Տաշքենդի հռչակագիր (1966)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաշքենդի հռչակագիր, ստորագրվել է հունվարի 10-ին, Հնդկաստանի և Պակիստանի միջև (հունվարի 4-10), ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի մասնակցությամբ։ Հանդիպման նախաձեռնողը ԽՍՀՄ-ն էր, որն իր «բարի ծառայություններն» առաջարկեց Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները (որոնք սրվել էին Քաշմիրի շրջանում 1965 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հնդկա-պակիստանյան զինված ընդհարման կապակցությամբ) կարգավորելու համար։

Դեկլարացիան նախատեսում էր ընդհարման հետևանքները վերացնելու միջոցառումներ, կողմերի զորքերի ետքաշում ընդհարումից առաջ եղած դիրքերը, դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն գործունեություն, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև տնտեսական և առևտրական կապերի վերականգնում և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 574