Տանտիա Տոպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տանտիա Տոպի
तांत्या टोपे
Tantiatope.jpg
1814-1859
ԾննդավայրՄահարաշտրա
Մահվան վայրՍիփրի
Հրամանատարն էրապստամբած սիփահիներ
Մարտեր/
պատերազմներ
Հնդկական ժողովրդական ապստամբություն

Տանտիա Տոպի (մարաթհի՝ तांत्या टोपे, իրական անունը Ռամչանդրա Փանդուրանգ; ծնվել է մոտ 18141859 թ. ապրիլի 18-ին։ Հանդիսանում է 1857—1859 թթ. Հնդկական ժողովրդական ապստամբության գլխավոր ղեկավարներից մեկը։

Ծնվել է Մահարաշթրա նահանգի Եոլա գյուղում։ Ազգությամբ մարաթհի է։ Ծագում է փեշվա (հնդկական տիտղոս համապատասխանում է վարչապետի պաշտոնին) Բաջի Ռաո II-ին մտերիմ ընտանիքից։ Եղել է Բաջի Ռաոյի որդու՝ Նանա Սահիբի մանկության ընկերը։

Հնդկական ժողովրդական ապստամբության ընթացքում այն բանից հետո, երբ Կանպուրում ապստամբեց սիփահիների կայազորը, Նանա Սահիբը գլխավորեց ապստամբներին, իսկ Տանտիա Տոպիին նշանակեց զորահրամանատար[1]: Տոպին լուրջ քայլեր ձեռնարկեց տեղի առաջնորդներին մոբիլիզացնելու և ուղորդելու նպատակով։ Հանդիսանում է Կանպուրի պաշարման ղեկավարներից մեկը[2]:

Անգլիացիների զորքերի կողմից Կանպուրի գրավումից հետո։ 1857 թվականին ղեկավարում է Գվալիորի ապստամբներին և շարժվում դեպի հարավ՝ ամրապնդվում է Կալպի քաղաքում։ Քաղաքից սկսում է լուրջ վնաս հասցնել ապստամբության ճնշման համար ուղարկված անգլիացիներին։ Լակշմի Բայի և այլ ռազմական գործիչների հետ Կալպիում, Կանպուրում և Գվալիորում վարում է պարտիզանական պատերազմ։ Ճկուն խելքը, անգլիացիների դեմ տածած անսահման ատելությունը և հնարամտությունը նրան մեծ փառքի են հասցնում։

1858 թվականի աշնանը փորձ է կատարում ներխուժել Դեկանի սարահարթ և ապստամբություն կազմակերպել, սակայն անհաջողության մատնվելով ստիպված է լինում նահանջել։ 1859 թվականին Գվալիորում ֆյոդալներից մեկի կողմից մատնվում է և հանձնվում է անգլիացիներին։ Ըստ անգլիական դատարանի դատավճռի Տանտիա Տոպին մահապատժի է ենթարկվում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. East India Company
  2. Mukherjee Rudrangshu (February 1994)։ «The Kanpur Massacres in India in the Revolt of 1857: Reply»։ Past and Present 142: 178–189։ doi:10.1093/past/142.1.178