Տան (քաղաք)
| Մայրցամաք | Եվրոպա | |
|---|---|---|
| Երկիր | Ֆրանսիա | |
| Մայրաքաղաքն է | arrondissement of Thann-Guebwiller, canton of Thann, arrondissement of Thann | |
| Վարչատարածքային միավոր | canton of Thann, Վերին Հռենոս, Upper Alsace, Վերին Հռենոս, arrondissement of Thann-Guebwiller, arrondissement of Thann | |
| Ժամային գոտի | UTC+1, UTC+2 | |
| Բնության հատուկ պահպանվող տարածք | Ballons des Vosges Regional Natural Park | |
| Located in the statistical territorial entity | Area of attraction in Mulhouse, Q3551167 | |
| Associated electoral district | canton of Cernay | |
| Կոորդինատներ | 47°48′24″N 7°6′16″E | |
| Կառավարության ղեկավարի պաշտոն | Mayor of Thann | |
| Անդամակցություն | LES PLUS BEAUX DETOURS DE FRANCE | |
| Բնակչություն | 7769 | |
| Male population | 3716 | |
| Female population | 4064 | |
| Բարձրություն ծովի մակարդակից | 343 մետր, 328 մետր, 922 մետր, 493 մետր | |
| Քույր քաղաք | Gubbio, Tonneins, Bafia, Յոհաննեսբուրգ, Զիգմարինգեն | |
| Սահմանակցում է | Vieux-Thann, Leimbach, Bitschwiller-lès-Thann, Goldbach-Altenbach, Steinbach, Rammersmatt | |
| Մակերես | 12,51 կմ² | |
| Փոստային դասիչ | 68800 | |
| Հեռախոսահամար | +33-3-89-38-53-00 | |
| Պաշտոնական կայք | ville-thann.fr | |
| Հուշարձանների ցանկ | Q14878298 | |

Տան (ֆր.՝ և գերմ.՝ Thann, ալեմանյան բարբառ՝ Dànn), հյուսիս-արևելյան Ֆարնսիայի Գրանդ Էստ ռեգիոնում գտնվող քաղաք և համայնք[1] (նախկին Էլզաս, Լոթարինգիա և Շամպայն-Արդեն), Վերին Հռենոսի գավառ, Տան-Գեբվիլլերի շրջան, Սերնե կանտոն[2]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքը համարվում էր համանուն կանտոնի և շրջանի վարչական կենտորնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1290 թվականին, իսկ քաղաքային իրավունք ստացել է 1360 թվականին։
Գլխավոր ճարտարապետական տեսարժան վայրը Սուրբ Ուբալդայի տաճարն է (фр., Սեն-Տիբո վանական եկեղեցի)։ Եկեղեցին, որի սրաձողի բարձրությունը կազմում է 76 մետր, կառուցվել է 1332-1516 թվականներին և համարվում է Էլզասի ամենագեղեցիկ եկեղեցին․ «Ստարսբուրգյան ամենաբարձրն է, ֆրայբուրգյան ամենամեծն է, իսկ Տանում՝ ամենագեղեցիկը»։ Եկեղեցին համարվում է գոթական ճարտարապետության քրեստոմատիական նմուշը Վերին Հռենոսի տարածաշրջանում։ 1841 թվականից տաճարը ճանաչվել է ֆրանսիական պատմական հուշարձան։

Մինչև Երեսնամյա պատերազմը Տանը պատկանում էր Հաբսբուրգներ դինաստիային։ 1659 թվականին քաղաքը ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV շնորհեց Ջուլիո Մազարինիին։
Սկսած XIX հարյուրամյակից մինչև 1960 թվականը Տանում արագորեն զարգանում էր տեքստիլային արտադրությունը։ Վերջինիս ավելացան նաև քիմիական ձեռնարկությունները (կտորների ներկումը), որը ներկայումս Եվրոպայի գործող քիմիական արտարություններից ամենահինն է։
1870 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում Տանը, ինչպես և ողջ Էլզասը, անցան Գերմանիային։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրնասիան 1914 թվականին հետ է գրավում Տանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940-1945 թվականներին քաղաքը կրկին անցավ Գերմանիային, սակայն 1945 թվականին վերջնականապես վերադարձվես Ֆրանսիային։
Ներկայումս Տան և Ռոզեմոն կոմսերի (Comte de Thann et de Rosemont) տիտղոսը կրում է Մոնակո կայրության կառավարող տան գլխավորը (այս պահին նա Ալբեր II-ն է)։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տան քաղաքը գտնվում է Ֆրանսիայի արևելքում՝ Վերին Հռենոս դեպարտամենտի տարածքում Էլզաս, Լոթարինգիա և Շամպայն-Արդեն տարածքում և տեղակայված է Տուր գետի ափին՝ Վոգեզներ նախալեռներում՝ Մյուլուզից 15 կմ հյուսիս-արևմուտք։ Տան շրջանի վարչական կենտրոնն է (սուպերֆակտուրա)։
Համայնքի մակերեսը 12,51 կմ² է, բնակչությունը՝ 7981 մարդ[3][4] (2006 թվական) կայունության տենդենցով․ 2012 թվականին եղել է 7931 մարդ[5], բնակչության խտությունը 634,0 մարդ/կմ² է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի համայնքի բնակչության թիվը կազմել է 7930 մարդ[6], իսկ 2012 թվականին՝ 7931 մարդ[7]։
| 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2008 | 2011 | 2012 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 7736 | 8318 | 8519 | 7788 | 7751 | 8033 | 7981 | 7964 | 7930 | 7931 |

Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանը համարվում է Էլզասի ամենահայտնի գինեգործական շրջանների կենտրոններից մեկը։ Այնուամենայնիվ, ներկա պահին քաղաքային տնտեսության շահույթի ամենակարևորը համարվում է զբոսաշրջության բիզնեսը։
2010 թվականին աշխատունակ տարիքի 5088 մարդուց (15 մինևչ 64 տարեկան) 3767-ը տնտեսապես ակտիվ էին, 1321-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 74,0%, 1999 թվականին եղել է 71,9%)։ 3767 ակտիվ աշխատունակ բնակչության 3347-ը աշխատում էին (1767 տղամարդ և 1580 կին), բնակչության 420-ը գործազուրկ էին (212 տղամարդ և 208 կին)։ 1321 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 386-ը եղել են ուսանողներ կամ աշակերտներ, 411-ը՝ թոշակառուներ, իսկ ևս 524-ը՝ ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով[10][11]։
2011 թվականի ընթացքում համայնքում հաշվարկվում էր 3537 հարկվող տնային տնտեսություններ, որտեղ ապրում էր 7807․5 մարդ։ Ընդ որում շահույթի միջնարժեքը կազմում էր 18559 եվրո մեկ հարկատուի հաշվարկով[12]։
Տեսարժան վայրեր (պատկերասրահ)
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համայնքի և տաճարի տեսարանը
-
Քաղաքի կենտրոնը
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin». Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Население коммуны Тан» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2011». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2011) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տան (քաղաք)» հոդվածին։ |
| ||||||||||||||||