Տանող հրթիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանող հրթիռ

Տանող հրթիռ, կրող հրթիռ, բազմաստիճան (2-4 աստիճան) բալիստիկ հրթիռ՝ Երկրի արհեստական արբանյակները, ավտոմատ միջմոլորակային կայանները, տիեզերանավերը, ուղեծրակայանները և օգտակար այլ բեռներ տիեզերք դուրս բերելու համար։ Տանող հրթիռները կարող են շրջանային երկրակենտրոն ուղեծիր դուրս բերել մի քանի կիլոգրամից մինչև մի քանի տասնյակ տոննա զանգվածով օգտակար բեռ և վերջինիս հաղորդել անհրաժեշտ արագություն (1-ին կամ 2-րդ տիեզերական արագությունից մեծ կամ դրան հավասար)։ Տանող հրթիռները բնութագրվում են համեմատաբար փոքր զանգվածով և վառելիքի մեծ պաշարներով (վառելիքի զանգվածը կազմում է հրթիռի մեկնարկային զանգվածի 85-90 տոկոսը)։ Տանող հրթիռի մեկնարկային զանգվածը մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար տոննա է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 568