17th century. «Mango & Tapioca Pearls Dessert». christinesrecipes.com. 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Balston, Catherine (2015 թ․ ապրիլի 13). «Tapioca: the hated school pudding makes a culinary comeback». The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Tapioca Pudding». Tasting History (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-19-ին.
- ↑ «Sago and Tapioca Pudding». British Food: A History (անգլերեն). 2023-08-21. Վերցված է 2024-10-19-ին.
- 1 2 Aquitaine, Ellanor (2024-03-23). «The Rise And Fall Of Tapioca Pudding». Tasting Table (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-19-ին.
- ↑ "School Dinners: Top Of The Slops", Sky News, London, 5 August 2003. Retrieved on 6 November 2011.
- ↑ Balston, Catherine (2015 թ․ ապրիլի 13). «Tapioca: the hated school pudding makes a culinary comeback». The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «What do Americans eat on July 4th?».
- ↑ «National Tapioca Pudding Day». Days Of The Year (անգլերեն). 2024-07-15. Վերցված է 2024-10-12-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տապիոկայով պուդինգ կատեգորիայում։ |