Տանո (տոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տանո
Dano (단오)
Hyewon-Dano.pungjeong.jpg
ՏեսակCultural, government
ԵնթադասDouble Fifth Festival?
Ամսաթիվ5-րդ ամսվա 5-րդ օրը
ԿապվածDuanwu Festival

Տանո կամ Սուրի Նալ (կորեերեն՝ 단오, 수릿날)՝ կորեական ավանդական տոն, որը նշվում է լուսնային օրացույցի հինգերորդ ամսվա հինգերորդ օրը[1]:

Կորեայի Ազգային Դեմոկրատական Հանրապետությունում պաշտոնապես ոչ աշխատանքային օր է, Հարավային Կորեայի հիմնական ավանդական տոներից մեկն է[2]: Այս տոնի ընթացքում Հարավային Կորեայում մի շարք փառատոներ են անցկացվում, որոնցից մեկը հանդիսանում է Կաննյան փառատոնը: Տանո տոնը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների և մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակի մեջ[3]:

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում այս տոնը նշվում է շատ վաղուց[4]: Այսպես Տանոն Երեք թագավորության դարաշրջանում նշվում էր լավ բերքի համար երախտագիտություն հայտնելով Աստվածներին: «Տանո» անվանումը նշանակում է հինգերորդ լուսնային ամսվա հինգերորդ օրը: Ըստ հնագույն աղբյուրների կորեացիները հինգերորդ լուսնային ամսվա սկզբին ավարտելով ցանքը, հավաքվել են միասին և զվարճացել երգ ու պարով: Այս օրը ընդունված էր միմյանց հովհար նվիրել: Աղջիկների հիմնական զվարճանքը ճոճանակների վրա մրցելն էր: Ճոճանակը կախում էին մեծ ուռենու վրա: Հաղթողները ստանում էին բրոնզե կամ արույրե սպասքի պարագաներ:

Այս օրը կորեացիներն ավանդական ուտելիքներ են պատրաստում, օրինակ՝ բրնձից պատրաստված հաց, այս օրը կոչում են նաև Սուրիի օր:

Անցյալում Տանոն ամենահայտնի տոներից մեկն էր, բայց այժմ այս տոնը հազվադեպ է նշվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Festivals of Gangneung»։ Gangneung City official site։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-13-ին 
  2. Tour2Korea Dano Festival description
  3. Encyber Encyclopedia article
  4. «Festivals of Gangneung»։ Gangneung City official site 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]