Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Տանտունի, այս ուտեստը պատկանում է թուրքական խոհանոցին, պատրաստվում է մսից և լոլիկից, այն համարվում է արագ սնունդ։ Տանտունին առաջին անգամ ներկայացվել է Մերսինքաղաքում։
Տանտունի պատրաստելու համար անհրաժեշտ է մանր կտրատած կամ ծեծած հորթիմիս, հնարավոր է նաև հավի միս։ Կտրատած միսը նախ եփվում է աղաջրի մեջ հետո տապակվում թավայում, որին էլ ավելացվում է մանր շերտատած լոլիկը ցանկալի է առանց կեղևի։ Ստացված զանգվածին ավելացվում է բուսայուղ, կծու պղպեղ և համեմունքներ։
Տանտունին ծառայում է որպես միջուկ լավաշի կամ սովորական հացի համար։ Նախքան լցոնելը լավաշը կամ հացը թաթախվում է զագվածի մեջ հյութը ներծծելու համար։ Ըստ ցանկության ավելացվում է կանաչի և սոխ։