Տանու Օլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանու Օլա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Մոնղոլիա,  Ռուսաստան[1],  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Վարչատարածքային միավորՏիվա և Ռուսաստան[1]
Նյութավազաքար, Թերթաքարեր, Կոնգլոմերատ, գրանիտ և Հրաբխային ապար
ԼեռնաշղթաԱլթայական լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2930 մետր և 1695 մետր
Տանու Օլա (Ռուսաստան)##
Տանու Օլա (Ռուսաստան)

Տանու Օլա (թուվ.` Таңды-Уула, մոնղ.` Тагны уулс), լեռնաշղթա Տիվայի Հանրապետության հարավում։ Ջրբաժան է Ենիսեյի վերին հոսանքի և Ուբսու նուր անհոսք լճի ավազանների միջև։ Բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Երկարությունը մոտ 300 կմ է է, բարձրությունը՝ մինչև 2700 մ (առավելագույնը՝ 3061 մ)։ Կազմված է ավազաքարերից, թերթաքարերից, կոնգլոմերատներից, գրանիտներից և նստվածքային ապարներից։ Հյուսիսային լանջերը ծածկված են մայրու, կուենու տայգայով, հարավային լանջերը՝ տափաստանային բուսականությամբ։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 569