Jump to content

Տաուրօդոնտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաուրոդոնտիզմ
հիվանդության տեսակը Խմբագրել Wikidata
Ենթադասատամների հիվանդություն, rare genetic odontal or periodontal disorder Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունատամնաբուժություն Խմբագրել Wikidata

Տաուրօդոնտիզմ, ատամների կակղանային խոռոչների մեծացում ՝ բիֆուրկացիայի գոտիների գագաթային տեղաշարժով: Այն չի կարող ախտորոշվել կլինիկական նշաններով, քանի որ տաուրօդոնտիկ ատամի պսակը թվում է նորմալ, հարկավոր է ռենտգեն հետազոտություն։ Տաուրօդոնտիզմը հանդիպում է և՛ կաթնատամների, և՛ մշտական ատամների շրջանում։ Լինում է միակողմանի կամ երկկողմանի, ամենից հաճախ հանիպում է մշտական աղորիքների մոտ։ Տաուրօդոնտիզմի հիմքում ընկած մեխանիզմը Հերթվիգի էպիթելային արմատային թիթեղի ուշ ինվագինացիան է կամ դրա ձախողումը, որը հանգեցնում է արմատի բիֆուրկացիայի գագաթային տեղաշարժի[1]։

A
Տաուրօդոնտիզմի տեսակները ըստ Շոուի

Տերմինը առաջարկել է Արթուր Քեյթը։ Այն առաջացել է լատիներեն «taurus» բառից, որը նշանակում է «ցուլ», և հունարեն «ὀδόντος» (odontos), որը նշանակում է «ատամ»՝ այս ատամների և խոշոր եղջերավոր կամ սմբակավոր կենդանիների ատամների նմանության պատճառով[2]։

Տաուրօդոնտիզմի ռենտգենաբանակ բնութագրերը ներառում են՝

  1. կակղանային խոռոչի ցեմենտ-էմալային միացման տեղում նեղացման բացակայություն,
  2. ընդարձակված ուղղանկյունաձև կակղանային խոռոչ,
  3. կակղանային խոռոչի հատակի տեղաշարժում դեպի արմատի գագաթ՝ կարճացնելով արմատները և արմատային ուղիները։

Ավելի վաղ դասակարգման համակարգերը հաշվի են առել միայն կակղանային խոռոչի հատակի ապիկալ տեղաշարժերը, մինչդեռ ավելի ուշ լրացուցիչ դիտարկվել են խոռոչի դիրքը ցեմենտ-էմալային միացման և ալվեոլյար եզրագծի նկատմամբ[3]։

Տաուրօդոնտիզմը դասակարգելու առաջին փորձերից մեկը կատարել է Չ. Ջ. Շոուն[4]։ Նա դիտարկել է կակղանային խոռոչի հատակի ապիկալ տեղաշարժը և տաուրօդոնտիզմը դասակարգել է չորս առանձին տեսակների՝ ցինոդոնտ (նորմալ), հիպոտաուրօդոնտ, հիպերտաուրօդոնտ և մեզոտաուրօդոնտ։

Շիֆման և Չանանել 1978

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ՝ Շիֆմանն ու Չանանելը[5] քանակականացրին տաուրօդոնտիզմի աստիճանը՝ հիմնվելով մաթեմատիկական բանաձևի վրա, որը կապում է անատոմիական ուղենիշները, ինչպես ցույց է տրված վերևի նկարում։ Անատոմիական ուղենիշների հարաբերակցությունը հաշվարկվում է հետևյալ կերպ՝

A
Շիֆման և Չանանել A - կակղանային խոռոչի առաստաղի ամենացածր կետ B - կակղանային խոռոչի հատակի ամենաբարձր կետ C - արմատի գագաթ. D - ցեմենտ-էմալային միացում[5]

Ուղենշանային հարաբերակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որտեղ՝ A = կակղանային խոռոչի առաստաղի ամենացածր կետ, B = կակղանային խոռոչի հատակի ամենաբարձր կետ, և C = ամենաերկար արմատի գագաթ։

Օգտագործելով այս բանաձևը, ատամը համարվում է տաուրօդոնտ, եթե ուղենշանային հարաբերակցությունը ≥ 0.2, և հեռավորությունը կակղանային խոռոչի հատակի ամենաբարձր կետից (B) մինչև ցեմենտ-էմալային միացումը (D) ≥ 2.5 մմ է։ Այս բանաձևի վրա հիմնված ամբողջական դասակարգման համակարգը ներկայացված է ստորև բերված աղյուսակում՝

Դասակարգում Ուղենշանային գործակից
Նորմալ < 0.2
Հիպոտաուրօդոնտ ≥ 0.2 - 0.209
Մեզոտաուրօդոնտ ≥ 0.3 - 0.399
Հիպերտաուրօդոնտ ≥ 0.4 - 0.75

Պատմականորեն, մասնագիտական վեճեր և քննարկումներ են եղել տաուրօդոնտ դասակարգման համակարգերի վերաբերյալ այն մասին, թե

1) ի՞նչ տեղաշարժ և/կամ մորֆոլոգիական փոփոխություն է տեղի ունենում տաուրօդոնտիզմի ժամանակ,

2) դասակարգումը պետք է ինդեքսավորվի աստիճանաբար, թե՞ շարունակական սանդղակով,

3) ներառե՞լ, թե՞ ոչ որոշակի ատամներ տաուրօդոնտիզմի դասակարգման մեջ։

Օրինակ, քանի որ փոքր աղիքները նեղ են առաջահետին հարթությամբ, դժվար է լինում ախտորոշել տաուրօդոնտիզմը ռենտգենոբանորեն։ Հետևաբար, որոշ հետազոտողներ չեն ներառում փոքր աղորիքներն իրենց դասակարգման համակարգերում։ Բացի այդ, քննադատություններ են եղել փոփոխություններ կրող ուղենիշների օգտագործման վերաբերյալ։ Օրինակ, վնասվածքի կամ մաշվածության պատճառով կարող է առաջանալ երրորդային դենտին, որը հետագայում կարող է փոխել որոշ չափումներ. հետևաբար, այս դեպքում տաուրօդոնտիզմ ախտորոշելիս պետք է զգույշ լինել։ Վերջապես, քանի որ այս չափումները բավականին փոքր են, մեծ է հարաբերական սխալմունքների հավանականությունը[3]։

Կլինիկական նկատառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուրօդոնտ ատամները կարող են դժվարություններ առաջացնել ատամնաբուժական բուժումների ընթացքում[3]։ Հիմնականում էնդոդոնտիստները դժվարանում են արմատախողովակները և կակղանային խոռոչը լցավորելուց։

Օրթոպեդներն ու օրթոդոնտները նույնպես պետք է զգույշ լինեն տաուրօդոնտ ատամները որպես հենարան օգտագործելիս։ Բիֆուրկացիայի տարածքի ապիկալ տեղաշարժման պատճառով տաուրօդոնտ ատամը ոչ այդքան ամուր է ամրացված ատամնաբնում։

Անթրոպոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուրօդոնտիզմը դեռևս անթրոպոլոգիական նշանակություն ունեցողախտաբանություն է, քանի որ այն դիտվել է նեանդերթալցիների մոտ[6][7]

Առնչվող վիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև տաուրօդոնտիզմը հաճախ մեկուսացված անոմալիա է, սակայն այն կարող է հանդիպել մի շարք այլ գործընթացների հետ զուգորդված, ինչպիսիք են՝ անկատար ամելոգենեզ, Դաունի համախտանիշ, Կլայնֆելտերի համախտանիշ, Մորի համախտանիշ, Վոլֆ-Հիրշհորնի համախտանիշ, Լոուի համախտանիշ, էկտոդերմալ դիսպլազիա։

Տաուրօդոնտիզմը կարող է կապված լինել՝

  • Հետադիմական բնույթի
  • Պրիմիտիվ օրինաչափության
  • Աուտոսոմալ դոմինանտ հատկանիշի
  • Ատավիզմի
  • X-կապակցված հատկանիշի
  • Մուտացիայի[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Yang, Jie; Wang, Shih-Kai; Choi, Murim; Reid, Bryan M.; Hu, Yuanyuan; Lee, Yuan-Ling; Herzog, Curtis R.; Kim-Berman, Hera; Lee, Moses; Benke, Paul J.; Kent Lloyd, K. C. (2015). «Taurodontism, variations in tooth number, and misshapened crowns in Wnt10a null mice and human kindreds». Molecular Genetics & Genomic Medicine (անգլերեն). 3 (1): 40–58. doi:10.1002/mgg3.111. ISSN 2324-9269. PMC 4299714. PMID 25629078.
  2. ↑ Keith, A. Sir (1916). The antiquity of man. Third edit. (Williams and Norgate), London. Pp. 147-148,473-478.L
  3. 1 2 3 Jafarzadeh, H.; Azarpazhooh, A.; Mayhall, J. T. (2008 թ․ մայիս). «Taurodontism: a review of the condition and endodontic treatment challenges». International Endodontic Journal (անգլերեն). 41 (5): 375–388. doi:10.1111/j.1365-2591.2008.01388.x. ISSN 0143-2885. PMID 18363703.
  4. ↑ Shaw JC (1928) Taurodont teeth in South African races. Journal of Anatomy 62, 476–98.
  5. 1 2 Schiffman A, Chanannel I. Prevalence of taurodontism found in radiographic dental examination of 1200 young adult Israeli patients. Community Dent oral Epidemiol 1978; 6: 200-203.
  6. ↑ «Thames & Hudson Publishers | Essential illustrated art books | The Neanderthals Rediscovered | How Modern Science is Rewriting Their Story». www.thamesandhudson.com. Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին. Վերցված է 2015-12-25-ին.
  7. ↑ Irish, J.D. & Scott, G.R. (2016). A Companion to Dental Anthropology. Wiley Blackwell. Page 197. Retrieved January 14, 2017, from link.
  8. ↑ Dineshshankar, Janardhanam; Sivakumar, Muniapillai; Balasubramanium, AMurali; Kesavan, G; Karthikeyan, M; Prasad, VSrinivas (2014). «Taurodontism». Journal of Pharmacy and Bioallied Sciences (անգլերեն). 6 (5): S13-5. doi:10.4103/0975-7406.137252. ISSN 0975-7406. PMC 4157250. PMID 25210354. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2026-01-26-ին.